Շատ հետաքրքիր է... մի քանի օր առաջ ընկերս ասաց այս կայքի մասին, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ տետրակիս մեջ գրի էի առել մի քանի տող՝ ինչն ուղիղ կապ ունի տվյալ թեմայի հետ: Թող շատ տարօրինակ չթվա ու չկարծեք մեծամտություն եմ անում, բայց փորձելու եմ սահմանումներ տալ /որքանով որ ես հասկանում եմ ու իմ կարծիքով դա ողջ մարդկությանն է վերաբերում անկախ այն բանից, թե տվյալ պահին ով ինչպե՞ս է վերաբերվում այդ հարցին ու հետևաբար ըստ այդմ ի՞նչ կյանք է վարում, բայց այնուամենայնիվ Տիեզերական Օրենքներն անխախտ են և մի բոլոր մարդկանց համար և Օրենքի չիմացությունն էլ չի ազատում որևէ մեկին պատասխանատվությունից/. և այսպես, նախ գրեմ թե ա/ ի՞նչ եմ հասկանում կյանք ասելով և նոր հետո թե բ/ ինչի՞ համար է կյանքը /երկու դեպքում էլ նկատի ունեմ մարդկային կյանքն/.
10.01.2007. 15:00-04 /տետրակիցս/ - Կյանքը՝ դա պայքար է, որը տեղի է ունենում մարդու ներսում և հետո դրսևորվում արտաքին աշխարհում: Իմաստունների մոտ չկա այդ պայքարն, քանզի Նրանք ապրում են Ներդաշնակության մեջ, այդ իսկ պատճառով Նրանք ապրում են աշխարհում, աշխարհի համար, բայց իրենք ինքներն այս աշխարհից չեն այլևս: ... Կյանքն էլ նրա համար է, որ մարդ իմաստություն ձեռք բերի, այլ կերպ ասած ճանաչի ինքն իրեն... /Չեմ կարող Սիրո թեման չշոշափել նույնիսկ այս թեմայի հետ կապված - Ռոմեն Ռոլանն ասում է. "Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է", ես կասեի նույնիսկ Ամեն մարդու Սերն արժե ճիշտ այնքան, որքան տվյալ մարդն առաջ է գնացել իր ինքնաճանաչողության, իր Բարձրագույն Եսի ճանաչողության գործում, քանզի մենք մի ենք մեր այդ Էությամբ - Սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ.../![]()
"Ճանաչեք ինքներդ ձեզ և դուք կճանաչեք Տիեզերքն ու Աստվածներին..."
Էջանիշներ