Բոլորին էլ ի վերջո սպասվում է հավերժական ճանապարհը, իսկ մինչ այդ մեզ տրված կյանքը մենք պետք է ապրենք այնպես, որ վերջում փոշմանելու կարիք չլինի: Կարծում եմ ԿՅԱՆՔՆ է հենց ապրելու ամենամեծ նպատակը:
Բոլորին էլ ի վերջո սպասվում է հավերժական ճանապարհը, իսկ մինչ այդ մեզ տրված կյանքը մենք պետք է ապրենք այնպես, որ վերջում փոշմանելու կարիք չլինի: Կարծում եմ ԿՅԱՆՔՆ է հենց ապրելու ամենամեծ նպատակը:
Եկեք չծախսենք թանկագին ժամանակը կյանքի նպատակների մասին մտածելու վրա... Առաջարկում եմ պարզապես ապրել
Ապրել, ապրել, այնպես ապրել, որ...![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Դեռ չեմ գտել…Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ
Աստծո հետ հարաբերություն
Իսկ ինչպիսի՞ հարաբերություն:Բյուրակն-ի խոսքերից
Ես արդեն սխալ եմ համարում, որ մարդիկ համարում են, որ կոնկրետ ինչ-որ նպատակ կա ապրելու: Ու բոլոր գրողների թվարկած նպատակներն էլ եմ համարում, որ սխալ ա:
Ինչո՞ւ եմ տենց համարում: Որովհետև ամեն մարդ իր նպատակն ա պատկերացնում ու ասել, թե կոնկրետ սա ա նպատակը կամ սա չի սխալ ա: Խնդրեմ, օրինակ վերևիս գրած նպատակը բացարձակ նպատակահարմար նպատակ չեմ համարում: Մարդ կա ընտանիք ստեղծելու նպատակով ա ապրում, մարդ կա կատարելությանը հասնելու նպատակով ա ապրում, մարդ կա դիմանալու նպատակ ունի, մարդ կա 5 անգամ ամուսնանալու նպատակ ունի, մարդ կա իր իմացածը ուրիշին փոխնցելու նպատակով ա ապրում, մարդ էլ կա ուրիշի նպատակով ա ապրում, մարդ կա աննպատակ ա ապրում, մարդ կա կայֆավատի նպատակով ա ապրում մի խոսքով ինչքան մարդ էնքան նպատակ ու ասել, թե կյանքում գոյություն ունի կոնկրետ մեկ նպատակ ինչի համար բոլորս ենք ապրում, սխալ ա: Ես էլ ունեմ իմ կյանքի նպատակը, բայց դա բոլորինը չի, դա մենակ իմն ա:
Իսկ ես կարծում եմ անիմաստ է նպատակը փնտրելը, քանի որ այդպես էլ նպատակ փնտրելով կարող է կյանքը կողքովդ անցնի: Պարզապես պետք է ապրել…
Ճիշտն ասած այս՝ կարծես ինքնասպանությունից առաջ արտաբերված նախադասությունը մի քիչ նյարդայնացնում է ինձ: Պետք է այնպես ապրել, որ չառաջանա այդ հարցը: Եվ հետո խղճալի է հնչում «գեթ մի նպատակ»-ը: Ապրելու անթիվ, անհամար նպատակներ կան, որոնց մի մասը մարդիկ իրագործում են կյանքում՝ նույնիսկ չգիտակցելով, որ դա նպատակ էր, մյուս մասն էլ մարդիկ գիտակցաբար նպատակ են համարում, բայց հուսահատված կամ հուսահատված խաղալու ժամանակ մոռանում են այդ մասին, ու նվաղուն ձայնով տալիս ինձ նյարդայնացնող հարցը:Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ…
Ապրել բառն իր մեջ արդեն այնքան բան է ընդգրկում, որ կարելի է այսպես ասել. ապրելու նպատակը ապրելն է:
Ne inducas in tentationem...
Riddle-ի խոսքերից
![]()
Հարգանքներս....
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Վերջապես մեկը ճիշտ ընկալեց հարցադրումը:Riddle-ի խոսքերից
![]()
Բանալ կլիներ խոսեինք անվերջ թվով տարբեր նպատակների մասին, դրա մասին չէր խոսքը:
Ասում ա` գեթ, ու դրանով լրիվ ուրիշ միտք ա ձևակերպվում
Riddle , հիմա դա քեզ նյարդայնացնում ա, նշանակում ա երբևէ չես ճաշակել էդ մտքի նախապայմանները: Մի թեմայում հարցնում էին ինչ ա իրականում դեպրեսիան, դեպրեսիան սկսվում ա էդ հարցից:
Ես գեթ մի նպատակ (ու երևի միակը) գիտեի, թվում ա թե մոտ , բայց էապես տարբեր քո գրածից. այնպես ապրել (կամ անել), որ ուրիշների մոտ չառաջանա այդ հարցը: Ուղղակի իրագործումն ա համարյա անհնար, գերմարդկային ջանքեր ա պահանջում:Riddle-ի խոսքերից
Դե, մարդիկ կան, որոնց դա լրիվ բավարարում ա, ավելի ճիշտ կլանում ա այնքանով ` որ դեռ շատ էլ ա; մարդիկ էլ կան, որոնց մոտ մի փոքրիկ, բայց շատ էական բան պակասում ա /օրինակ, ապրում են "սխալ" ժամանակ "սխալ" տեղում "սխալ" արտաքինով "սխալ" պայմաններում "սխալ" մարդկանց մեջ … /, բայց բավական ա շտկվի էդ սխալը, կյանքը կդառնա վարդագույն:Riddle-ի խոսքերից
Հիմա մի տարօրինակ վեպ եմ կարդում, կոչվում ա Կղզու հնարավորություն, մի ֆրանսիացի ա գրել: Էնտեղ հենց Էդ “սխալներից” բխող անհամապատասխանությունից երբ վերանում ա ապրելու նպատակը, հեղինակը կամաց-կամաց, փուլ առ փուլ վերացնում ա և մարդկությունը, մարդկային ցեղը այսինքն: Ասեմ, որ համաձայն չեմ, բայց դա արդեն այլ թեմա ա:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.10.2006, 04:42:
համամիտ եմHaykMan-ի խոսքերից
![]()
![]()
Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki] - կներեք, բայց սա ամենահիմար բանն է, ինչ ես լսել էի
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Բարեկամ-ի խոսքերից
Հարցն այն է, որ կարելի է և ճաշակել, և անգամ ամենահուսահատված պահին, երբ ինքդ քո անձի համար ոչ մի նպատակ չես տեսնում, ոչ մի վայրկյան անգամ չմոռանալ հենց վերը նշված «ուրիշների» մասին. այսինքն ամենադժվար պահին էլ նպատակներն անթիվ են: Դրա համար հարցն ինձ մի քիչ վայրենի թվաց:այնպես ապրել (կամ անել), որ ուրիշների մոտ չառաջանա այդ հարցը:
Միշտ կարելի է ինչ-որ մեկի համար ինչ-որ մի լավ բան անել՝ անկախ քո սեփական հոգեկան վիճակից: Համաձայն եմ՝ հաճախ շատ դժվար է, բայց հնարավոր է:
Վերջին խմբագրող՝ Riddle: 26.10.2006, 13:35:
Ne inducas in tentationem...
Իսկ կարո՞ղ եք նշել չապրելու գեթ մի նպատակ: Ես օրինակ՝ ոչ; Ապրել՝ դա ամեն ինչ է, իսկ չապրել՝ ուղղակի ոչինչ, ի՞նչ հաճույք գոյություն չունենալուց...Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ
Ես կարող եմ նշել ապրելու ոչ միայն «գեթ մի նպատակ» այլ բազմաթիվ նպատակներ.
Ապրել, որպեսզի լինես
Ապրել, որպեսզի զգաս
Ապրել, որպեսզի սիրես
Ապրել, որպեսզի ցավես
Ապրել, որպեսզի ուրախանաս
Ապրել, որպեսզի տխրես
Ապրել, որպեսզի հաղթահարես դժվարություններ
Ապրել, որպեսզի ինչ որ բանով նպաստես մյուսներին՝ երջանիկ զգան, դժվարությունները հաղթահարեն
Ապրել, որպեսզի կյանք տաս և ուրիշ մարդկանց....
....Ապրել, որպեսզի ԱՊՐԵՍ...
....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....
Պ. Սևակ
Նույննել եսAnul-ի խոսքերից
![]()
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Astghik-ի խոսքերից
![]()
Բռավո բռավո բռավո
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.07.2008, 20:59:
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ