erexa (02.12.2010)
Լինել երջանիկ
կյանքը ինքնին արդեն նպատակ է, պայքար, իսկ հանուն ինչի, հանուն ամեն գեղեցիկի![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 03.12.2010, 22:10:
Ընկերություն փնտրեք վճռական, ճշտապահ, հետևաբար
պատվասեր մարդկանց հետ:
Անտիգոնե (06.12.2010)
"Ո՞րն է կյանքի իմաստը" հարցին ժամանակ առ ժամանակ տվել եմ տարբեր պատասխաններ, որը նշանակում է՝ դեռ չեմ գտել իմաստը:
Մի որոշ ժամանակ առաջ ասում էի՝ ինքնաիրականացման մեջ է կյանքի իմաստը, դրանից հետո՝ երջանիկ լինելու մեջ, հետո էլ՝ դիմացինի համար ապրելու, մարդկանց տալու մեջ, իսկ հիմա… հիմա խճճվել եմ: Ախր սրանք բոլորն էլ իմաստ են, բոլորն էլ Իմաստի մի մասն են, ամբողջական պատկերի հատվածներ, որոնք դեռ չեմ կարողանում հավաքել:
Ներկա պահին ավելի հակված եմ մտածելու, որ կյանքի իմաստն ու նպատակը Ապրելու մեջ է, բայց ոչ այն ապրելու, ինչպես հիմա ենք ապրում: Չէ, ավելի ներդաշնակ, երջանիկ, ստեղծագործ կյանք Ապրելու մասին է խոսքը:
Բայց մենք չենք ապրում, նույնիսկ մոտ չենք ապրելուն, ավելի նման ենք գոյատևող զոմբիների, խամաճիկների: Չենք զգում, թե ինչպես է արյունը հոսում մեր երակներում, գեղեցիկը չենք նկատում, ուրախություն հզվադեպ ենք զգում, անընդհատ ընկնում ենք մտքերի, սին նպատակների ետևից ու… ու չենք լինում:
Կարծում եմ՝ նախ հարկավոր է իսկապես ԼԻՆԵԼ, երբ լինենք,այդ ժամանակ էլ շատ հնարավոր է իմանանք մեր կյանքի իմաստը:
Այսինքն կյանքի իմաստ գոյություն չունի....Ես էլ եմ փնտրում գոնե մի նպատակ, պատճառ որի համար կարելի է ապրել![]()
Մենք ապրում ենք մեր կյանքը ճիշտ կառուցելու ու երջանիկ ապրելու համար: Սա է մարդկության նպատակը: Իմ նպատակը նույնպես դա է: Լինել երջանիկ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ դա նշանակում է, որ ունենալ լավ ընտանիք, լավ աշխատանք, ու շրջապատի կողմից լինել հարգված ու սիրված: Սա է իմ կյանքի ձգտումը: Ես դրա համար եմ ապրում: Ես ապրում եմ որ վերջի շունչս փչելուց առաջ ասեմ` ԷՍ ԻՆՉ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿՅԱՆՔ ԱՊՐԵՑԻ:![]()
Մենք ապրում ենք մեր կյանքը ճիշտ կառուցելու ու երջանիկ ապրելու համար: Սա է մարդկության նպատակը:
Կարծում եմ լսած կլինես հետևյալ խոսքը."Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր": Իսկ սրան ինչ կասես???
Կյանքի իմաստը ինքնաարտահայտումն է: Ցույց տալ ամբողջությամբ մեր էությունը. ահա ինչու ենք մենք ապրում… Օսկար ՈՒայլդ
կարծում եմ այս աֆորիզմը մասամբ բացատրում է մեր ապրելու իմաստը: Դժվար ու ճնշող է ապրել սեփական եսից դուրս, միայն , որոշ հանգամանքներից ելնելով, փորձել լինել ոչ այն ինչ կաս իրականում, այլ դառնալով հասարակության հլու գերին, անընդհատ ձգտես գոհացնել նրան: Դա սարսափելի է, ու չկա երջանկություն նման անես մարդկանց կյանքում, ու նպատակն էլ ոչ այլ ինչ է, քան գոյատևելը:
Կարողանալ վայելել ապրած կյանքը, նշանակում է ապրել երկրորդ անգամ…Մարցիալ------------ զգալ կյանքի ամեն շունչը, ամեն նյարդային բջջով ընկալել բնության երաժշտությունը, ճախրել տիեզերքով ու հավատալ վաղվա պայծառ օրվան:
Ընկերություն փնտրեք վճռական, ճշտապահ, հետևաբար
պատվասեր մարդկանց հետ:
Կյանքը ունի շաատ իմաստներ: Պետք է փնտրել: Ինձ համար կյանքի իմաստը աշխարհը բացահայտելն է բոլոր ինչուներին պատասխանելը: Հասարակ բնագետի մտածելակերպ:![]()
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Սրանից լավ չեմ կարող գրել կարծիքս, բայց ոնց որ սրտիս խոսքը լինի
Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
Քո օրացույցի դեղին էջերին,
Ամիս առ ամիս անիմաստ թափվում են
Տերևների պես, քո կյանքի ծառից
Երբ ժամացույցի լարված զսպանակը
Կացինն է ճոճում քո պարանոցին`
Անցյալը դատարկ իմաստազրկվում է,
Ներկան էլ թմրած` քո ոտքի տակին
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
Սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
Երբ տապալվում է կանգնած արձանը,
Ժամանակը միշտ վիժում է նորին
Փողոց ու այգի իմաստազրկվում են
Իմաստազրկված քաղաքի մեջքին,
Տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովրդի,
Իմաստը նույնիսկ իմաստազրկվել է
Այն վազքի նման, որ ավարտ չունի
Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
Ամեն օր դարձավ տխուր կիրակի,
Գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
Պատճառները բյուր առանց պատճառի
Անիմաստության խորտակվող իմ նավը
Նորից փրկության ափին է զարնվում,
Երբ վերարկույով քնած զավակներս
Մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում
Նրանց աչքերի առկայծող լույսերը
Ոգուս սառույցի կեղևն են փշրում,
Անկարողության պոկում կապանքները,
Եվ կյանքս նորից իմաստավորում…
Չէ գաղտնիք չկա. մեզ Աստված թողել է մի մեծ գրականություն, եթե ցանկություն ունենանք, կգտնենք պատասխանը, եթե ամբողջությամբ ուսումնասիրենք. մի քիչ դժվար կարող է լինել, ճիշտ է. Ես ինքս էլ ուսումնասիրում եմ այդ գրականությունը,
Շնորհակալություն հարցի համար![]()
Մենք կարող ենք դիմել Աստծուն այդ հարցով, և պատասխանը կարող են լինել այն բոլոր վկայությունները Աստծո գոյության մասին, որոնք, օրինակ ես, տեսնում եմ բավականին պարզ, այդ վկայություններն են`
1.Աստվածաշունչը,
2.մեր խիղճը
3.մեր` Նրա նմանությունը /ծնողական սերը իր երեխայի նկատմամբ, բարությունը, սերը, ներողամտությունը, գեղեցկության զգացողությունը և այլն/
4.մեր հավատը Իր հանդեպ` Նրա կողմից մեր մեջ դրված,
5.շատ փաստեր դրված մեր առջև, որոնք հաստատում են Աստվածաշնչի ճշմարտացիությունը.
օրինակ, ինձ շատ բան է ասում այն, թե ինչու է ժամանակակից մարդը օգտագործում իր ուղեղի հնարավորության միայն 4 %-ը, իսկ ինչի մասին է ասում մյուս չօգտագործվող 96-ը: Ինչու մենք չունենք այդ 4%-անոց ուղեղը միայն, որը կօգտագործեինք ամբողջությամբ: Իմ կարծիքով Աստված սրանով ասում է մեզ այն մասին, որ ի սկզբանե Աստված մարդուն ստեղծել է կատարյալ, նա օգտագործել է իր ուղեղի ողջ կարողությունը, նա եղել է բավականին ինքնահաստատված, երջանիկ, ունեցել է շատ հզոր գիտություն, իմաստություն, : Այդ բարձունքից,. այդ կատարելությունից մարդը ընկել է, այդ ահռելի անկումը, այդ 96 %-ը, մարդու մեջ առաջացրել է խավար, դատարկություն, Աստծո տված փառքի բացակայությունը, և մարդը չի կարողանում լիովին երջանիկ լինել, գտնել իմաստը և իսկական գիտությունը: Մարդը հաճախ ցանկանում է բացահայտել այդ խավարը, քիթը խոթում է այնտեղ, ինչը իրեն անծանոթ է, հետաքրքրում է և միաժամանակ վախեցնում, իսկ շատ անգամ մարդիկ խճճվում են այդ դատարկության մեջ, փնտրելով և գտնելով սուտ իմաստություններ և կյանքի իմաստներ... Միայն Աստված կարող է մեզ այդ իմասը բացատրել, որովհետև դա Նրա տված իմաստն է, իսկ առանց Նրա մենք խճճվում ենք, ինչքան էլ մեզ իմաստուն կարծենք, ինչքան էլ մարդիկ որոշ մարդկանց շատ իմաստուն կարծեն ու կուռք դարձնեն այդ մարդու ասած իմաստությունները...Եվ եթե այն կատարյալ ստեղծված առաջին մարդը իր ողջ այդ գիտելիքի, այդ կատարելության հետ մեկտեղ ունեցել է Աստծո հետ մշտական կապի, հաղորդակցության, Աստծո սիրո ու հոգածության կարիքը, Նրա խոսքը անվերապահորեն ընդունելու և Դրա վրա չկասկածելու հավատի անհրաժեշտությունը, ապա պատկերացրեք թե որքան ավելի ժամանակակից մարդը ունի դրա կարիքը հիմա... Այդ պատճառով, Աստծուն չընդունելով, շատերը չեն գնում այդ իմաստը, դժբախտ են զգում, չեն գտնում երջանկություն, հոգու խորքում ամեն ինչ համարում են անիմաստ և այլ, և այլ...
Ահա այդ դատարկության մեջ, մենք լսում ենք Աստծո ձայնը, որ կանչում է մեզ, հոգալով մեր անվտանգության մասին.
Սա ոչ բոլորն եմ իմ դիտարկումները, որոշ բաներ կարդացել եմ մի հոդվածում:
Այ սրա մասին էի ասում, չգիտեմ ինչքանով կարողացա կոնկրետ պատասխանել հարցին:
հ.գ. Չմոռանանք, այս բոլոր թվարկված վկայությունների և տեսողության բանալին հավատն է, որը դրված է ամեն մարդու մեջ, պարզապես կան մարդիկ, որ այն մերժում են, կան մարդիկ, որ այն ընդունում են.
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Sambitbaba (17.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ