Կյանքը հրաշք է: Նույնիսկ եթե ոչ մի տեսանելի նպատակ չունես: Ուղղակի ապրի, վայելի կյանքը, ամեն մի վայրկյանը: Դրանից թանկ ոչինչ չկա: Վայելի թե՛ ուրախությունդ, թե՛ թախիծդ, երկուսն էլ սիրուն են: Գիշերը վայելի, երբ մենակ ես կամ էլ ոչ: Վայելի հենց թեկուզ մի բաժակ տաք սուրճդ առավոտ շուտ: Վայելի, որ կաս: Ու որ դեռ ինչ-որ ժամանակ լինելու ես: Կյանքդ մի դարձրու անվերջ սպասում, ինչ-որ ձգտում, նպատակասլաց վազվզոց՝ կարիերա, ընտանիք, տուն-տեղ ստեղծելու համար: Ուղղակի ապրի: Հենց էս պահով: Էս պահը քոնն ա: Չկորցնես: Ուղղակի պետք ա վերանալ պրոբլեմներից, ես-ռեալիստ-եմ, դու-հոռետես-ես վիճակներից, վերանալ ակնկալիքներից ու չարդարացված հույսերից, ու ուղղակի ապրել: Առավոտ շուտ՝ խորը շունչ, թարմ օդ... Ի՞նչ կա դրանից լավ:
Երջանիկ լինելն իրականում էնքան հեշտ է: Ուղղակի ավելի հեշտ է երջանկության զգացումը կորցնելը: Երջանկության համը մի մոռացեք, երջանիկ եղեք բացարձակ: Առանց պայմանականությունների: Ուղղակի որովհետև էդպես եք ուզում: Նենց հավես ա, ազնիվ խոսք![]()
Էջանիշներ