Կարծում եմ /համենայն դեպս, կողմերի պաշտոնական հայտարարությունների հիման վրա/, որ ԼՂՀ-ն այլևս երբեք չի համաձայնվի Ադրբեջանի կազմում գտնվելու հետ, վերջինս` Ղարաբաղի անկախության հետ, Հայաստանն էլ` Ադրբեջանի հետ… Չգիտեմ, գուցե հեռավոր սենյակներում սեղանի շուրջ դիվանագետները այլ տարբերակներ են փնտրում, սակայն հասարակությունների ականջները "շոյում" են բոլորովին այլ լուրերով: Իսկ դրանցով կարելի է դատել, որ վերը նշած կրիտիկակատ գծերը կողմերից և ոչ մեկը չի անցնի:
Առայժմ Ադրբեջանին զսպում են մի քանի հանգամանքներ` մեր տարածքների բարդ և բարձունքային ռելիեֆը, Ռուսաստանի գործոնը, նավթագազային նախագծերին միջազգային կապիտալի մասնակցությունը: Սակայն նրանց և մեր ուժերի` անհրաժեշտ մակարդակի հարաբերակցության հասնելուց հետո հարձակում, ըստ իս կլինի… Նավթի և գազի առումով պատերազմական գործողությունների ժամանակ ոչ պակաս ճնշում կլինի նաև մեզ վրա…Մնում ենք մենք և Ռուսաստանը… Վերջինիս օժանդակության չափը, ձևը և բնույթը կախված կլինեն քաղաքական զարգացումներից, որոնք կբխեն նրա շահերից…Այնպես որ, մեր ուժը մենք ենք, մեր միաբանությունը, ամուր հոգին և ամուր բանակը:
Էջանիշներ