User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կլինի՞ արդյոք պատերազմ

Քվեարկողներ
21. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    3 14.29%
  • Ոչ

    8 38.10%
  • Այո բայց հետագայում

    9 42.86%
  • Այո, եթե թույլ տա G-8-ը

    1 4.76%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Պատերազմ կլինի՞

  1. #1
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատերազմ կլինի՞

    Ժողովուրդ ինչ եք կարծում կլին՞ի արդյոք պատերազմ Հայաստանի և ադրբեջանի միջև։
    Պետք է հաշվի առնել այն փաստը,որ մոտակա ժամանակներում կկայանան ադրբեջանի նախագահական ընտրությունները...
    Հաշվի առնելով այն փաստը,որ ադրբեջանի տնտեսությունը օրեցօր հզորանում,իսկ մերը դոփում է տեղում։
    Տրամաբանական է որ ադրբեջանցի ժողովուրդը, որը քանակապես գերազանցում է մեզ անհամբեր սպսում է պատերազմի։Ավելի լայն ֆինանսավորում է ստանում ադրբեջանական բանակնը...
    նաև մեծ դեր է խախում մեր նախագան,որը պետք է հանդիպի ալիեվին պետերբուրգում։
    Բայ՞ց նա ինչ-որ լուրջ փոփոխուրյուն կմցնի,թե կշարնակի ՌՔ-ի վարած հիմար արտաքին քաղաքականությունը։
    Եթե այսպես շարնակվի բանակցությունները կավարտվեն ապարդյուն և կմնա պատերազմ։
    Իմ կարծիքով ամեն ինչ տանում է դրան…

  2. #2
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Էհ', Աստված չանի...
    Ես էլ եմ հակված պատերազմ լինելու տեսակետին: Մի երկիր, որը էական և հավասարակշիռ փոխզիջումների ցանկություն չունի, որի ռազմական բյուջեն 4 անգամ գերազանցում է թշնամու բյուջեին, առնվազն հիմար պետք է լինի, եթե վաղ թե ուշ չփորձի վերադարձնել կորցրածը ուժով: Դրա համար էլ տարեցտարի դրանց հոխորտանքներն ավելի բարձր են հնչում: Էս սկսվելու մասին... Ելքն ուրիշ խոսակցություն է:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  3. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ինչ եք կարծում կլին՞ի արդյոք պատերազմ Հայաստանի և ադրբեջանի միջև։
    Պետք է հաշվի առնել այն փաստը,որ մոտակա ժամանակներում կկայանան ադրբեջանի նախագահական ընտրությունները...
    Հաշվի առնելով այն փաստը,որ ադրբեջանի տնտեսությունը օրեցօր հզորանում,իսկ մերը դոփում է տեղում։
    Տրամաբանական է որ ադրբեջանցի ժողովուրդը, որը քանակապես գերազանցում է մեզ անհամբեր սպսում է պատերազմի։Ավելի լայն ֆինանսավորում է ստանում ադրբեջանական բանակնը...
    նաև մեծ դեր է խախում մեր նախագան,որը պետք է հանդիպի ալիեվին պետերբուրգում։
    Բայ՞ց նա ինչ-որ լուրջ փոփոխուրյուն կմցնի,թե կշարնակի ՌՔ-ի վարած հիմար արտաքին քաղաքականությունը։
    Եթե այսպես շարնակվի բանակցությունները կավարտվեն ապարդյուն և կմնա պատերազմ։
    Իմ կարծիքով ամեն ինչ տանում է դրան…
    Պատասխանել եմ "ՈՉ", ոչ թե այն պատճառով որ բացառում եմ պատերազմի հավանականությունը, այլ ուղղակի չեմ ուզում որ լինի: Պատասխանները ընտրության լավ հնարավորթյուն չեն տալիս: Ասենք, այո բայց մի քիչ ուշ, ինչքան ուշ, հետո, բայց ինչքան հետո.. ասենք տաս տարին էլ է հետո, հիսունն էլ, երեքն էլ:
    Բայց դա կարևոր չէ:
    Ադրբեջանի մեծ ֆինասավորումը դեռ չի նշանակում որ նրանց բանակը մերինից ավելի հզոր է, քանի որ հավատացեք, նրանց բանակին ուղղված ֆինասական միջոցները թալանվում են ավելի մեծ ախորժակով ու հավեսով քան մերը: Չնայած ավելի հարուստ լինելու գործոնը միևնույնն է մնում է, չհաշված որ ազերների բանակն ունի ահագին լուրջ թուրք ինստրուկտորներ:
    Իսկ ինչ վերաբերվում է Քոչարյանի արտաքին քաղաքականությունը շարունակել-չշարունակելուն, մի հարցնող լինի որ արտաքին քաղաքականության? Ինչի մենք Քոչարյանի օրոք արտաքին քաղաքականություն ենք ունեցել?
    Իսկ պատերազմ կսկվի այն ժամանակ երբ ռուսները վերջնականապես հասկանան, որ կովկասը ձեռքներից գնում է, այն ժամանակ քսի կտան կամ մեզ կամ ազերներին: Պատճառներ հա էլ կգտնվեն:

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ինչ եք կարծում կլին՞ի արդյոք պատերազմ Հայաստանի և ադրբեջանի միջև։ ... Բայ՞ց նա ինչ-որ լուրջ փոփոխուրյուն կմցնի,թե կշարնակի ՌՔ-ի վարած հիմար արտաքին քաղաքականությունը։
    Եթե այսպես շարնակվի բանակցությունները կավարտվեն ապարդյուն և կմնա պատերազմ։
    Հետաքրքիրա էտ ինչ ես սպասում ՀՀ ներկայիս նախագահից` Լեռնային Ղարաբաղի հարցում, որ մինչ օրս չես տեսել Ռոբերտ Քոչարյանից?
    Ոնց ես պատկերացնում "նա ինչ-որ լուրջ փոփոխուրյուն կմցնի"?
    Էսորվա վիճակը մեզա ձեռ տալիս, իսկ Ադրբեջանին` ընդհանրապես ձեռ չի տալիս: Իսկ ով էլ լինի ՀՀ նախագահ, ուզումա լինի Սերժը, ուզումա լինի Լևոնը, մեկա ոչ մի Ադրբեջանի նախագահ մեզ չի նվիրելու Ղարաբաղը` ՀՀ նախագահի "գրագետ" քաղաքականության հետ կապված:

  5. #5
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    ես ինչ եմ սպասում…
    Ես սպասում եմ հավասարակշռված,գրագետ քաղաքականություն…եթե դա հնարավոր է չնայած չեմ կարծում։
    Այս վիճակը մեզ ընդհանրապես ձեռնտու չի…
    մենք դուրս ենք մնում տարածքային բոլոր մեծ ծրագրերից…
    բոլոր կարևոր ծրագրերը շրջանցում են հայաստանը…
    և հետո մենք պետք է շահագրգռված լինենք,որ հարաբերությունները լավանան,քանի որ ադրբեջանը ունի ծով չհաշված եղբայր վրաստանը,որը ցանկացած պահին կփակի հայ-վրացական սհմանը և մենք կմնանք պարսկաստաի հույսին։
    և հետ իրանք շատ լավ ել զարգանում են,իսկ մենք գնում ենք քարի դար Իփառս՝լտպ-ին,ռք-ին,սս-ին…

  6. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա էտ ինչ ես սպասում ՀՀ ներկայիս նախագահից` Լեռնային Ղարաբաղի հարցում, որ մինչ օրս չես տեսել Ռոբերտ Քոչարյանից?
    Դե հեչ, բանակցային 3 կողմը դարձրեց 2, էլ ինչ աներ ՌՔ-ն?

    Ոնց ես պատկերացնում "նա ինչ-որ լուրջ փոփոխուրյուն կմցնի"?
    Էսորվա վիճակը մեզա ձեռ տալիս, իսկ Ադրբեջանին` ընդհանրապես ձեռ չի տալիս:
    Ինչով ա ձեռք տալիս?
    Իսկ ով էլ լինի ՀՀ նախագահ, ուզումա լինի Սերժը, ուզումա լինի Լևոնը, մեկա ոչ մի Ադրբեջանի նախագահ մեզ չի նվիրելու Ղարաբաղը` ՀՀ նախագահի "գրագետ" քաղաքականության հետ կապված:
    Բայց մենք չենք էլ ուզում` նվիրեն. մենք ազատագրել ենք այդ տարածքը արյան գնով ու ոչ մեկի նվիրատվության կարիքը չենք զգում: Մեր խնդիրը այլ է` պահպանել ազատագրված տարածքները
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչով ա ձեռք տալիս?
    Ձեռա տալիս էնքանով, որ ներկա դրությամբ դե-ֆակտո Ղարաբաղը մերնա:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մենք չենք էլ ուզում` նվիրեն. մենք ազատագրել ենք այդ տարածքը արյան գնով ու ոչ մեկի նվիրատվության կարիքը չենք զգում: Մեր խնդիրը այլ է` պահպանել ազատագրված տարածքները
    Դու ճիշտ ես ասում, որ մենք ազատագրել ենք այդ տարածքը արյան գնով, բայց Ադրբեջանը երբեք տենց չի ասելու:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Armenoid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպասում եմ հավասարակշռված,գրագետ քաղաքականություն…եթե դա հնարավոր է չնայած չեմ կարծում։
    և հետո մենք պետք է շահագրգռված լինենք,որ հարաբերությունները լավանան,քանի որ ադրբեջանը ունի ծով չհաշված եղբայր վրաստանը,որը ցանկացած պահին կփակի հայ-վրացական սհմանը և մենք կմնանք պարսկաստաի հույսին։
    Վերջին մասը լավն էր ("չնայած չեմ կարծում") էն առումով, որ սրանից բացի Հայաստանը ուրիշ բան չի կարա անի: Հայաստանը պատրաստա, որ Լեռնային Ղարաբաղը անկախանա, իսկ Ադրբեջանը երբեք համաձայն չի, էլ ինչ կարա անի ՀՀ ցանկլացած նախագահը, ով էլ լինի...
    Այսինքն մեր պարագայում շատ պարզա արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեր հարաբերությունները կարա լավանա էն դեպքում, եթե մենք նվիրենք Ղարաբաղը թուրքերին, որն էլ բնականաբար մեր շահերից չի բխում...
    Վերջին խմբագրող՝ Սաքուլ: 19.05.2008, 19:01: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռա տալիս էնքանով, որ ներկա դրությամբ դե-ֆակտո Ղարաբաղը մերնա:

    Դու ճիշտ ես ասում, որ մենք ազատագրել ենք այդ տարածքը արյան գնով, բայց Ադրբեջանը երբեք տենց չի ասելու:
    Դե ես էլ էն եմ ասում, որ էսքան տարվա մեջ չկարողացան հասնել դե-յուրե ճանաչմանը: Դու էլ հասկանում ես, որ կարևորը դե-յուրեն ա
    Փաստորեն, էսքան տարվա մեջ ՌՔ-ն չի կարողացել առաջ տանել այն քաղաքական գիծը, որը կոչված էր լինելու Արցախի անկախությանը հասնելուն
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #9
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Կարծում եմ /համենայն դեպս, կողմերի պաշտոնական հայտարարությունների հիման վրա/, որ ԼՂՀ-ն այլևս երբեք չի համաձայնվի Ադրբեջանի կազմում գտնվելու հետ, վերջինս` Ղարաբաղի անկախության հետ, Հայաստանն էլ` Ադրբեջանի հետ… Չգիտեմ, գուցե հեռավոր սենյակներում սեղանի շուրջ դիվանագետները այլ տարբերակներ են փնտրում, սակայն հասարակությունների ականջները "շոյում" են բոլորովին այլ լուրերով: Իսկ դրանցով կարելի է դատել, որ վերը նշած կրիտիկակատ գծերը կողմերից և ոչ մեկը չի անցնի:
    Առայժմ Ադրբեջանին զսպում են մի քանի հանգամանքներ` մեր տարածքների բարդ և բարձունքային ռելիեֆը, Ռուսաստանի գործոնը, նավթագազային նախագծերին միջազգային կապիտալի մասնակցությունը: Սակայն նրանց և մեր ուժերի` անհրաժեշտ մակարդակի հարաբերակցության հասնելուց հետո հարձակում, ըստ իս կլինի… Նավթի և գազի առումով պատերազմական գործողությունների ժամանակ ոչ պակաս ճնշում կլինի նաև մեզ վրա…Մնում ենք մենք և Ռուսաստանը… Վերջինիս օժանդակության չափը, ձևը և բնույթը կախված կլինեն քաղաքական զարգացումներից, որոնք կբխեն նրա շահերից…Այնպես որ, մեր ուժը մենք ենք, մեր միաբանությունը, ամուր հոգին և ամուր բանակը:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #10
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Ես գտնում եմ, որ Ալիեվի "պլան"-ը ամենևին էլ պատերազմի միջոցով ԼՂ-ի գրավումը չի:
    Ինքը Ռոբից ու Սերժիկից մի քանի անգամ խելոքա, ինչքան էլ, որ իմ համար ցավալիա էդ ընդունելը:
    Ես սենց եմ հասկանում; Իրա հաշվարկներով մի 5-10 տարի հետո Ադրբեջանը էն աստիճան "ակնհայտ" առավելություն ունեցող դիրքի կհասնի ՀՀ-ի նկատմամբ, որ մերոնք առանց պատերազմի էլ ստիպված կլինեն ԼՂ-ն հետ տալ: Էտ հիմա են Ռոբենք "լոփո-լոփո" խոսում, վստահ եմ մի քանի տարի հետո արդեն հայերիս արիությունն ու քաջությունը ոչ մի դեր չի խաղալու: Մենք ակնհայտ պարտված ենք լինելու, ու միակ բանը, որին կկարողանանք հասնել էդ կլինի Ադրբեջանի "ստորագրություն"-ը, որ հայերին իրանց կազմում չեն նեղի: Էսքան բան:

    Աստված տա ես սխալ լինեմ էս հարցում: Բայց ոնց քցում-բռնում եմ տենց էլ լինելուա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Ռիսկը մեծ է

    Ինչպես երեկ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, «Janes» հետազոտական կենտրոնի փորձագետների կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իրադրությունն ու արտաքին գործոնները մեծացնում են Լեռնային Ղարաբաղի համար ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Կենտրոնի փորձագետների կարծիքով, հակամարտության վերսկսման ռիսկերի մեծացմանը նպաստող ներքին գործոններից են Հայաստանում եւ Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման «կիսաավտորիտար» համակարգերը: Միաժամանակ, անդրադառնալով Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացներին` կենտրոնի փորձագետները նշել են, թե բանակի ազդեցությունը նոր նախագահին թույլ կտա վերահսկել իրավիճակը երկրում, սակայն հետընտրական բողոքի ակցիաների ճնշմանը հաջորդած տարաձայնությունների խորացումը հայաստանյան հասարակության ներսում շարունակական մարտահրավեր են հանդիսանալու Սերժ Սարգսյանի համար: «Jane�s»-ի փորձագետների կարծիքով, հակամարտության վերսկսման քաղաքական հիմնական ռիսկերից մեկն այն է, որ ուշադրություն շեղելու համար թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունները զարկ են տալու ազգային գաղափարների քարոզչությանն ու ռազմատենչ հռետորականությանը: Այնուամենայնիվ, «Jane�s»-ի փորձագետներն առավել հավանական են համարում ստատուս քվոյի պահպանումը: Դրա հետ մեկտեղ, նրանք ընդգծում են, որ եթե ստատուս քվոյի պահպանումը ավելի փոքր ռիսկեր է պարունակում կարճաժամկետ հեռանկարի համար, սակայն պոտենցիալ բարձր ռիսկեր է պարունակում ապագայի համար` նպաստելով սպառազինությունների մրցավազքին, արգելակելով այդ երկրների տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները:

    Հանդիպելու են

    Հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դա կլինի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Երեխեք, հերիք ա գրեք <<Արցախը հետ կտանք>>: Դրանով ցույց եք տալիս, թե այդ տարածքները իրականում պատկանում են Ադրբեջանին, մենք զավթել ենք, հիմա էլ հետ պիտի տանք, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում: Քաղաքականության մեջ բառերը զգուշությամբ են օգտագործում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #13
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք, հերիք ա գրեք <<Արցախը հետ կտանք>>: Դրանով ցույց եք տալիս, թե այդ տարածքները իրականում պատկանում են Ադրբեջանին, մենք զավթել ենք, հիմա էլ հետ պիտի տանք, ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանում: Քաղաքականության մեջ բառերը զգուշությամբ են օգտագործում
    1. Իմ կարծիքով էստեղ չենք հավաքվել ազերիների ու մնացածի առջև թատրոն խաղալու:
    Հավաքվել ենք քննարկելու, թե որքան է հավանականությունը, որ պատերազմ կլինի:
    Միթե անգամ մեր հայրենի երկրում մեր հայրենի լեզվով չենք կարող մեր "իրական" կարծիքները հայտնել:

    2. Անձամբ ես ոչ թե ասել եմ 100% Արցախը հետ կտանք, այլ նշել եմ, որ Ալիեվի խումբը մեր կառավարաթյունից ներկա պահին մի քանի անգամ ավելի խելոք է ու էստեղ նավթը չի միակ պատճառը: Ու նաև ասում եմ, որ եթե մենք մեզ նման կերպ պահենք, ապա պատերազմի կարիք չի էլ լինի ու մի անգամ էլ կրկնում, որ այդ դեպքում "ԼՂ-ն կտանք Ադրբեջանին":

    3. Ինչ վերաբերվում էր "հետ կտանք" արտահայտությանը, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ "իրականում այդ տարածքը Ադրբեջանինն է": Ես միայն ի նկատի ունեի այն, որ մենք մի քանի տարի պայքարել ու արյուն ենք թափել մինչև ԼՂ-ն Ադրբեջանի կազմից ազատագրվել է: Միթե այդպես չէր?
    Էդ ուրիշ հարց ինչի էր Ադրբեջանի կազմում? Իրականում Ադրբեջանը իրավունք ուներ թե չէ? և այլն և այլն...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  14. #14
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Ոչ մի ձև էլ և ոչ մի ժամանակ էլ հետ չենք տալու: Նմանատիպ տրամադրություններ քարոզելու համար ոմն մեկին ժամանակին գահից ռադ արին: Թո'ղ ոչ ոք չհուսա: Մենք բանակ ունենք, լավ զինված, մարտունակ, Ռուսաստանից էժան ու ամենաժամանակակից զենք ենք գնում, զենք շատ ավելի շատ ունենք, քան ներկայացվում է /դե, հասկանալի է, սահմանափակումներ կան/, ունենք հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգ` կցված ՌԴ-ն համակարգին, մի' մոռացեք, որ պաշտպանվող կողմ ենք լինելու, մեր սարերն ու ձորերն էլ մեզ օգնելու են, իսկ դա առավելություն է: Հետո, եթե ծախսերը շատ են, դա չի նշանակում, որ դրանք անհրաժեշտ են ու արդյունավետ են օգտագործվում: Այլ հարց է, որ այս անգամ որակապես այլ կռիվ է լինելու, շատ ավելի աղետալի, քան նախորդը...Աստված իմ, ուր ենք հասնելու... Հետո, մոռացա, Սփյուռք ունենք, Սփյուռք` նավթին հակակշիռ:
    Այսքանով հանդերձ, երբեք չի կարելի թուլանալ...
    Քանակը որակ չի, ու մեր բանակն էլ քնած չի. թեև ազերիների հետևից չենք հանսնում, սակայն առանց այն էլ շատ մեծ գումարներ ու ուշադրություն է հատկացվում բանակին, այս տարվա բյուջեով մոտ 400 մլն դոլար:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  15. #15
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պատերազմ կլին՞ի

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսքանով հանդերձ, երբեք չի կարելի թուլանալ...
    Այո, երբեք չի կարելի թուլանալ: Սա մեր երկիրն է, այստեղ են ապրել մեր պապերը ու ապրելու են մեր թոռները, էնպես որ կպահենք արյան գնով: Թող Չկասկածեն!!!

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանակը որակ չի, ու մեր բանակն էլ քնած չի. թեև ազերիների հետևից չենք հանսնում, սակայն առանց այն էլ շատ մեծ գումարներ ու ուշադրություն է հատկացվում բանակին, այս տարվա բյուջեով մոտ 400 մլն դոլար:
    Ինչքան գիտեմ իրանցը 1 600 000 000 $ է, իսկ որ մերը 400 000 000 $ էր դա ես նոր իմացա:
    Ինչ վերաբերվում էր ռուսական կողմից ստացովղ օգնությանը, ապա ինձ թվում է մի քիչ չափազանցրեցիր Fedayi ջան, ռուսները մեզ օգնում են զուտ էնքանով, որ մենք ենք Անդրկովկասում իրանց միակ ռազմակայանը /ես կասեի գաղութը /:
    Որտեղից գիտես թե ռուսները մեզ էժան զենք են տալիս, վերջին հնգամյակում նման դեպք չեմ հիշում:

    Ինչ վերաբերվում էր նրան, որ մենք ենք պաշպանվող կողմը էդ իրոք "պլյուս" ա, ես կասեի մի հատ մեեեծ պլյուս: Ու պատճառներից մեկն էլ էդա, որ ադրբեջանցիք վստահ չեն իրենց հաղթանակի վրա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  2. Եվ արյուն կլինի (Նավթ) / There Will Be Blood
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2010, 16:03
  3. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 454
    Վերջինը: 29.03.2010, 21:53
  4. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  5. Ի՞նչ կլինի, եթե կտրվեն տրանսֆերները
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.12.2006, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •