Հանրահավաքը համարում եմ հաջողված՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ. դրանք են՝
իշխանությունները փակել են մայրաքաղաք մտնող գրեթե բոլոր ճանապարհները՝ ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ամեն կերպ փորձեցին վախեցնել հասարակությանը: Հանրահավաքը հայտարարված էր ժամը 18:00-ին, բայց այն արտոնվել է սկսվելուց ընդամենը մի քանի րոպե առաջ: Ազատության Հրապարակում վխտում էին կամակատար ոստիկանները՝ մահակներով, սաղավարտներով և վահաններով: Կային նաև ջրցան մեքենաներ: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ գալիս ենք մի եզրահանգման, որ հասարակությունը չի պատրաստվում հանդուրժել այս բռնապետական ռեժիմը:
Էջանիշներ