Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
Քեզ հետ էլ եմ համաձայն Արտ ջան, բայց դե սենց մի բան ասեմ.
-Ինչ նմանություն կա հեծանիվի ու պետության միջև?
-2-ի դեպքում էլ վերևում ղեկն ա, ներքևում շղթաները
Հեծանիվի դեպքում շղթաներն են ենթարկվում ղեկին, պետության դեպքում ղեկը՝ շղթաներին: Նախագահին ընտրում է ժողովուրդը, որ իրեն ծառայի 5 տարի: Ժողովուրդը վարձատրում է իր համար կատարած աշխատանքի դիմաց, ժողովուրդն է ընդունում գործի ու հանում գործից: