Հմմ, հետաքրքիր բան է ստացվում.
Փաստորեն ոնց հասկացա Շարժումը ոչ թե չարտոնված հանրահավաք է կազմակերպում, այլ ուղղակի «մասնակցում է» արտոնված մշակութային միջոցառմանը։ Այսինքն՝ իշխանությունների պատրաստած ծուղակը փորձում են շրջել հենց իրենց վրա։ Եթե այդ միջոցառման ժամանակ մի բան պատահի՝ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ու այդ մշակութային միջոցառման կազմակերպիչների վրա կլինի (ի դեպ, այդ մշակութային միջոցառման կազմակերպիչներն ովքե՞ր են հայտարարված)։
Բայց էդ դեպքում կամ պիտի ելույթներ չլինեն, կամ էլ մշակութային միջոցառումը կվերածվի «ինքաբուխ» հանրահավաքի ու էդ պատրվակով շարժման ղեկավարները ելույթներ կունենան։
Բայց էդ դեպքում նկարի միջի հայտարարությունն էլ պետք է համապատասխանեցնել տեքստին։
Չգիտեմ ինչ կստացվի էս ամենից։
Ամեն դեպքում ես էդ օրը երեկոյան Օպերա եմ գնալու։