User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Ժողովուրդ, հունիսի 20-ի հանրահավաքը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է CNN, BBC Euronews հեռուստաալիքներով:
    Սա ճիշտ է՞...

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՊԱՅՔԱ՛Ր
    ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ


    ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

    Եվ այսպես, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մերժեցին Հայաստանի քաղաքացիների հանրահավաքի հայտը, պատճառաբանելով բանտարկված Ազատության Հրապարակում մանկական մշակութային միջոցառում անցկացնելու անհրաժեշտությամբ:

    Ցավալի է տեսնել հոգեվարք ապրող հանցախմբի ողորմելիության աստիճանը, երբ չբավարարվելով շարժման առաջամարտիկներին պատանդ վերցնելու ամոթալի պրակտիկայից, Հայաստանի ազատ քաղաքացիներին պատկանող Ազատության Հրապարակը նույն այդ քաղաքացիներից պատնեշում է մեր մանուկների միջոցով:

    ԱԶԱՏ ՀԱՅԵՐԸ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդես եկան Քաղաքացիական Անհնազանդության կոչով: Կոչը լայն արձագանք գտավ քաղաքացիների շրջանում, իր համեստ նպաստը բերելով շարժման անկոտրում ոգու պահպանմանը: Սակայն ելնելով վարչախմբի շարունակվող ամբարտավան պահվածքից, ինչպես նաև Ազատության Հրապարակը վարչախմբի ելուզակներից օր առաջ ազատագրելու հրամայականից, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ազատ քաղաքացիներին՝

    • ողջունել քաղաքապետարանի կազմակերպած մանկական մշակութային միջոցառումը

    • Հունիսի 20-ին իրենց մանուկների հետ միասին անպայմանորեն ներկայանալ Ազատության Հրապարակ և մասնակցել այդ միջոցառմանը

    • միջոցառման ավարտից հետո անցնել անժամկետ նստացույցի:

    Հունիսի 20-ին մեր մանուկները կազատագրեն Ազատության Հրապարակը բռնագրավումից : Հունիսի 20-ին մեր մանուկները սկիզբ կդնեն Հայաստանի ապագաղութացման գործնթացին: Մեր մանուկների ազատ ոգու առաջ կընկրկի ցանկացած ելուզակ:

    ԱԶԱՏ ՀԱՅԵՐ

    Ավելացվել է 13 րոպե անց


    http://www.levonpresident.am/media/i...es/June-20.jpg
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.06.2008, 13:30: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Հմմ, հետաքրքիր բան է ստացվում.
    Փաստորեն ոնց հասկացա Շարժումը ոչ թե չարտոնված հանրահավաք է կազմակերպում, այլ ուղղակի «մասնակցում է» արտոնված մշակութային միջոցառմանը։ Այսինքն՝ իշխանությունների պատրաստած ծուղակը փորձում են շրջել հենց իրենց վրա։ Եթե այդ միջոցառման ժամանակ մի բան պատահի՝ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ու այդ մշակութային միջոցառման կազմակերպիչների վրա կլինի (ի դեպ, այդ մշակութային միջոցառման կազմակերպիչներն ովքե՞ր են հայտարարված)։
    Բայց էդ դեպքում կամ պիտի ելույթներ չլինեն, կամ էլ մշակութային միջոցառումը կվերածվի «ինքաբուխ» հանրահավաքի ու էդ պատրվակով շարժման ղեկավարները ելույթներ կունենան։
    Բայց էդ դեպքում նկարի միջի հայտարարությունն էլ պետք է համապատասխանեցնել տեքստին։
    Չգիտեմ ինչ կստացվի էս ամենից։
    Ամեն դեպքում ես էդ օրը երեկոյան Օպերա եմ գնալու։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Արշակ, նկարը լավ չի երևո՞ւմ: Վերևի տեքստը նկարից անկախ ա: Տեսքը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐիննա, իսկ նկարը Լևոն Տեր-Պետրոսյանի կայքից
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.06.2008, 15:35:

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, նկարը լավ չի երևո՞ւմ: Վերևի տեքստը նկարից անկախ ա: Տեսքը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐիննա, իսկ նկարը Լևոն Տեր-Պետրոսյանի կայքից
    Որ չերևար, նկարի մասին չէի գրի։ Իրար հետևից դրել էիր, կարծեցի միասին են։ Իսկ էդ «ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ»–ն ովքե՞ր են։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցրած չե՞ն գործում։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը այնուամենայնիվ հայտարարում է չարտոնված հանրահավաքը կազմակերպելու մասին, էլ ի՞նչ իմաստ ունի մշակութային միջոցառմանը մասնակցելու կոչ անելը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Համաժողովրդական շարժման հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ

    Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հունիսի 20-ի հանրահավաքը, որը նախապես ծրագրվում էր անցկացնել Ազատություն հրապարակում, կանցկացվի Մատենադարանին հարող տարածքում:

    §Մեր հանրահավաքը, այնուամենայնիվ, տեղի է ունենալու¦, - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց շարժման մասնակիցներից Լեւոն Զուրաբյանը` հիմնավորելով. - §Այն արտոնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ եւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածների անմիջական գործողության ուժով¦:

    Հանրահավաքի անցկացման մասին բազմաթիվ իրազեկումները մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես ձեւակերպված է Համաժողովրդական շարժման կենտրոնի` այսօր հրապարակված հայտարարությունում` §ապօրինաբար մերժվել է¦:

    §Մինչեւ վերջ հավատարիմ մնալով օրենքներին եւ օրինական գործելակերպին, ինչպես նաու շահագրգիռ` քաղաքական այս միջոցառումը բնականոն եւ առանց միջադեպերի անցկացնելու մեջ, մենք առաջարկում ենք իշխանություններին նշանակել քաղաքապետարանի եւ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչներ` որոնք, մշտական շփման մեջ լինելով Շարժման ղեկավարներին հետ, կապահովեն խաղաղ հանրահավաքի բնականոն ընթացքը¦:

    azatutyun.am

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ամեն ինչ սկսվեց մատենադարանից (փետրվարի 20)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •