Հարգելի Ahik, հանրահավաքի մասին իրազեկումն ավելի շուտ է եղել, քան այդ միջոցառումը… Ասեմ ավելին՝ այդ միջոցառումը կազմակերպել են հենց հանրահավաքի մերժումն արդարացնելու համար: Սա առայժմ կարծիքս էր, հետագայում հնարավոր է՝ պարզվի, որ իրականությունն է: Եվ հետո՝ լավ կլիներ, եթե տեղեկացված լինեինք, թե դա ի՞նչ միջոցառում է

Ե՞րբ են այդպիսի՝ առանց առիթ միջոցառում կազմակերպել, որ հիմա որոշեցին կազմակերպել: Այն էլ՝ առանց հայլուրիկի հայտարարությունների: թե՞ որոշել էին սյուրպրիզ անել: Կարող են այդ օրը հանգիստ խղճով նստել տունը և սպասեն. էդ սյուրպրիզը ժողովուրդը կանի իրանց համար: Թե՞ երկրի բոլոր հարցերը լուծված են, իրանք էլ պարապությունից բարեգործությամբ են զբաղվում. որոշել են ժողովրդին զվարճացնել: Իզուր են ժողովրդին զվարճացնելու համար գումարներ վատնում՝ միջոցառումներ կազմակերպելով. առանց դրա էլ ժողովուրդը լաաավ զվարճանում ա իրանց կազմակերպած դատավարական շոուներին հետևելով…
Նենց որ, էդ երեխեքի ծնողները լավ կանեն, որ իրենց երեխաներին այդ օրը զրկեն Ազատության Հրապարակում զբոսնելու հաճույքից, կամ էլ՝ իրենք գան, «զբոսնեն», հետո գնան երեխեքին պատմեն:
Էջանիշներ