Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը
Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով
Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ
Հունիսի 20-ին համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է հանրահավաք, որին մասնակցելու է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ որոշման մասին հունիսի 3-ին հայտարարել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով հյուրընկալվել է Փաստարկ ակումբում:
Նա ընթերցել է համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը, որով փաստվել է, թե իշխանությունը չի կատարում ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, չի ստեղծում մարտի 1-ի իրադարձությունների, այդ օրը ոստիկանության գործողությունների օրինականության եւ իրավիճակին համարժեքության խնդրի ուսումնասիրության անկախ մարմին, չի ազատում քաղբանտարկյալներին, այլ շարունակում է մարդկանց քաղաքական հետապնդումը, ահաբեկումը, նույնիսկ նրանց, ովքեր օրինական հիմունքով փող են փոխանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին: Լեւոն Զուրաբյանը նշել է նաեւ, թե իշխանությունը չի ապահովում նաեւ երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ազատ իրավունքը, որ նույնպես պահանջ է ԵԽԽՎ բանաձեւի մեջ:
“Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը. Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ: Հունիսի 20-ին, հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացը օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով, առաջարկում ենք իշխանություններին նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին գտնվելով մշտական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը”, համաժողովրդական կենտրոնի հայտարարությունն ընթերցում է Լեւոն Զուրաբյանը:
Լրագրողները նրան հարցրել են, որ ինչ է լինելու, եթե իշխանությունը չարտոնի հանրահավաքը եւ կրկին դիմի ուժային գործողության: Լեւոն Զուրաբյանը նշել է, թե ինչը չի ցանկանում մտածել հոռետեսական զարգացման հնարավորության մասին, ասելով, որ չի կարծում, թե իշխանությունը կգտնվի այդքան անմիտ եւ կգնա Հայաստանում իրավիճակը հերթական անգամ լարելու, երկրի միջազգային հեղինակությանը հերթական հարվածը հասցնելու ճանապարհով: Սակայն ամեն դեպքում, Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընդդիմության որոշումն անփոփոխ է, եթե նույնիսկ իշխանությունը մինչ այդ մնացյալ ժամանակում կատարի ԵԽԽՎ պահանջները: Եթե կատարվեն պահանջները, ապա Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում կողջունի դա եւ պատրաստ կլինի բանակցել իշխանության հետ, բայց հանրահավաքը կկայանա, քանի որ այն ամփոփելու է համաժողովրդական շարժման անցած ճանապարհը, քաղաքական իրավիճակը եւ նախանշելու է շարժման ռազմավարությունը:
Լրագրողները այնուամենայնիվ կրկին հարցրել են, թե ինչ է անելու համաժողովրդական շարժման կենտրոնը, եթե ոստիկանությունը կրկին շրջապատի Ազատության հրապարակը եւ թույլ չտա մուտք գործել այնտեղ: Եթե տեղի ունենա բախում, կրկին լինեն զոհեր, արդյոք ով է կրելու դրա պատասխանատվությունը, հարցրել են լրագրողները: Այդ հարցերին ի պատասխան, Լեւոն Զուրաբյանը նախ նշել է, թե խորհուրդ կտա ոստիկանությանը հարցնել` ինչ օրինական հիմք ունի նրանց գտնվելն Ազատության հրապարակում:
Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, ապա Լեւոն Զուրաբյանը նախ մեկ անգամ էլ կրկնել է, թե չի ցանկանում մտածել իրադարձության հոռետեսական զարգացման մասին, բայց համարում է, որ եթե իշխանությունը խոչընդոտում է, սահմանափակում է ցույցեր եւ երթեր անցկացնելու քաղաքացու Սահմանադրական իրավունքը, ապա իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: “Արդյոք հայ ժողովրդի հանրահավաքների իրավունքը վերջնականապես մերժված է: Արդյոք այլեւս հայ ժողովուրդը իրավունք չունի հանրահավաքներ անցկացնելու”, հարցնում է Լեւոն Զուրաբյանը:
![]()
Հիշեցման կարգով....
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։
Հոդված 29. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
Դավիթ Շահնազարյան
..Մարտի 22-ին ես կոչ չեմ արել մասնակցել երթերի, սակայն հիմա ողջ հայ ժողովրդին կոչ եմ անում հունիսի 20-ին մասնակցել հանրահավաքի` այս հանցագործ իշխանություններից ազատվելու համար: Այն պայքարը, որը սկսել է մեր ժողովուրդը, ավարտվելու է Հայաստանից հանցագործ ռեժիմի վտարումով, եւ դա անելու է ժողովուրդըՙ
....
՚Ես 1998թ.-ից եւ հիմա էլ հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հանցագործ է: Սա վիրավորանք չէ, սա իրավական գնահատական է:
Հա, բայց հունիսի 20-ի հանրահավաքը անզեն չի լինիՀՀ Սահմանադրություն-ի խոսքերից
ամեն մեկի ձեռքին մի բռունցք է լինելու
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ