Հունիսի 20-ին գալու՞ ես
- Ու՞ր
- Էնտեղ, որտեղ ազատության ոգին ա
- Հայաստանից դու՞րս
- Չէ, Հայաստանի սրտում
- Երևանու՞մ
- Հա, Ազատության հրապարակում
- Համե՞րգ ա
- Հա, ազատության համերգն ա լինելու, վերջի սկիզբը
- Ո՞ր վերջի
- Մինչև վերջ-ի
- Ո՞վ ա հավաքվելու
- Հանրությունը
- Հանրության հավա՞ք ա
- Հա, հանրահավաք ա
- Անպայման կգամ, ես էլ եմ հանրության մասնիկ
- Դե ուրեմն հունիսի 20-ին կհանդիպենք Ազատության հրապարակում` հանրահավաքին
Էջանիշներ