User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Երեկ ով է նայել հայլուրը: Իշխանությունները` ի դեմս տաթևիկ բաղդասարյանի, նորից սկսեցին իրենց վայրահաչությունները: Ասում էր, որ թուրքերը բոյկոտ են արել եվրոտեսիլում սիրուշոյի դեմ, իսկ Հայաստանում իբր արմատական ընդդիմադրիրները ինտերնետով կոչ են արել սփյուռքահայերին չքվյարկել սիրուշիկի օգտին: Սա միայն առիթ էր իրանց տեսանյութը թույնով համեմելու համար: Հետո սկսեց կպնել լրիվ ուրիշ տեղեր, թե իբր մասսոնական լոջը 60 միլլիոն դոլլար փող ա ծաղսել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավի վրա, եվ այլն եվ այլն: հետո անցան ամեաանբարոյական միջոցին: Սկսեցին ցույց տալ "հայոց աշխարհ" պոռնո-թերթում Տեր-Պետրոսյանի ծաղրանկարները, ու ինչ-որ թարախութոյուններ դուրս տալ: Հետո էլ խոսում են ազգը պառակտելու ու ատելություն սերմանելու մասին: Հայաստանում համար մեկ ատելություն սերմանողը հենց հ1-ն ա:

    Կարծում եմ սրանք էլի սկսել են ցնցումների մեջ ընկնել, ու փորձում են այս ձևով թուլացնել հունիսի 20-ին կայանալիք մեծ հանրահավաքը: Կարծում եմ գնալով հ1-ը սկսելու է ավելի ու ավելի լպիրշ ու ստերով ու թարախով համեմված հերյուրանքներ տարածել, ու ոնց փորձը արդեն ցույց տվեց, դրանք աշխատելու են իրենց դեմ, ու դրանով Համաժողովրդական Կոնգրեսը գնալով ավելի ու ավելի է հզորանալու:

    Ստեղ կարծիք կարդացի, թե ժողովուրդը մեխկ է: Չեմ հասկանում ինչ մասին է խոսքը: Ոնց կարելի է ասել, թե ժողովուրդը մեխկ է, եթե հենց նույն ժողովուրդի ցանկությունն ա դա? ժողովուրդը անհամբեր սպասում ա նոր հանրահավաքների ու պայքարի նոր հնարավորության: Քանի դեռ այս ապօրինի ու արյան վրա ձևավորված իշխանությունները շարունակում են գործել, մեր ժողովուևդը պայքարելու է արդարության ու սեփական արժանապատվության համար
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 02.06.2008, 13:29:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    թե իբր մասսոնական լոջը 60 միլլիոն դոլլար փող ա ծաղսել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավի վրա,
    Երկու օր առաջ «նորանշանակ» վարչապետիկը չէ՞ր հանդիպել ինչ-որ մասսոնական ղեկավարների հետ

  3. #3
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու օր առաջ «նորանշանակ» վարչապետիկը չէ՞ր հանդիպել ինչ-որ մասսոնական ղեկավարների հետ
    Չէ հանդիպել էր ԱՄՆ հրյաների համայնքի ղեկավարի հետ: Մասսոնների հետ կապ չունի, իսկ եթե այդ մարդը մասսոնական ինչ որ ղեկավար լիներ, հայլուրը կասեր "Մեր երկրի փառապանծ վարչապետը հանդիպեց ՄԱՍՍՈՆԱԿԱՆ էս ինչ էս ինչ ղեկավարի հետ:"

    Հայլուրը դարձել ա են "օտար խաղերի"-ի մակարդակի հաղորդում : Հաղորդավարներն էլ իրանց մակարդակով ֆելոից շատ չեն տարբերվում:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ հանդիպել էր ԱՄՆ հրյաների համայնքի ղեկավարի հետ: Մասսոնների հետ կապ չունի, իսկ եթե այդ մարդը մասսոնական ինչ որ ղեկավար լիներ, հայլուրը կասեր "Մեր երկրի փառապանծ վարչապետը հանդիպեց ՄԱՍՍՈՆԱԿԱՆ էս ինչ էս ինչ ղեկավարի հետ:"

    Հայլուրը դարձել ա են "օտար խաղերի"-ի մակարդակի հաղորդում : Հաղորդավարներն էլ իրանց մակարդակով ֆելոից շատ չեն տարբերվում:
    Չէ, էս վերջին մի քանի ամիսը սիտեմատիկ հանդիպում են «իշխանությունները» հրեական և մասսոնական ինչ-որ ներկայացուցիչների հետ։ Էս 100 տոկոս, Հ1 ով էլ են բազմաթիվ անգամ ասել։

  5. #5
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Հունիսի 20-ին գալու՞ ես
    - Ու՞ր
    - Էնտեղ, որտեղ ազատության ոգին ա
    - Հայաստանից դու՞րս
    - Չէ, Հայաստանի սրտում
    - Երևանու՞մ
    - Հա, Ազատության հրապարակում
    - Համե՞րգ ա
    - Հա, ազատության համերգն ա լինելու, վերջի սկիզբը
    - Ո՞ր վերջի
    - Մինչև վերջ-ի
    - Ո՞վ ա հավաքվելու
    - Հանրությունը
    - Հանրության հավա՞ք ա
    - Հա, հանրահավաք ա
    - Անպայման կգամ, ես էլ եմ հանրության մասնիկ
    - Դե ուրեմն հունիսի 20-ին կհանդիպենք Ազատության հրապարակում` հանրահավաքին
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    - Դե ուրեմն հունիսի 20-ին կհանդիպենք Ազատության հրապարակում` հանրահավաքին
    կես ժամից ավել ուշացողները պտի հյուսիսային պողոտայում կամ Կարապի լճի կողմերում մի տեղ կանգնեն

    հա, ժողովուրդ, ժամը քանիսի՞ն ա ըլնելու հանրահավաքը
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ

    Հունիսի 20-ին համաժողովրդական շարժման կենտրոնը նախաձեռնում է հանրահավաք, որին մասնակցելու է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ որոշման մասին հունիսի 3-ին հայտարարել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով հյուրընկալվել է Փաստարկ ակումբում:



    Նա ընթերցել է համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը, որով փաստվել է, թե իշխանությունը չի կատարում ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, չի ստեղծում մարտի 1-ի իրադարձությունների, այդ օրը ոստիկանության գործողությունների օրինականության եւ իրավիճակին համարժեքության խնդրի ուսումնասիրության անկախ մարմին, չի ազատում քաղբանտարկյալներին, այլ շարունակում է մարդկանց քաղաքական հետապնդումը, ահաբեկումը, նույնիսկ նրանց, ովքեր օրինական հիմունքով փող են փոխանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին: Լեւոն Զուրաբյանը նշել է նաեւ, թե իշխանությունը չի ապահովում նաեւ երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ազատ իրավունքը, որ նույնպես պահանջ է ԵԽԽՎ բանաձեւի մեջ:

    “Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը. Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ: Հունիսի 20-ին, հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացը օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով, առաջարկում ենք իշխանություններին նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին գտնվելով մշտական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը”, համաժողովրդական կենտրոնի հայտարարությունն ընթերցում է Լեւոն Զուրաբյանը:

    Լրագրողները նրան հարցրել են, որ ինչ է լինելու, եթե իշխանությունը չարտոնի հանրահավաքը եւ կրկին դիմի ուժային գործողության: Լեւոն Զուրաբյանը նշել է, թե ինչը չի ցանկանում մտածել հոռետեսական զարգացման հնարավորության մասին, ասելով, որ չի կարծում, թե իշխանությունը կգտնվի այդքան անմիտ եւ կգնա Հայաստանում իրավիճակը հերթական անգամ լարելու, երկրի միջազգային հեղինակությանը հերթական հարվածը հասցնելու ճանապարհով: Սակայն ամեն դեպքում, Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընդդիմության որոշումն անփոփոխ է, եթե նույնիսկ իշխանությունը մինչ այդ մնացյալ ժամանակում կատարի ԵԽԽՎ պահանջները: Եթե կատարվեն պահանջները, ապա Լեւոն Զուրաբյանն ասում է, որ ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում կողջունի դա եւ պատրաստ կլինի բանակցել իշխանության հետ, բայց հանրահավաքը կկայանա, քանի որ այն ամփոփելու է համաժողովրդական շարժման անցած ճանապարհը, քաղաքական իրավիճակը եւ նախանշելու է շարժման ռազմավարությունը:

    Լրագրողները այնուամենայնիվ կրկին հարցրել են, թե ինչ է անելու համաժողովրդական շարժման կենտրոնը, եթե ոստիկանությունը կրկին շրջապատի Ազատության հրապարակը եւ թույլ չտա մուտք գործել այնտեղ: Եթե տեղի ունենա բախում, կրկին լինեն զոհեր, արդյոք ով է կրելու դրա պատասխանատվությունը, հարցրել են լրագրողները: Այդ հարցերին ի պատասխան, Լեւոն Զուրաբյանը նախ նշել է, թե խորհուրդ կտա ոստիկանությանը հարցնել` ինչ օրինական հիմք ունի նրանց գտնվելն Ազատության հրապարակում:

    Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին, ապա Լեւոն Զուրաբյանը նախ մեկ անգամ էլ կրկնել է, թե չի ցանկանում մտածել իրադարձության հոռետեսական զարգացման մասին, բայց համարում է, որ եթե իշխանությունը խոչընդոտում է, սահմանափակում է ցույցեր եւ երթեր անցկացնելու քաղաքացու Սահմանադրական իրավունքը, ապա իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: “Արդյոք հայ ժողովրդի հանրահավաքների իրավունքը վերջնականապես մերժված է: Արդյոք այլեւս հայ ժողովուրդը իրավունք չունի հանրահավաքներ անցկացնելու”, հարցնում է Լեւոն Զուրաբյանը:


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •