Մեջբերում Artego-ի խոսքերից Նայել գրառումը
Կարճ ասած, չգիտեմ, ով ոնց, բայց ես իմ սեփական ուսումնասիրություններն եմ արել:

Եվ այսպես, մի քանի շաբաթվա ուսումնասիրությունները հարևանության, համլսարանի, ծանոթների, ընկերների, աշխատանքի բերումով ստիպված շփումների, խանութների վաճառողների, տաքսիստների, երեխաների և այլ և այլն շփումների և ուսումնասիրությունների, այսօրվա Ազատության հրապարակում լրիվ անծանոթ մարդկանց արձագանքների հիման վրա պդնում եմ.

ՀՈՒՆԻՍԻ 20-ին ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ

Ինչ ճիշտ, ճիշտ, մինչև մի հիմա մի փոքր կասկածում էի չնայած ցույց չէի տալիս
Ընգեր, պետք չէ գերագնահատված ակնկալիքներ ունենալ, որ հանկարծ մեծ հիասթափություն չապրես: Հաղթելու ենք անպայման: Կամ ինչպես շատերը ճշմարտացիորեն կասեն, արդեն հաղթել ենք, քանի որ մենք շատ ենք: Մենք հիմա, որոշ բացառություններով, գործ ունենք լիովին հեղփախված հասարակության հետ:

...Բայց սա ամենը չէ. հաջորդ քայլով փորձիր ձեւավորել քո հանրահավաքային խումբը, կամ ընդգրկվիր որեւէ այդպիսի խմբի մեջ: Եթե այս ամենը անես, եւ վերը նկարագրված անելիքի մասին պատմես ուրիշներին, նշանակում է հաղթանակին շատ չի մնացել: Ի դեպ, ժամկետների մասին: Պետք չէ հաղթանակի համար սահմանել որեւէ ժամկետ` մեկ շաբաթ, մեկ ամիս, երեք ամիս: Եթե ժամկետ ես սահմանում, նշանակում է պայքարի ես տրամադրված այդքան ժամկետով: Բայց չէ որ մենք պայմանավորվել ենք պայքարել մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ:

Նիկոլ Փաշինյան
Monday, 21 April 2008