User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, որ պայքարը նոր՝ ավելի հզոր թափ է ստանալու...Ինչու....

    1. Շարժման ղեկավարները նոր և ավելի հզոր են ու փորձված
    2. կուտակված է հսկայական քանակությամբ պրոբլեմ.
    ա. տնտեսական (գնաճ, աշխատատեղեր և այլն)
    բ. Քաղբանտարկյալներ. ոչ թե նրանց խափանման միջոցի փոխում այլ
    արդարացում -նրանք անմեղ են և "ներումը" չի անցնի
    գ. հանրահավաքների մասին օրենքի վերականգնում այլ ոչ թե "փոփոխություն"
    3. Ռեժիմը ոչ միայն ոչինչ չի անում լարվածությունը թուլացնելու համար այլ կարծես դիտմամբ ավելի է մեծացնում լարվածությունը տանելով ընդհուպ միչև ճգնաժամի (եթե, իհարկե սա դեռ ճգնաժամ չհամարենք). Ինձ թվում է, ռեժիմը ոչ էլ կարող է մի բան անել...այնտեղ քաղաքական գործիչ չկա...դրանք ոչ կոմպետենտ չինովնիկների խմբեր են
    4. Պահանջել նոր Նախագահական և Խորհրդարանական ընտրություններ

    Ինչպես տեսնում եք, պայքարի առիթն էլ կա, պատճառն էլ… Ես կարող եմ երաշխավորել որ վերը նշված խնդիրներից և ոչ մեկը ռեժիմը չի լուծելու միայն մի պարզ պատճառով-չեն կարող...նրանց սիստեմը խնդիր լուծելու համար չի ստեղծված, այլ ստեղծված է թալանելու և կեղեքելու համար. սա այնքան բնորոշ է որ չակերտներ էլ պեք չեն

    Սակայն այս ամենը ոչ մի նշանակություն չունի, եթե հանկարծ մեր ժողովուրդը վերադառնա իր "արա դե ինչ եք ընգել էս խեղճ ժողովրդի ջանը", "դու ինչ ուզում ես ասա իրանք մեկ ա իրանց ուզածն են անելու" "սաղն էլ նույնն են, ես ոչ մեկին էլ ձեն չեմ տալի" փիլիսոփայությանը…էս մենտալիտետը մեզ ավելի շատ է վնասում քան ՌՔ-ի անցած 10 տարիների և ՍՍ-ի հնարավոր ապագա 10 տարիների թագավորությունը (առանց չակերտների)
    Ցմահ դժգոհ մարդիք, իրենց ամբողջ կյանքը վատնում են ընդիմադիր դաշտում, պատճառները փնտրեք Ձեր մեջ:

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցմահ դժգոհ մարդիք, իրենց ամբողջ կյանքը վատնում են ընդիմադիր դաշտում, պատճառները փնտրեք Ձեր մեջ:
    Ցմահ գոհ մարդ, ո՞ր պատճառները, Mephistopheles-ի նշածները՞:

    Ասենք ես հիմա սկսում եմ իմ մեջ փնտրել: Սկսեցի:

    Երկրում ես եմ "վհուկների որս" սկսել:
    Հացի գինը ես եմ բարձրացրել:
    15 հոգի էջմիածին գնացած էրեխեքի հետևից ես եմ 50 հոգի միլիցա ուղարկել:
    Մարտի մեկին ես եմ անզեն մարդկանց վրա կրակել:

    Չէ...սենց որ շարունակեմ ամբողջն ինձ վրա վերցնել` կամրջից նետվելու ցանկությունն անկասելի կդառնա...

    Կբացատրե՞ք ինձ, գոհ մարդ, թե ինչպես է ստացվել, որ ես էս ամենի սկզբնապատճառն եմ:

  3. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցմահ դժգոհ մարդիք, իրենց ամբողջ կյանքը վատնում են ընդիմադիր դաշտում, պատճառները փնտրեք Ձեր մեջ:
    Սիսար ջան, եթե մարդու երեսին կրակելը, մահակով գլխին խփելը, ընտրությունները ծեծելով/կեղծելով անցկացնելը, հետո էլ ձերբակալել ու բանտ նետելը, սպանելը, այդ մարդու մոտ դժգոհություն չի առաջացնում, ապա վստահ եղիր, որ դիակի հետ գործ ունես…

    Որևէ իրեն հարգող ժողովուրդ այս վիճակը նորմալ չի կարող համարել…իսկ պատճառների հարցով քեզ հետ համաձայն եմ, մեր մեջ պիտի փնտրենք այն իմաստով որ 10 տարի հանդուրժել ենք

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիսար ջան, եթե մարդու երեսին կրակելը, մահակով գլխին խփելը, ընտրությունները ծեծելով/կեղծելով անցկացնելը, հետո էլ ձերբակալել ու բանտ նետելը, սպանելը, այդ մարդու մոտ դժգոհություն չի առաջացնում, ապա վստահ եղիր, որ դիակի հետ գործ ունես…

    Որևէ իրեն հարգող ժողովուրդ այս վիճակը նորմալ չի կարող համարել…իսկ պատճառների հարցով քեզ հետ համաձայն եմ, մեր մեջ պիտի փնտրենք այն իմաստով որ 10 տարի հանդուրժել ենք
    Կամ դիակի, կամ էլ անհատի, որի համար մարդկային արժանապատվություն հասկացությունը ոչինչ չի նշանակում:

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՉԵՆ ՍՊԱՍԵԼՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՂՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

    Ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին 30-ից ավելի հայտ է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, սակայն բոլորն էլ մերժվել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, թե եթե իշխանությունը չբավարարի հանրահավաքների հայտը, այսինքն այն չընդունի ի գիտություն, ապա միեւնույն է, համաժողովրդական շարժումն անցկացնելու է հանրահավաք հունիսի 20-ին:

    Մայիսի 19-ին Հայացք ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին լրագրողներն այդ առիթով պարզաբանում են խնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, որպեսզի նրա միջոցով հստակեցնեն, թե ի վերջո ընդդիմությունն ինչ ծրագրեր ունի հունիսի 20-ի հետ կապված:

    Արման Մուսինյանը նախ տեղեկացրել է, որ ընդդիմությունը, արտակարգ դրության վերացումից հետո, մոտ երեք տասնյակ եւ ավելի հայտ է ներկայացրել հանրահավաքների համար, սակայն իշխանությունը ոչ մի կերպ թույլ չի տալիս, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հանրահավաք անեն Ազատության հրապարակում, թեեւ այդ ընթացքում նույն հրապարակում թույլատրում են ռոք-համերգ կամ օդապարիկների փառատոն, նկատում է Արման Մուսինյանը, եզրակացնելով, որ խնդիրը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման առաջ Ազատության հրապարակը փակ պահելն է:

    Արման Մուսինյանն ասում է, որ իրենք, սկսած մարտի 21-ից, մինչեւ հունիսի 20-ը, իշխանությանը տալիս են Հայաստանում գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու ողջամիտ ժամկետ: “Եթե մինչեւ այդ ժամկետը բանականությունը չհաղթի, մենք ի վերջո չենք կարող հույսներս դնել այս բանականությունից կաղացող իշխանության վրա: Մենք մեր Սահմանադրական իրավունքը պետք է իրացնենք: Ընդ որում, երբեւէ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներում որեւէ միջադեպ չի գրանցվել: Գիտեք, հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում, մի մեքենա չի քերծվել, մի ապակի չի կոտրվել: Երթեր են արվել, բոլորդ կամ ներկա եք եղել, կամ լուսաբանել եք, որեւէ միջադեպ այդ ընթացքում չի եղել”, ասում է Արման Մուսինյանը:

    Ավելացվել է 2 րոպե անց
    ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԱՅԼ ՕՐԵՆՔՈՎ
    [
    18:06] 28 Մայիսի, 2008

    ՚Հունիսի 20-ին տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, քանի որ հասարակությունը Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին լսելու կարիք ունիՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ հասարակությունն այսօր էլ շփվում է Տեր-Պետրոսյանի հետ. տեսաերիզների միջոցով առաջին նախագահի խոսքը հասնում է ժողովրդին, սակայն նաեւ կենդանի շփման կարիք կա. ՚Ցանկացած օր, երբ Տեր-Պետրոսյանը հարթակ գա, մարդիկ նորից հավաքվելու են, եւ դա արդարացված էՙ: Արամ Սարգսյանի կարծիքով հասարակություն այսօր միայն ցանկանում է լսել, թե ինչպես է արձանագրվելու իր հաղթանակը: Պարոն Սարգսյանը տեղեկացրեց, որ հունիսի 20-ի հանրահավաքաի մասին ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին դեռ չի իրազեկել, սակայն կհասցնի: ՚Ես քաղաքապետարանին խորհուրդ կտայի, որ չմերժեն, քանի որ միեւնույնն է` մարդիկ կգանՙ: Չե՞ք կարծում, որ նախապես հայտարարելով, թե երբ է նախատեսված հանրահավաքը` իշխանություններին հուշում եք, որ հենց այդ օրը մայրաքաղաքի բոլոր հրապարակները զբաղեցնեն` ՚Ա1+ՙ-ի հարցին` պարոն Սարգսյանը պատասխանեց.՚Այդ մանր ճարպկությունները քաղաքապետարանն անում է պարտադրված: Անկախ նրանից հանրահավաքի օրը նշվեր, թե ոչ, եթե իրենք որոշեն մերժել, կմերժեն առանց պատճառի: Այս երկորւմ այսօր ավելի կարեւոր բան չկա, քանի հասարակության պահանջը` լսել իր առաջնորդինՙ:

    Արամ Սարգսյանը վստահ է, որ ուշ, թե շուտ երկրում հանրահավաքներ լինելու են եւ դրանք խոչընդոտելու իշխանությունների փորձերը անիմաստ են: Պարոն Սարգսյանը լուրջ չի ընդունում ՚ժողովների, հավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքում տեղ գտած սահմանափակումները, առավել եւս, որ ՀՀ սահմանդրությունը ՀՀ քաղաքացիներին շնորհել է ազատ հավաքների իրավունքը: Իսկ ինքն անձամբ առաջնորդվում է այլ օրենքով. ՚Ես առաջնորդվում եմ 2000-ամյա քրիստոնական օրենքով`՚Ձայն բազմաց, ձայն Աստծոՙ: Սա ամենամեծ եւ գլխավոր օրենքն է, որից էլ պետությունները Սահմանդրություն եւ օրենքներ են ստեղծել եւ ասել, որ ժողովուրդները իրավունք ունեն հանրահավաքներ անցկացնելուՙ:

    Ինչ վերաբերում է այսօր Ազատության հրապարակը ոստիկաններով շրջափակված լինելուն, ապա նա ասաց.՚Եթե այդքան վախենում են ժողովրդից, ապա ինչպե՞ս են պատրաստվում ղեկավարել այս ժողովրդինՙ:

    Ի դեպ, Արամ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի սպորտային տեսքին, որով նա ներկայացել էր Սարդարապատի հուշահամալիր եւ ասաց. ՚Ես երբեք հիացած չեմ եղել Քոչարյանի մտավոր ունակություններովՙ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.05.2008, 14:39: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •