Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը
Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով
Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ
Տեսնես` իշխանությունները ինչ պատրաստություններ են տեսնում հունիսի 20-ի համար:![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինձ թվում է, որ պայքարը նոր՝ ավելի հզոր թափ է ստանալու...Ինչու....
1. Շարժման ղեկավարները նոր և ավելի հզոր են ու փորձված
2. կուտակված է հսկայական քանակությամբ պրոբլեմ.
ա. տնտեսական (գնաճ, աշխատատեղեր և այլն)
բ. Քաղբանտարկյալներ. ոչ թե նրանց խափանման միջոցի փոխում այլ
արդարացում -նրանք անմեղ են և "ներումը" չի անցնի
գ. հանրահավաքների մասին օրենքի վերականգնում այլ ոչ թե "փոփոխություն"
3. Ռեժիմը ոչ միայն ոչինչ չի անում լարվածությունը թուլացնելու համար այլ կարծես դիտմամբ ավելի է մեծացնում լարվածությունը տանելով ընդհուպ միչև ճգնաժամի (եթե, իհարկե սա դեռ ճգնաժամ չհամարենք). Ինձ թվում է, ռեժիմը ոչ էլ կարող է մի բան անել...այնտեղ քաղաքական գործիչ չկա...դրանք ոչ կոմպետենտ չինովնիկների խմբեր են
4. Պահանջել նոր Նախագահական և Խորհրդարանական ընտրություններ…
Ինչպես տեսնում եք, պայքարի առիթն էլ կա, պատճառն էլ… Ես կարող եմ երաշխավորել որ վերը նշված խնդիրներից և ոչ մեկը ռեժիմը չի լուծելու միայն մի պարզ պատճառով-չեն կարող...նրանց սիստեմը խնդիր լուծելու համար չի ստեղծված, այլ ստեղծված է թալանելու և կեղեքելու համար. սա այնքան բնորոշ է որ չակերտներ էլ պեք չեն
Սակայն այս ամենը ոչ մի նշանակություն չունի, եթե հանկարծ մեր ժողովուրդը վերադառնա իր "արա դե ինչ եք ընգել էս խեղճ ժողովրդի ջանը", "դու ինչ ուզում ես ասա իրանք մեկ ա իրանց ուզածն են անելու" "սաղն էլ նույնն են, ես ոչ մեկին էլ ձեն չեմ տալի" փիլիսոփայությանը…էս մենտալիտետը մեզ ավելի շատ է վնասում քան ՌՔ-ի անցած 10 տարիների և ՍՍ-ի հնարավոր ապագա 10 տարիների թագավորությունը (առանց չակերտների)
Ցմահ գոհ մարդ, ո՞ր պատճառները, Mephistopheles-ի նշածները՞:
Ասենք ես հիմա սկսում եմ իմ մեջ փնտրել: Սկսեցի:
Երկրում ես եմ "վհուկների որս" սկսել:
Հացի գինը ես եմ բարձրացրել:
15 հոգի էջմիածին գնացած էրեխեքի հետևից ես եմ 50 հոգի միլիցա ուղարկել:
Մարտի մեկին ես եմ անզեն մարդկանց վրա կրակել:
Չէ...սենց որ շարունակեմ ամբողջն ինձ վրա վերցնել` կամրջից նետվելու ցանկությունն անկասելի կդառնա...
Կբացատրե՞ք ինձ, գոհ մարդ, թե ինչպես է ստացվել, որ ես էս ամենի սկզբնապատճառն եմ:
Սիսար ջան, եթե մարդու երեսին կրակելը, մահակով գլխին խփելը, ընտրությունները ծեծելով/կեղծելով անցկացնելը, հետո էլ ձերբակալել ու բանտ նետելը, սպանելը, այդ մարդու մոտ դժգոհություն չի առաջացնում, ապա վստահ եղիր, որ դիակի հետ գործ ունես…
Որևէ իրեն հարգող ժողովուրդ այս վիճակը նորմալ չի կարող համարել…իսկ պատճառների հարցով քեզ հետ համաձայն եմ, մեր մեջ պիտի փնտրենք այն իմաստով որ 10 տարի հանդուրժել ենք
ՉԵՆ ՍՊԱՍԵԼՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՂՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին 30-ից ավելի հայտ է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, սակայն բոլորն էլ մերժվել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, թե եթե իշխանությունը չբավարարի հանրահավաքների հայտը, այսինքն այն չընդունի ի գիտություն, ապա միեւնույն է, համաժողովրդական շարժումն անցկացնելու է հանրահավաք հունիսի 20-ին:
Մայիսի 19-ին Հայացք ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին լրագրողներն այդ առիթով պարզաբանում են խնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, որպեսզի նրա միջոցով հստակեցնեն, թե ի վերջո ընդդիմությունն ինչ ծրագրեր ունի հունիսի 20-ի հետ կապված:
Արման Մուսինյանը նախ տեղեկացրել է, որ ընդդիմությունը, արտակարգ դրության վերացումից հետո, մոտ երեք տասնյակ եւ ավելի հայտ է ներկայացրել հանրահավաքների համար, սակայն իշխանությունը ոչ մի կերպ թույլ չի տալիս, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հանրահավաք անեն Ազատության հրապարակում, թեեւ այդ ընթացքում նույն հրապարակում թույլատրում են ռոք-համերգ կամ օդապարիկների փառատոն, նկատում է Արման Մուսինյանը, եզրակացնելով, որ խնդիրը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման առաջ Ազատության հրապարակը փակ պահելն է:
Արման Մուսինյանն ասում է, որ իրենք, սկսած մարտի 21-ից, մինչեւ հունիսի 20-ը, իշխանությանը տալիս են Հայաստանում գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու ողջամիտ ժամկետ: “Եթե մինչեւ այդ ժամկետը բանականությունը չհաղթի, մենք ի վերջո չենք կարող հույսներս դնել այս բանականությունից կաղացող իշխանության վրա: Մենք մեր Սահմանադրական իրավունքը պետք է իրացնենք: Ընդ որում, երբեւէ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներում որեւէ միջադեպ չի գրանցվել: Գիտեք, հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում, մի մեքենա չի քերծվել, մի ապակի չի կոտրվել: Երթեր են արվել, բոլորդ կամ ներկա եք եղել, կամ լուսաբանել եք, որեւէ միջադեպ այդ ընթացքում չի եղել”, ասում է Արման Մուսինյանը:
Ավելացվել է 2 րոպե անց
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԱՅԼ ՕՐԵՆՔՈՎ[
18:06] 28 Մայիսի, 2008
՚Հունիսի 20-ին տեղի կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքը, քանի որ հասարակությունը Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմության մյուս առաջնորդներին լսելու կարիք ունիՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ հասարակությունն այսօր էլ շփվում է Տեր-Պետրոսյանի հետ. տեսաերիզների միջոցով առաջին նախագահի խոսքը հասնում է ժողովրդին, սակայն նաեւ կենդանի շփման կարիք կա. ՚Ցանկացած օր, երբ Տեր-Պետրոսյանը հարթակ գա, մարդիկ նորից հավաքվելու են, եւ դա արդարացված էՙ: Արամ Սարգսյանի կարծիքով հասարակություն այսօր միայն ցանկանում է լսել, թե ինչպես է արձանագրվելու իր հաղթանակը: Պարոն Սարգսյանը տեղեկացրեց, որ հունիսի 20-ի հանրահավաքաի մասին ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին դեռ չի իրազեկել, սակայն կհասցնի: ՚Ես քաղաքապետարանին խորհուրդ կտայի, որ չմերժեն, քանի որ միեւնույնն է` մարդիկ կգանՙ: Չե՞ք կարծում, որ նախապես հայտարարելով, թե երբ է նախատեսված հանրահավաքը` իշխանություններին հուշում եք, որ հենց այդ օրը մայրաքաղաքի բոլոր հրապարակները զբաղեցնեն` ՚Ա1+ՙ-ի հարցին` պարոն Սարգսյանը պատասխանեց.՚Այդ մանր ճարպկությունները քաղաքապետարանն անում է պարտադրված: Անկախ նրանից հանրահավաքի օրը նշվեր, թե ոչ, եթե իրենք որոշեն մերժել, կմերժեն առանց պատճառի: Այս երկորւմ այսօր ավելի կարեւոր բան չկա, քանի հասարակության պահանջը` լսել իր առաջնորդինՙ:
Արամ Սարգսյանը վստահ է, որ ուշ, թե շուտ երկրում հանրահավաքներ լինելու են եւ դրանք խոչընդոտելու իշխանությունների փորձերը անիմաստ են: Պարոն Սարգսյանը լուրջ չի ընդունում ՚ժողովների, հավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքում տեղ գտած սահմանափակումները, առավել եւս, որ ՀՀ սահմանդրությունը ՀՀ քաղաքացիներին շնորհել է ազատ հավաքների իրավունքը: Իսկ ինքն անձամբ առաջնորդվում է այլ օրենքով. ՚Ես առաջնորդվում եմ 2000-ամյա քրիստոնական օրենքով`՚Ձայն բազմաց, ձայն Աստծոՙ: Սա ամենամեծ եւ գլխավոր օրենքն է, որից էլ պետությունները Սահմանդրություն եւ օրենքներ են ստեղծել եւ ասել, որ ժողովուրդները իրավունք ունեն հանրահավաքներ անցկացնելուՙ:
Ինչ վերաբերում է այսօր Ազատության հրապարակը ոստիկաններով շրջափակված լինելուն, ապա նա ասաց.՚Եթե այդքան վախենում են ժողովրդից, ապա ինչպե՞ս են պատրաստվում ղեկավարել այս ժողովրդինՙ:
Ի դեպ, Արամ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի սպորտային տեսքին, որով նա ներկայացել էր Սարդարապատի հուշահամալիր եւ ասաց. ՚Ես երբեք հիացած չեմ եղել Քոչարյանի մտավոր ունակություններովՙ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.05.2008, 14:39: Պատճառ: Գրառման ավելացում
А в это времяՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ
ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ կապվող բոլոր հույսերը համարում է սին. «Փետրվարի 26-ին կես միլիոնից ավելի մարդ էր հավաքվել՝ ի՞նչ եղավ»: Ամսի 20-ի հանրահավաքը, ըստ նրա, եվրոպական չինովնիկների՛ն է մտածելու տեղիք տալու, եւ, կախված դրա արդյունքներից, հայրենի իշխանությունները կկողմնորոշվեն՝ գնա՞լ զիջումների, թե՞ Եվրոպային ալտերնատիվներ փնտրել, ինչի մասին նույնիսկ գնացող նախագահն էր խոսում. «Մեր մութ ուղեղները կլուսավորեն՝ կիմանանք, թե ո՞ւր ենք գնալու»:
Առավոտ, 31 մայիս 2008
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Հայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերը ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո` նշվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից` փետրվարյան ընտրությունների վերաբերյալ այսօր հրապարակված վերջնական զեկույցում:ԵԱՀԿ հեռացի'ր
ԵԱՀԿ հեռացի'ր
ԱՐՏՈՆԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Քոչարյանասերժական ռեժիմի համար, պարզվում է, գիշերային մղձավանջ է դարձել հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքը: Արտոնե՞լ, թե՞ չարտոնել այս հանրահավաքը. այս հարցն է, որ հանգիստ չի տալիս Սերժին ու նրա շրջապատին: Եւ քանի որ նրանք գիտակցում են, որ հանրահավաքը, միեւնույն է, կայանալու է, անկախ նրանից` իրենք կարտոնեն այն, թե` ոչ, ռեժիմի ներկայացուցիչները, յուրաքանչյուրն իր մտավոր հնարավորությունների չափով, ելքեր են առաջարկում: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, օրինակ, մեր տեղեկություններով, առաջարկում է մինչեւ հունիսի 20-ը երկրորդ ընթերցմամբ ընդունել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, թույլ տալ, որպեսզի ընդդիմությունը հունիսի 20-ին, համաձայն այդ օրենքի, 6 ժամ ցույց անի, եւ որ կարեւորն է` դրանից հետո գնա տուն: Իսկ ահա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանն առաջարկում է մինչեւ սեպտեմբեր այդ օրենքին ձեռք չտալ, այսինքն` երկրորդ ընթերցմամբ չընդունել եւ հանրահավաքն էլ չարտոնել: Կարծում ենք, սակայն, որ ավազակապետության ներկայացուցիչների այս մտորումները զուտ իրենց խնդիրն են, քանի որ Համաժողովրդական շարժումն իր որոշումն արդեն կայացրել է` հունիսի 20-ին հանրահավաք Ազատության հրապարակում:
Եթե հանրահավաքներ չլինեն, ապա ավելի վատ է լինելու և՛ ժողովրդի համար և՛ կառավարության համար
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 31.05.2008, 05:46:
Հունիսի 20-ի հանրահավաքին անպայման գնալ պետք է նաև քաղբանտարկյալների ազատ արձակմանը նպաստելու համար, եթե էտ օրը մարդիկ քիչ լինեն իշխանություները արդեն ավելի թափ կտան հիմա ևս առկա խայտառակ ու ավելի շուտ թատրոն հիշեցնող դատավարություններին, իսկ որ ձերբակալված մարդկանց 95 տոկոսը ձերբակալվել են իրենց քաղաքական համոզմունքները արտահայտելու համար, կարծում եմ ոչ ոք Հայաստանում չի կասկածում, իսկ որ նրանցից յուրաքանչյուրի տեղում կարող է լինել մեզնից ցանկացածը կարծում եմ էլի ոչ ոք չի կասկածում, նույնիսկ ամենակատաղի սերժականը թող չմոռանա որ երբ իր գլխին ուզենան գործ սարքեն հաստատ կսարքեն ու բոլորս էտ մասին գիտենք, ուրեմն ամսի 20-ին պետք է գնալ Ազատության հրապարակ անկախ քաղաքկան հայացքներից, անկախ ով Լևոնի մասին ինչա մտածում, պետքա գնալ ու ոչ ասել այսօրվա փտած ու ոտքից գլուխ կոռուպացված իրավական ու դատական համակարգին, հիշեցնում եմ մի 10 տարի հետո մեզանից ոմանք կարող են զբաղվել քաղաքկանությամբ ու հիշեք, եթե էսօր էտ անօրինականությունների դեմ չփայքարեք, վաղը ձեր գլխին կգա էտ ամենը, էտ ժամանակ արդեն ուշ կլինի, բոլորս մեկ մարդու նման դեպի Ազատության հրապարակ:, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Կարճ ասած, չգիտեմ, ով ոնց, բայց ես իմ սեփական ուսումնասիրություններն եմ արել:
Եվ այսպես, մի քանի շաբաթվա ուսումնասիրությունները հարևանության, համլսարանի, ծանոթների, ընկերների, աշխատանքի բերումով ստիպված շփումների, խանութների վաճառողների, տաքսիստների, երեխաների և այլ և այլն շփումների և ուսումնասիրությունների, այսօրվա Ազատության հրապարակում լրիվ անծանոթ մարդկանց արձագանքների հիման վրա պդնում եմ.
ՀՈՒՆԻՍԻ 20-ին ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ
Ինչ ճիշտ, ճիշտ, մինչև մի հիմա մի փոքր կասկածում էիչնայած ցույց չէի տալիս
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ