ԵՐԵՎԱՆ, ՓԱՐԻԶ, ՄՈՍԿՎԱ, ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ
Քիչ առաջ վերջապես մեկնարկեց ընդդիմության հրավիրած հանրահավաքը: Հանրահավաքը վարում է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հայտարարել է, որ հանրահավաքը սկսվում է 3 կարեւոր հաղթանակով: Ըստ Սուրենյանցի, առաջին հաղթանակն այն է, որ Մատենադարանի տարածքն այսօր հաջողվեց ազատել ոստիկաններից, եւ մի օր էլ այդպես երկիրը կազատվի ավազակապետեւթյունից: Երկրորդ հաղթանակը Ա1+ -ի վերաբերյալ Եվրադատարանի որոշումն է, եւ երրորդը` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը` Հայաստանի վերաբերյալ զեկույցի արտահերթ քննարկումը, ասել է Սուրենյանցը:
Հանրահավաքին մասնակցում են Համաժողովրդական շարժման ազատության մեջ գտնվող բոլոր առաջնորդները: Իսկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի անունից հանրահավաքին ողջունեց ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը, պարզաբանելով, որ Արամ Կարապետյանը ներկայում ամբուլատոր բուժում է անցնում:
Սուրեն Սուրենյանցը հայտարարել է նաեւ, որ այս պահին Մատենադարանի հանրահավաքին սատարող հանրահավաքներ են տեղի ունենում Մոսկվայում, Փարիզում, Վլադիկավկազում:
Էջանիշներ