Հանրահավաք չարտոնելը իշխանությունների կողմից հեչ էլ ապուշություն չի, նրանք այդպիսով նախ ընդդիմության վրա ճնշում են թե հոգեբանորեն, թե հնարավորություններ սահմանափակելու առումով, իսկ մյուս կողմից էլ չարտոնված հանրահավաքի դեպում ցանկացած արտակարգ իրավիճակի պատասխանատվությունը ավտոմատ ընկնում է հանրահավաքի կազմակերպիչների վրա, օրինակ ասենք պրովոկացիայի արդյունքում առաջացած բախումներ, ու իշխանությունը կարդարանա, թե՝ տեսա՞ք մենք մի բան գիտեինք, որ թույլ չէինք տալիս։ Իսկ տատանվող ու մակերեսային մտածելակերպի տեր ահագին մարդիկ կգտնվեն, որ կասեն՝ դե զզվեցրիք, թողեք խախաղ ապրենք, ու դեմագոգիայի նոր հզոր ալիք, ու կոզրերը կրկին իշխանությունների ձեռքին են։ Իմ կարծիքով ճիշտ է անիմաստ համառություն չցուցաբերել, ու հանրահավաքը մեկ շաբաթով հետաձգել, ու տեսնենք, թե այս անգամ ինչ շոու կնախատեսի քաղաքապետարանը Ազատության հրապարակում։ Խաղը կրկին համբերության վրա է, այս անգամ էլ պետք է այնպես անել, որ իշխանությունների համբերությունը առաջինը սպառվի։ Կասկածում եմ, որ չարտոնված հանրահավաքի պարագայում հերթական ստոր ծրագիրը արդեն կազմված է իշխանությունների կողմից։
Էջանիշներ