Կատվային արագությամբ ծնելուն ես էլ եմ դեմ, բայց նաև չեմ ուզում որ փղի ծնելիության տեմպերով գնանք:
Ամեն դեպքում, անձամբ ես ինչ որ տեղ ուրախ եմ, որ հաղթանակը զուտ ընտրությունների միջոցով չստացվեց: Մի անգամ գրել եմ, մի անգամ էլ կրկնեմ, որ այդ դեպքում ընտրություններից հետո արագ փոփոխությունների ակնկալիքով ոգևորված ժողովուրդը կարող էր նույն արագությամբ էլ հիասթափվել` կարծելով որ մեկ անգամ էլ խաբվեց ներքին աթոռակռվի ինտրիգային հորձանուտում:
Պայքարի երկարաձգվելը ավելի ու ավելի է համոզում մարդկանց, որ խնդիրը համակարգային է ու նույնպիսի համակարգային լուծումներ է պահանջում: Ժողովուրդն էլ կոփվում է` իրավունքների համար պայքարի փորձ կուտակելով:
Էջանիշներ