User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Վրաց ուղղափառ եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վրաց ուղղափառ եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    ցավոք չկարողացա գտնել նյութը հայերենով:

    ЕРЕВАН, 16 мая. /Новости-Армения/. Епархия Святой Армянской Апостольской Церкви в Грузии выразила озабоченность и возмущение в связи с актом посягательства на церковь «Святой Норашен» и прилегающую к церкви территорию, организованным священнослужителем Грузинской Православной Церкви Отцом Тариэлом Сикинчелашвили, сообщили агентству «Новости-Армения» в пресс-службе епархии.

    Церковь «Святой Норашен» была построена в середине XV века в качестве Армянской Апостольской Святой Церкви и со дня основания входила в состав Армянской Епархии в Грузии. В 30-х годах XX столетия церковь, наряду с другими религиозными сооружениями, была закрыта для религиозной деятельности и использовалась в качестве хранилища книг.

    «После восстановления государственной независимости правительство Грузии не вернуло церковь ее законному, историческому владельцу», - отметили в пресс-службе.

    В Армянской епархии в Грузии утверждают, что на протяжении последних дней Отец Тариэл и группа подчиненных ему рабочих возводят железный забор, включающий в себя религиозные элементы, характерные Грузинской Православной Церкви, с целью ограждения здания церкви «Святой Норашен» и прилегающей к нему территории.

    «Армянская Епархия рассматривает данный акт как нарушение грузинской стороной договоренности, достигнутой между Армянской Апостольской Святой Церковью и Грузинской Православной Церковью о цивилизованном разрешении вопроса принадлежности церкви «Святой Норашен» и иных четырех армянских церквей в Тбилиси», - подчеркивается в сообщении.

    В пресс-службе отметили также, что Отец Тариэл сообщил, что в ближайшее время намерен начать «реставрационные» работы непосредственно внутри здания церкви, после чего там будет вестись Богослужение священнослужителями Грузинской Православной Церкви.

    «В связи с вышеизложенным Епархия Святой Армянской Апостольской Церкви в Грузии направила официальный запрос в Патриархию Грузинской Православной Церкви, а также в соответствующие государственные структуры, которые до сих пор не предприняли действенных шагов для предотвращения захватнического акта, вызвавшего недоумение и недовольство среди прихожан Армянской Епархии в Грузии, рассматривающих данное обстоятельство в качестве попирания своих конституционных прав на свободу вероисповедания и религиозного равноправия», - отмечается в сообщении.

    «Армянская Епархия напоминает грузинской стороне о достигнутой договоренности, настоятельно требует ее соблюдения, в противном случае развитие событий может привести к непредсказуемым последствиям», - подчеркнули в пресс-службе.—0--

    http://www.newsarmenia.ru/arm1/20080516/41877868.html



    Մանրամասներն այստեղ` http://robbt.livejournal.com/60879.html
    եւ այստեղ` http://pigh.livejournal.com/101636.html


    տարօրինակ է, որ չգտա այս հարցի քննարկումն այստեղ
    Վերջին խմբագրող՝ Otaku: 19.05.2008, 15:14:

  2. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Ահա և հայերենով հրապարակում.

    «Հոգեւոր» ոտնձգություն

    Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիկինչելաշվիլին»:

    Ինչպես նշված է թեմից ստացված հաղորդագրության մեջ, Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսին՝ իբրեւ Հայկական առաքելական սուրբ եկեղեցի եւ հիմնադրման օրից եղել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին հոգեւոր մյուս շինությունների հետ միասին փակվել է հոգեւոր գործունեության համար եւ օգտագործվել որպես գրքերի պահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը եկեղեցին չվերադարձրեց իր օրինական, պատմական տիրոջը: Վերջին օրերի ընթացքում հայր Տարիելը եւ նրան ենթակա բանվորների խումբը կառուցում են երկաթե ցանկապատ, որը ներառում է Վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր՝ Սուրբ Նորաշեն եկեղեցու շենքը եւ նրան հարող տարածքը արգելափակելու նպատակով: Հայկական թեմն այդ քայլը դիտարկում է որպես Հայ առաքելական եկեղեցու եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ Թբիլիսի քաղաքի չորս այլ եկեղեցիների պատկանելության հարցը քաղաքակիրթ ձեւով լուծելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում՝ վրացական կողմից: Հայր Տարիելը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է սկսել «վերականգնողական» աշխատանքներ անմիջականորեն եկեղեցու ներսում, որից հետո այնտեղ ժամասացություն կկատարեն վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականները:

    Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը պաշտոնապես դիմել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ինչպես նաեւ համապատասխան պետական կառույցներ, որոնք, ստացված հաղորդման համաձայն, մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկել զավթողական այդ արարքը կանխարգելելու համար: «Հայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին, պահանջում է հետեւել դրան, այլապես իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- ասվում է թեմից ստացված հաղորդման մեջ:
    http://new.aravot.am/am/articles/culture/40941/view

  3. #3
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Շատ բան են ուզում անեն ՉԵՆ՜Ք ԹՈՂՆ՜Ի
    ով դառավ վրացին,որ Հայից եկեղեցի խլի՞ ջհուդները չեն կարողանում Երուսաղեմի մեր եկեղեցիները զավթել ուր մնաց վրացիները։

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Իսկ ինձ միանգամից հետաքրքրեց, թե այդ մասին ինչ է մտածում մեր կաթողիկոսը, ինչ են մտածում մեր պետական այրերը /կանայք/: Արդյոք արդեն զրուցել են համապատասխան վրացական մարմինների հետ, թե...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    ապա Տիգրան Խզմալյանը ֆիլմ ունի Ջավախքի, Արցախի և այլ հիմնախնդիրների վերաբերյալ... էնտեղ հենց կադրում էդ սրբապիղծ հոգևորականը քանդում է հայկական խաչքարն ու պատճառաբանում, որ դա ուղղաափառ եկեղեցունը չէ=իրենցը չէ=չպետք է լինի էդ եկեղեցու տարածքում...
    ինքս 2005-ին եղել եմ Թբիլիսիում և ուղեկցողը մեզ ներկայացրեց եկեղեցու ճիշտ պատմությունը, այն հիմա փակ է, սակայն շուտով կվերանորոգվի ու կշարունակի գործել որպես հայկական. ահա այդ ժամանակ կատարած լուսանկարներիցս. երկրորդի ներքևի աջ անկյունում հավանաբար հենց էդ Տարիելն է.
    Tbilisi7.jpg Tbilisi6.jpg Tbilisi.jpg
    նախորդ տարվա աշնանը ես մեր վրացի երեխեքին խնդրեցի ցույց տալ հայկական եկեղեցու ճանապարհը, ասացին ի՞նչ հայկական… ինքս գտա, իրենք էլ ասեցին՝ ինչի սա հայկական է՞, չգիտեինք... տաքսու վարորդը, ով, բնականաբար, հայ էր, ինձ ասաց, որ հանկարծ բարձրաձայն չխոսեմ դրա մասին, եկեղեցին վրացական է և վերջ!
    ահա այն մարմարե խաչքարը, որ հրաշքով պահպանվել էր, բայց, ցավում եմ, հիմա հավանաբար կամ տառերը վրացերենացել են կամ էլ էս հրաշալի գործը լրիվ պղծվել է ու ոչնչացվել
    Tbilisi4.jpg

    Տարիել քահանան հայտնի է իր հակահայ գործունեությամբ, էստեղ էլ ինչ ուզում՝ անում է, դեմն առնող էլ չկա ու չի լինի, որովհետև բոլորը նրա թիկունքին են կանգնած
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ

    Նոր ոտնձգություններ Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու դեմ

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը՝ ավելի քան 400 000 վրաստանաբնակ հայության անունից, իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու և նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ:

    «Սուրբ Նորաշեն» հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարի կեսերին, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի և ի սկզբանէ գտնվել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգևոր գործունեության համար և օգտագործվել որպես գրապահոց: Ավաղ, Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո Վրացական իշխանությունը չվերադարձրեց եկեղեցին իր օրինական, պատմական տիրոջը:

    Սույն թվականի մայիս ամսին Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր սպասավոր Տարիել քահան Սիկինչելաշվիլին և նրան ենթարկվող բանվորների խումբը, «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով, սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Եվս մեկ հայկական եկեղեցու պլանավորված գրավման փորձի կապակցությամբ Վիրահայոց թեմն արտահայտել է իր մտահոգությունն ու վրդովմունքը և այն որակավորել, որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափար Եկեղեցու միջև՝ «Սուրբ Նորաշեն» և Թբիլիսիի մյուս չորս՝ «Սուրբ Նշան», «Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին», «Երևանցոց Սուրբ Մինաս», «Մուղնեցոց Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:

    Վերը նշված փաստը դժգոհության ալիք բարձրացրեց Վիրահայոց թեմի հավատացյալների շրջանում և սույն թվականի մայիս ամսին դրությունը սպառնում էր վերաճել միջկրոնական ընդհարման երկու եղբայրական քրիստոնյա ժողովուրդների միջև: Վիրահայոց թեմը, ստեղծված իրավիճակի մասին, գրավոր տեղեկացրեց Վրաստանում համապատասխան պետական կառույցներին, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին: Սույն անօրինական և անպատժելի գործողությունը Վիրահայոց թեմի հավատացյալների կողմից դիտվեց, որպես Վրաստանում Կրոնի Ազատության և Կրոնական Հավասար Իրավունքների Սահմանադրական իր իրավունքների ոտնահարում:

    Հակառակ, որ Թբիլիսիի քաղաքապետարանը Պատրիարքարանի հետ որոշում կայացրեց քանդել անօրինական պարիսպը, սակայն այդպես էլ չիրականացրեց իր որոշումը պատճառաբանելով, որ դրան խոչընդոտում է հայր Տարիելը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Տարիել քահանան ավելի հզոր է, քան Վրաստանի պետական և հոգևոր բարձրագույն իշխանությունը:

    Վերջին օրերին վրաց քահանա Տարիել Սիկինչելաշվիլին շարունակում է Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» հայկական եկեղեցու (չգործող) ապօրինի պարսպապատումը: Սույնի մասին Վիրահայոց թեմը Վրաստանի պետական մարմիններին, քաղաքային իշխանություններին ու Վրաց Պատրիարքարանին պաշտոնապես տեղեկացրել է Տարիել քահանայի կողմից հայկական կրոնական ժառանգության նոր զավթման մասին: Ովքեր, ավաղ, մի քանի օրերի ընթացքում չխոչընդոտեցին Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու դեմ նոր ոտնձգությունների իրականացմանը:

    Հարկ է նշել, որ եկեղեցիների վերադարձի խնդիրը Վրաստանում նշված է ՄԱԿ-ի Մադու Իրավունքների Կոմիտեում և ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի տարեկան զեկույցում: Վրաստանի Կառավարությունը միջազգային հանրության առջև պարտավորվել է՝ ստեղծել ժողովրդավարական պետություն, սակայն քաղաքական կամք չի ցուցաբերում, իր երկրի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրների լուծման կապակցությամբ: Ցավով արձանագրում ենք, որ Վրաստանում փաստորեն առկա է կրոնական և ազգային խտրականություն: Մեր կարծիքով, Վրացական կողմին հետաքրքրում է ոչ այնքան «Սուրբ Նորաշեն» եկեղեցին յուրացնելը, որքան սույն մեթոդներով հոգեբարոյական ճնշման ենթարկելը թբիլիսաբնակ հայությանը: Վերջին շրջանի հակահայկական տրամադրություններն ու հոդվածները վրացական մամուլում դրա վառ ապացույցն են:

    Այսպիսով, Վիրահայոց թեմը կոչ է անում Վրաստանի համապատասխան պետական կառույցներին՝ լուծել վերոնշյալ խնդիրը, վերջ տալ «տարիելյան ամենաթողությանը», ինչպես նաև տրամաբանական ժամկետներում որոշել Ավանդական Կրոնական Կազմակերպությունների իրավաբանական կարգավիճակի հարցը:

    Վիրահայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է՝ պատմական հայկական եկեղեցիները քաղաքակիրթ կերպով վրացահայ համայնքին վերադարձնելու մասին ձեռք բերված համաձայնությունը և հետևողաբար պահանջում՝ հետևել դրա իրականացմանը, հակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, որի ողջ պատասխանատվությունը կընկնի Վրաստանի Կառավարության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի վրա:


    ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
    ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

    Սամղեբրո փող. 5, Թբիլիսի, Վրաստան, ,0114
    Հեռ.՝ /995 32/ 75 41 11
    Ֆաքս՝ /995 32/ 75 17 90
    Էլ-հասցե՝ [email protected]

  7. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Այդքան տարել են թող դա էլ տանեն , ասված է չէ «երկրորդ այտը դեմ տուր », քրիստոնեական չէ մեր պահվածքը
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Էն ով էր ասում վրացիներին աջակցել բան....?

  9. #9
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Վրացիների պահվածքը այս հարցում բարոյական չէ, բայց սպասելի է: Վրաստանում հայ եկեղեցիների դեմ ոտնձգություններին ի պատասխան լինում են միայն “փոքրիկ փոթորիկներ մի բաժակ ջրում” երեւանյան մամուլում, որը Երեւանից դուրս գրեթե չի կարդացվում:

    Ջավախքում (հատկապես Ախալցխայի շրջանում) վրացիները բերում ու եկեղեցի են կառուցում, քահանա պահում 1-2 վրացի ընտանիք ունեցող գյուղում, որտեղ մի քանի հարյուր հոգի էլ ՀԱՅ կա, բացարձակապես անտեսված Հայոց Եկեղեցու կողմից: Իսկ Ջավախքի թեմի ստեղծման դեմ քայլերին էլ չեմ անրադառնում…

    Փարվանայի ափին գտնվող Փոկա հայկական գյուղում վրացիները քանի տարի է բանք են բացել, տներ են գնում ջրի գնով… Այնինչ դա Ջավախքը “կիսող” ստրատեգիական չափազանց կարեւոր կետ է, քանի որ Փարվանա լճի եւ Ջավախքի լեռնաշխթայի միջեւ միակ տեղն է, որտեղից կարելի է անցնել դեպի Ջավախքի արեւելյան մասը:

  10. #10
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափար եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա և հայերենով հրապարակում.

    «Հոգեւոր» ոտնձգություն

    Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիկինչելաշվիլին»:

    Ինչպես նշված է թեմից ստացված հաղորդագրության մեջ, Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսին՝ իբրեւ Հայկական առաքելական սուրբ եկեղեցի եւ հիմնադրման օրից եղել է Վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին հոգեւոր մյուս շինությունների հետ միասին փակվել է հոգեւոր գործունեության համար եւ օգտագործվել որպես գրքերի պահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը եկեղեցին չվերադարձրեց իր օրինական, պատմական տիրոջը: Վերջին օրերի ընթացքում հայր Տարիելը եւ նրան ենթակա բանվորների խումբը կառուցում են երկաթե ցանկապատ, որը ներառում է Վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր՝ Սուրբ Նորաշեն եկեղեցու շենքը եւ նրան հարող տարածքը արգելափակելու նպատակով: Հայկական թեմն այդ քայլը դիտարկում է որպես Հայ առաքելական եկեղեցու եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ Թբիլիսի քաղաքի չորս այլ եկեղեցիների պատկանելության հարցը քաղաքակիրթ ձեւով լուծելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում՝ վրացական կողմից: Հայր Տարիելը հայտնել է, որ առաջիկայում մտադիր է սկսել «վերականգնողական» աշխատանքներ անմիջականորեն եկեղեցու ներսում, որից հետո այնտեղ ժամասացություն կկատարեն վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականները:

    Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը պաշտոնապես դիմել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան, ինչպես նաեւ համապատասխան պետական կառույցներ, որոնք, ստացված հաղորդման համաձայն, մինչ օրս գործուն քայլեր չեն ձեռնարկել զավթողական այդ արարքը կանխարգելելու համար: «Հայոց թեմը վրացական կողմին հիշեցնում է ձեռք բերված պայմանավորվածության մասին, պահանջում է հետեւել դրան, այլապես իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- ասվում է թեմից ստացված հաղորդման մեջ:
    http://new.aravot.am/am/articles/culture/40941/view
    Հարգելի Monk, շնորհակալություն առ այս հարցն ուշադրության համար։ Սակայն այն քննարկելիս ցավալիօրեն պիտի հաշվի առնենք ՄԵՐ եկեղեցու կրավորական պահվածքը։ Ցավալի չէ՞, որ Նորին Սբ. Օծություն Ամենայն Հայոց Կաթողիկողը Ջավախք կամ Վիրահայ թեմ չի այցելում: Ավելին, երբ մեկ-երկու անգամ լուրեր տարածվեցին նման այցելության մասին, դրանք “հանդիսավորապես” հերքվեցին Սբ. Էջմիածնի կողմից…

    Որեմն վրացի Տարիելի աչքի միջի փուշը ինչո՞ւ ենք շեշտում…

  11. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափա? եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Թեմայի անվան մեջ կա տառասխալ` ոչ թե «ուղղափար», այլ «ուղղափառ»։

  12. #12
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաց ուղղափա? եկեղեցին ուզում է թիֆլիսահայերից խլել Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի անվան մեջ կա տառասխալ` ոչ թե «ուղղափար», այլ «ուղղափառ»։
    Շնորհակալություն, ուղղված է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 10
    Վերջինը: 15.08.2015, 15:59
  2. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 16.02.2012, 15:30
  3. Վրաց-ռուսական հարաբերություններ և Ղարաբաղի հիմնախնդիր
    Հեղինակ՝ arturouqen, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.07.2011, 22:23
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •