User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Որոշեցի մի քանի հարց ուղղել Ակումբի հետաքրքիր դեմքերից մեկին` impression-ին, ու պատասխանները ներկայացնել ձեզ:

    ivy
    Ո՞վ է impression-ը:

    impression
    Էս ինչ էլ բարդ հարցից սկսեցիր... հմմմմ... դա ես եմ... որոշ գրառումներում` լրիվ ես եմ, ուրիշներում` կերպար եմ ստեղծում, խաղում եմ, փորձում եմ շփվել մարդկանց հետ, կարծիք եմ արտահայտում: impression-ը կերպար է, ես այդ կերպարի հետ իրականում քիչ առնչություն ունեմ:

    ivy
    Իսկ ինչո՞ւ ես ստեղծել այդ կերպարը:

    impression
    Երբ մտնում էի ակումբ, այսինքն` երբ գրանցվում էի, ընդհանրապես պատկերացում չունեի, թե ինչ է ֆորումը, ովքեր են էս մարդիկ, էս ինչի են էսքան գրում, էս ինչ են գրում... ու մականունս ընտրեցի` ըստ իմ սիրած արվեստի ուղղության` իմպրեսիոնիզմի: Սկզբի շրջանում ոչ մի կերպար չէի ստեղծել, այն էի, ինչ կայի` շշմած ու անտեղյակ մեկը, ով ակումբ մտնում էր ձանձրույթից չմեռնելու համար: Հետո կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ բոլորը կամ գրեթե բոլորն էլ կերպարներ են, որոնք իրենց իրական դեմքի հետ չեն համընկնում: Ու ինքս սկսեցի խաղալ: Համ էլ էսպես հետաքրքիր է, մի տեսակ միֆ ես ստեղծում շուրջդ, իրականում մի մեծ բան չես, բայց մարդիկ մտածում են, թե դեմք ես , բայց կարծում եմ` ուշացել եմ, կերպարիս մենակ նոր անդամներն են հավատում, հներն ինձ արդեն գիտեն:

    ivy
    Ի՞նչ գիտեն քո մասին հները, ու ինչի՞ն են հավատում նորերը:

    impression
    Հներն ինձ հանդիպումներին տեսել են, ռեալում չեմ խաղում, ու գիտեն, որ իրականում էն սարսափազդու մեծն impression-ը չեմ, ինչպես մի օր արտահայտվեցին իմ մասին:

    ivy
    Իսկ ինքդ քո կերպարը համարո՞ւմ ես սարսափազդու, եթե նորեկ լինեիր impression-ին կողքից հենց այդպե՞ս կընկալեիր:

    impression
    Իմ կերպարը կոնկրետ էս պահին համարում եմ անկապ, ինձ բացահայտող գրառումներ ընդհանրապես չեմ անում, եթե նույնիսկ անում եմ` դրանք չեն ընկալվում, ու դա լավ է, երևի: Եթե նորեկ լինեի` impression-ն ինձ մոտ հետաքրքրություն չէր առաջացնի:

    ivy
    Վիրտուալ կերպարիցդ անցնենք իրականին: Քեզ գրող համարո՞ւմ ես, թե՞ գրելը միայն հոբբի է:

    impression
    Ինձ գրող չեմ համարում, բայց գրելն ինձ համար հոբբի էլ չէ: Մի անգամ կարծեմ գրել եմ դրա մասին: Գրում եմ, երբ տխուր եմ, մենակ, երբ ոչ ոքի հետ խոսել չի ստացվում: Գրում եմ, երբ մի հետաքրքիր երևույթ եմ նկատել, երբ իմ աշխարհընկալման մեջ մի բան փոխել է: Գրում եմ, երբ ինքս եմ ուզում ինչ-որ բան փոխել:

    ivy
    Պատկերացրու, թե մեկը, ով երբեք չի կարդացել քո գործերը, քեզ հարցնում է` ինչի՞ մասին ես գրում: Ո՞րը կլինի պատասխանդ:

    impression
    Մի քանի ամիս առաջ կպատասխանեի` ամեն ինչի: Ու դա շատ մեծ սուտ չէր լինի: Առաջ փորձում էի նկարագրել աշխարհն իմ աչքերով, դրա ապացույցն է «Իմ դիտարկումներից» շարքը, որն ունեմ Ակումբում, ինչպես նաև «Անկապ օրագրի» բազմաթիվ գրառումներս: Բայց հիմա պատասխանս կլինի` չեմ գրում...

    ivy
    Ի՞նչ նկատի ունես` չեմ գրում ասելով:

    impression
    Ասենք, եթե հաշվի առնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ երեք օրով գնացել էի քաղաքից դուրս, հետ եկա մոտ 20 տարբեր բանաստեղծություններով, իսկ անցյալ շաբաթ նույն երեք օրս ավարտվեց մի անկապ պատմվածքով, որի մեծ մասը շուտ էի գրել, ապա պատկերը տխուր է:

    ivy
    Ի՞նչն է «չգրելու» պատճառը:

    impression
    Հիմա երևի զգացմունքային առումով շատ բուռն շրջանում եմ, կենտրոնացումս և բոլոր ֆիզիկական ու քիմիական պրոցեսներս կապված են կոնկրետ երևույթի հետ, ու էդ երևույթից դուրս ամեն բան կեղծ է ստացվում: Իսկ գրելիս միշտ սիրում եմ ազնիվ լինել ինքս ինձ հետ:

    ivy
    Դրա արդյունքում հիասթափվո՞ւմ ես քեզնից` որպես գրողից:

    impression
    Չէ, արդեն ասացի, որ ես գրող չեմ, ուղղակի փորձեր եմ անում, ու էս պահին էդ փորձերը էնքան էլ ստացված չեն: Ընդամենն այդքանը:

    ivy
    Իսկ երբևէ հիասթափվե՞լ ես քեզնից` որպես անձից:

    impression
    Հա, հաճախ է պատահում: Մշտական փոփոխությունների մեջ եմ` չնայած էնքան էլ չեմ հավատում, թե մարդ կփոխվի: Ուղղակի ինչ-որ նրբերանգներ են փոխվում, հիմնականը մնում է նույնը: Երևի թե երջանիկ մարդ եմ. էդ հիմնականի հետ խնդիրներ չունեմ: Պատահում է` շատ եմ հիասթափվում կոնկրետ ինչ-որ մի արարքից կամ խոսքից, դե ես խոսելուց լավ եմ... հետո փոշմանում եմ, ու արդեն ուշ է լինում:

    ivy
    Ասացիր, թե մշտական փոփոխությունների մեջ ես, բայց հիմնականը մնում է նույնը: Ի վերջո քեզ փոփոխակա¬՞ն մարդ ես համարում, թե՞ կայուն:

    impression
    Բնավորությունս կայուն է, սովորույթներս, վերաբերմունքս մարդկանց հանդեպ` փոփոխական: Կան բաներ, որ հանգիստ կարող եմ պատկերացնել, որ ասենք` մի հարյուր տարեկանում էլ ինձ մոտ նույն ձևի կլինեն: Հաստատ գիտեմ` դրանք փոփոխման ենթակա չեն: Բայց նաև շատ-շատ են էնպիսիք, որ չգիտեմ` վաղն էդ առումով ինձ ոնց կպահեմ:

    ivy
    Օրինակներ ունե՞ս:

    impression
    Շատ: Մեկ սիրում եմ խաչապուրի, մեկ չէ, մեկ մտնում եմ Ակումբ, մեկ չէ: Մեկ մարդկանց հավատում եմ, մեկ չէ, ու տենց լիքը:

    ivy
    Իսկ կայուն գծե՞րը որոնք են:

    impression
    Օրինակ` անհամբեր եմ: Ասենք անհնար ա, որ մեկ էլ մի օր, հոպ, դառնամ համբերատար: Անհանդուրժող եմ, ցինիկ, մարդկանց մխիթարել չգիտեմ: Շուտ եմ հոգնում մարդկանցից: Չնայած դա երևի ինձնից չի, այլ մարդկանցից: Մարդ կա` 20 տարի է` ընկերներ ենք, ու դեռ իրենից հոգնելու միտք էլ չունեմ:

    ivy
    Ունե՞ս սկզբունքներ:

    impression
    Էդ հարցն ինձ վերջերս տվեցին մի թրեյնինգի ժամանակ, ու ասացի, որ չունեմ: Սկզբունք հասկացությունն ընդհանրապես մի քիչ անհասկանալի ա ինձ համար: Ի՞նչ ասել է սկզբունք: Կյանքը էնքան հետաքրքիր ու խորամանկ բաներ ունի մեզ համար նախապատրաստած, որ քո ցանկացած սկզբունք կարող է ամեն պահի կորչել գրողի ծոցը:

    ivy
    Ի՞նչ ես կարծում, կա՞ մի բան, ինչի համար քեզ կարելի էր խղճալ:

    impression
    Չգիտեմ: Եթե նույնիսկ կա, դրա մասին հաստատ չէի ասի, քանի որ չեմ սիրում, երբ խղճում են ինձ, էն էլ էն մարդիկ, ովքեր ինձ լավ չեն ճանաչում: Մի տեսակ ստորացուցիչ ա դա: Նույնիսկ ընկերներիս շատ բան չեմ պատմում, երբ մտածում եմ` կխղճան: Չեմ սիրում, չէ...

    ivy
    Իսկ ինչի՞ համար կարելի էր քեզ նախանձել:

    impression
    Չգիտեմ` նախանձելու բան ա թե չէ... ես երջանիկ եմ: Սիրում եմ կյանքը, ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից: Արևի փայլելուց արդեն ուրախանում եմ: Ընկերներ ունեմ, որոնք ինձ սիրում են, որոնց ես եմ սիրում...

    ivy
    Եթե վերացնեին քո բոլոր արժանիքերը ու թողնեին միայն թերություններդ, ի՞նչ կմնար քեզնից:

    impression
    Կմնար խանդոտ ու անընդհատ դեպրեսիաների մեջ ընկած մեկը, ով ինքն իրենից բան չի հասկանում:

    ivy
    Իսկ ո՞վ կստացվեր, եթե թողնեին միայն արժանիքներդ:

    impression
    impression-ի կերպարը երևի....

    ivy
    Բայց չէ՞ որ քիչ առաջ impression-ին անվանում էիր սարսափազդու:

    impression
    impression-ը մարդկանց վրա մի անտանելի ճիշտ ու տեղը տեղին մարդու տպավորություն ա թողնում, ու բոլորը մտածում են, թե ինքը կյանքից ավելի շատ ա գլուխ հանում, քան իրենք: Բա սարսափազդու չի՞:

    ivy
    Մարդկանց երբեմն թվում է, թե իրենք շատ տարբերվում են ուրիշներից. ի՞նչ ես կարծում այդ զգացումն ավելի շատ մեծամտության նշան է, թե՞ բարդույթների:

    impression
    Կլինի՞ ես մենակ իմ տեղը պատասխանեմ:
    Կոնկրետ իմ դեպքում դա մեծամտություն ա երևի:
    Ես լրիվ համոզված եմ, որ ինձ նման ոչ ոք չի կարող սիրել... Ու ընդունել, որ դա միգուցե էդպես չի, մի տեսակ ինքնարժեքիս խփում ա:

    ivy
    Ինչպիսի՞ մարդկանց ես վստահում:

    impression
    Ես ընդհանրապես քիչ եմ վստահում մարդկանց: Վստահությունը մի տեսակ պարտադրում է դիմացինիդ: Ես քիչ եմ դիմացինից նման ակնկալիքներ ունենում: Հիմնականում շատ մակերեսային է լինում շփումս մարդկանց հետ: Սակայն, կան բացառություններ: Նրանք ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կամ, ու չեն փորձում ինձ իրենց «հարմարեցնել»: Մի շարք այլ նպաստող հանգամանքներ էլ կան, իհարկե, բայց կարծում եմ, ամենակարևորը դա է:

    ivy
    Իսկ այդ մարդիկ էլ քե՞զ են վստահում:

    impression
    Կարծում եմ` այո: Ինձ մարդիկ հիմնականում վստահում են: Անգամ եթե լավ չեն ճանաչում:

    ivy
    Երբևէ թվացե՞լ է, թե անելանելի վիճակում ես, ի՞նչ ես արել այդ դեպքում:

    impression
    Փորձել եմ ելք գտնել: Ու միշտ գտել եմ, գլուխ չեմ գովում: Կամ էլ ուղղակի բախտս բերել է, ու էդ հարցը լուծվել-գնացել է` առանց իմ միջամտության: Բայց հիմնականում գտնում եմ ելքը:

    ivy
    Նկարագրիր մի իրավիճակ` իրական կամ երևակայական, որտեղ քեզ կատարյալ երջանիկ ես զգում:

    impression
    Նկարագրել եմ` Ստեղծափորձողի լաբորատորիա, երկրորդ գրառում.

    Երջանկության վարկած...

    Ահա և ես` ծխախոտը սեղմած ատամներիս արանքում, մի աչքս ծխից կկոցած, հենց նոր եմ վեր կացել անկողնուց, որը քո բույրով էր փաթաթել ինձ, նարնջի հյութով բաժակը դրված է գետնին` կողքս, կիսաջարդ լապտոպից գալիս է Կեիկո Մատցուիի դաշնամուրի ձայնը` կամաց, հանդարտ, լրիվ համահունչ պատուհանից դուրս դանդաղ լողացող մուգ ամպերին, անձրևին, որին սպասում ենք, ու մեր հանդարտ տրամադրությանը, որը միշտ ունենում ենք` անշտապ, բայց խելառ սեքսից հետո....
    Ահա և դու` մաքրության մասին քո բոլոր պատկերացումները մոռացած, երջանիկ շրջում ես իմ բնակարանում, ուր փոշին հավաքվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, հերթով թողնում ես մատնահետքերդ իմ բոլոր իրերին` գրքերիս, որոնք ամենուր են` սեղանին, հատակին, պատուհանի գոգին, անկողնում, անհամար դիսկերիս, որոնք հերթով վերցնում ես լսելու, շորերիս, ինձ....
    Ահա երկուսս` սպասում ենք անձրևին, հուսով, որ այն շատ չի ուշանա, ու դու "ստիպված" մի քիչ էլ կմնաս ինձ մոտ, մինչև այն կտրվի.... ես նստել եմ գետնին, ծալապատիկ, ծխախոտը ատամներիս արանքում սեղմած, խելացի ակնոցս ու բոլոր խելացի մտքերս թողած ինչ-որ տեղ, ու նայում քեզ, որ նստել ես պատուհանի գոգին, ծխում ես, ծուխը փչում վեր, ուսիդ վրայով նայում ինձ, հետո ամպերին` երանի անձրևի...
    Այդ պահին երկուսս էլ գիտակցում ենք, որ երջանկությունը հենց այս է, որ կա.... ու ժպտում ենք լուռ ու երջանիկ:


    ivy
    Ի՞նչ միտք կուզենայիր առաջինը հայտնվեր մարդկանց մոտ` քո մասին մտածելիս:

    impression
    Ինքը լավն ա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (26.10.2011)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Շատ հաջող հարցազրույց էր՝ մի տեսակ խիտ, ինֆորմատիվ, թունդ՝ առանց ավելորդությունների Հարցերն ինքնատիպ էին, Impression–ի պատասխաններն էլ բավական անկեղծ էին ու հետաքրքիր։ Ապրեք։

    Մենակ մի բան ինձ զարմացրեց. այն, որ Impression–ն իրականում կերպար է, որը քիչ ընդհանրություն ունի իսկական Լիլիթի հետ։ Լիլ, քեզ հույս տուր, բայց տենց չի։
    Մեջբերում Impression-ի խոսքերից
    Համ էլ էսպես հետաքրքիր է, մի տեսակ միֆ ես ստեղծում շուրջդ, իրականում մի մեծ բան չես, բայց մարդիկ մտածում են, թե դեմք ես , բայց կարծում եմ` ուշացել եմ, կերպարիս մենակ նոր անդամներն են հավատում, հներն ինձ արդեն գիտեն:
    Ես՝ որպես հներից մեկը, ասեմ, որ համ Impression–ին եմ ճանաչում, համ էլ Լիլիթին ու, որքան էլ տարօրինակ է, նրանց երկուսի բնույթների մեջ հակասություններ կամ լուրջ տարբերություններ չեմ տեսնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Ռի՛փ, ապրես: Սիրում եմ կարճ հարցազրույցներ
    Լի՛լ, կարոտեցի: Ե՞րբ ենք գնում սուրճ խմելու:

  5. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լի՛լ, կարոտեցի: Ե՞րբ ենք գնում սուրճ խմելու:
    Երբ ուզես

  6. #5
    մարդ-պինգվին malaletka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Հասցե
    Երևանի գիշերային փողոցներ...
    Տարիք
    34
    Գրառումներ
    190
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Դու լավն ես...
    Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!

  7. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Շատ լավն էր… )))

    Ի դեպ, ես էլ էական տարբերություն չեմ տեսնում Լիլիթի ու Impression-ի մեջ...
    դու նույնն ես…
    քեզ շատ եմ սիրում, Լի՛լ…

    ivy, ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #7
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    կարճ ու ինֆորմատիվ, չձանձրացա ու չնկատեցի թե երբ վերջացավ, լավն էր,

    Լիլոն մի ուրիշ դելիկատեսա համովա բայց դժվարա մարսվում…

    անկեղծ էր ինչպես միշտ,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    Համ էլ էսպես հետաքրքիր է, մի տեսակ միֆ ես ստեղծում շուրջդ, իրականում մի մեծ բան չես, բայց մարդիկ մտածում են, թե դեմք ես , բայց կարծում եմ` ուշացել եմ, կերպարիս մենակ նոր անդամներն են հավատում, հներն ինձ արդեն գիտեն:
    Ու էդպես էլ խաբնվում ենք

    Գովենք, գովենք, ում գովենք~~
    .......................................
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  10. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    impression
    Կմնար խանդոտ ու անընդհատ դեպրեսիաների մեջ ընկած մեկը, ով ինքն իրենից բան չի հասկանում:
    Լիլ դու հիմա հենց էսիսին ես, ու դա ամենևին էլ վատ չէ դե դա իհարկե ոչ բոլորի համար, բայց իմանալով քեզ կասեմ, որ քո համար երևի մեկա թե ուրիշներն ինչ կասեն, եթե նույնիսկ ասեն "լավ ա կամ վատնա " մեկա դու էս ես, ու դու հենց էդպիսին պիտի մնաս /դե երևի / այ սենց ամեն անգամ խառնվում եմ իրար, երբ ուզում եմ քո մասին ինչ-որ բան ասեմ, կամ քեզ ինչ-որ բան ասեմ։

    Դու մոռացել ես նշալ, որ impression-ը ազդեցիկ գրում էր իսկ դու, էն իսկական Լիլը-հենց ինքն է որ կա, ազդեցիկ

  11. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. impression. ապրել եմ սիրում` անկախ պայմաններից ու գների թանկացումից

    ivy-ի մոտ հարցազրույցը գլորվում ա, որովհետև հարցնողը ոչ թե հարցեր ա տալիս, այլ հարցնում ա

    Շատ սահուն կարդացվեց, բայց արդեն բան չեմ հիշում…
    Մենակ էն մնաց, որ իմպրեսիոնը հոգնել ա…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուզու՞մ ես ապրել Հայաստանում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 555
    Վերջինը: 09.09.2023, 12:20
  2. Ուզում եմ ճիշտ ապրել
    Հեղինակ՝ lushak, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 22.01.2014, 12:10
  3. Գների աննախադեպ աճ հայաստանյան շուկայում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.08.2010, 10:46
  4. Մոնոպոլիաներ և Գների աճ
    Հեղինակ՝ otar, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.05.2008, 22:31
  5. Կայք Երևանի խանութներում ապրանքների գների վերաբերյալ
    Հեղինակ՝ insh, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.06.2007, 14:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •