Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ որ մեզ տուգանայիին միավոր են տալիս, իմանում ենք էդ մասին? Կարող ա ես էլ ունեմ?
Դու տուգանային միավորներ չունես, հենց նոր ստուգեցի։ Ստանալու դեպքում կարծեմ նամակով տեղեկացվում են։
Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց դու ոչ մի իրավունք չունես որոշելու կամ առաջարկելու, թե որ անդամին ուր ա պետք ուղարկել, նենց որ անիմաստ ա էս գրառումդ: Իսկ ավելի ագրեսիվ ու կծող ա հիմա քո մեկնաբանությունը ուղղված Մտահոգի ոճին:
Կուկ, ինձ թվում է՝ Overdose–ի գրածից պարզ հասկացվում էր, որ նա ոչ թե որոշում է, այլ ընդամենը կարծիք է հայտնում, իսկ դրա իրավունքը հաստատ ունի։ Առաջարկ անելու իրավունք նույնպես ունի, միայն թե տվյալ դեպքում առաջարկի կարիք չկար, քանի որ mtahog–ն առանց այդ էլ արգելափակված է։ Ինչպես որ դու և ուրիշ անդամներ առաջարկեցիք mtahog–ին հանել արգելափակումից, այնպես էլ ցանկացած անդամ իրավունք ունի առաջարկելու հակառակը։ Առաջարկելու իրավունք բոլորն ունեն։