Ժողովուրդ ջան, միշտ ասել եմ, ու էլի ասեմ.
Ցանկացած երևույթ կարելի է թեկուզ շատ խիստ քննադատել, առանց հայհոյախոսության ու անպարկեշտ արտահայտությունների անցնելու։

Ինձ համար, որպես շարքային անդամի, հետաքրքիր են ֆորումում թեմատիկ սուր ու թեժ բանավեճերը, դրանց շատ դրական եմ վերաբերվում։ Բայց հեչ հաճելի չի ֆորումի թեմաներում կարդալ ինչ–որ մարդկանց անձնական բազարային մակարդակի լեզվակռիվը։
Ֆորումը նման բաների տեղը չի։ Եթե որևէ մեկը կարիք ունի նման մակարդակի զրույցների՝ դրանց համար այլ միջոցներ կան։
Եթե ֆորումը իջնի նման մակարդակի, ես ուղղակի, որպես շարքային անդամ, այլևս ֆորում մտնելու ցանկություն չեմ ունենա։ Ես ֆորում չեմ մտնում նման բաներ կարդալու համար։ Ու համոզված եմ, որ էս հարցում իմ պես մտածող մարդիկ շատ կան ստեղ։

Հասկանում եմ, զգուշացումներն ու արգելափակումները տհաճ միջոց են։ Համոզված եղեք՝ դրանք կիրառելը տհաճ է նաև ադմինիստրացիայի համար։ Բայց ի՞նչ արած։
Ցույց տվեք, ներկայացրեք որևէ այլ ավելի լավ միջոց ֆորումի քննարկումները բավարար մակարդակում պահելու համար, հաճույքով կքննարկենք։


Ու մի բան էլ՝ ոչ ոք ֆորումից չի հեռացվում հենց առաջին զգուշացումից հետո։ Եթե ինչ–որ մեկը հեռացվել է ինչ–որ դեպքից հետո, դա չի նշանակում թե հեռացման պատճառը հենց միայն էդ դեպքն էր։ Դա հավանաբար նախկինում ամբողջ կուտակվածի արդյունքն է եղել։