Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հայհոյելը, կամ քֆուր տալը չի նշանակում, որ անպայման խոսքի մեջ ինչ որ մեկը պետք է կենակցի որևէ այլ անդամի, կամ նրա հարազատների հետ: Հայհոյանք է օրինակ նաև "Արա դու անասուն ես" արտահայտությունը: Հայհոյանք են նաև "Դու ծայրահեղական ես, սադրիչ ես, կափարիչ ես" և այլ նմանատիպ արտահայտությունները: Այսպիսի արտահայտության համար, Մտահոգին, կամ կամ մեկ այլ ավելի կամ պակաս մտահոգ անդամի, կարելի է իրոք որ սաստել, խրատել, բացատրել, մինչև նրան հինգ օրով տուն ուղարկելը: Կամ մեկ անգամ ևս հղում տալ Ակումբի կանոններին ու խնդրել , որ մի քանի անգամ կարդա: Չնայած, մեր մեջ ասած, по большому щету, իմ համար մեկ էր, կարող էիք քսան տարով ուղարկել Սիբիր:

"Կարող է մեկ անգամ ջղայնացած պահին քֆուր է տվել ասելով", ես բոլորովին ի նկատի չունեի սեռական բնույթի այլանդակ հայհոյանքները: Այդ պատճառով էլ գրել եմ "Իհարկե եթե հայհոյանքը, սասունցիների բարբառով ասած, աֆտարիտետնի չի": Սեռական բնույթի այլանդակ հայհոյանքներ տալու դեպքում, անկախ նրանից ակումբում կան իգական սեռի ներկայացուցիչներ թե ոչ (կարևոր չի դրանք իգական սեռի աղջիկներ են, թե իգական սեռի տղաներ), անդամին պետք է հեռացնել, ոչ թե հինգ օրով, այլ ընդմիշտ, միաժամանակ գամելով նրան անարգանքի սյունին:

Այսպիսով, հարգարժան Ադմինիստրատոր, սկսնակ անդամ լինելով, խնդրում եմ, մինչև անտեղի եզրակացություններ անելը, ավելի ուշադիր կարդալ, թե ինչ է գրել անդամը:
Հարգելի Տրիբուն,
Շատ հարցերի շուրջ կարելի է արտահայտվել ու հետո ասել որ ես դա ասելով նկատի ունեի այլ իմաստով կամ այլ կերպ, օրինակ որ սևը սև չեր այլ պռոստը լավ մուգ սպիտակ: Մարդիկ դիմացինի մասին պատկերացում են կազմում և եզրակացություններ են անում նրա առտահայտած մտքերով: Իսկ բառերն ունեն իրենց իմաստները այլ իմաստ չեն արտահայտում քան իրենց իմաստն է կամ իմաստներ որոնք ընդունված են հասրակության կողմից: Այնպես որ առտահայտվելուց պետքա ուշադիր լինել, օրինակ եթե ինչ որ մեկը ինչ որ տեղ ինչ որ մեկին ասի անասուն դժվար թե ինչ որ մեկին հուզի որ նա դրա տակ այլ բան ա նկատի ունեցել կամել դամկրատ-վալոդիկիենց քուչում դա որպես կոմպլիմենտ ա ընդունվել: Օրինակը ծայրահեղական էր բայց իմաստային պահը ինձ թվում ա հասկանալի:

Կարևորը պարզաբանեցինք որ բառից բուն իմաստով հայհոյողին կամ քֆուր տվողին անհրաժեշտ է պատժել

(տվյալ դեպքում չեմ քննարկում կամ քննության չի առնվում Մտահոգի կատարած գրառումը հայհոյանք ա եղել թե կոպիտ կամ վիրավորող գրառում, խոսքը գնում էր ընդհանապաես ֆորումում հայհոյելու կամ քֆուրներ տալու մասին)

Հետագա քննարկումը ինձ թվում ա անիմաստ ա, նամանավանդ որ թեմայից շեղվում ենք, իսկ Մտահոգի արգելափակման ժամկետը ավարտվել է