Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Բայց դա ոչինչ չի փոխում
Եվ այսպես, տվյալ պահին
Մտահոգը բեն է արվել 5 օրով (անձամբ ես քչացնելու/շատացնելու մտադրություն չունեմ)
Լիլին ստացել է 25 միավոր (անձամբ ես քչացնելու/շատացնելու մտադրություն չունեմ)
Մնացածները դեռ մնում են նույն կարգավիճակով առանց նկատողության: Մնացածը ցույց կտա =ամանակը....
Բարի գիշեր բոլորին:
Ժողովուրդ ջան, միշտ ասել եմ, ու էլի ասեմ.
Ցանկացած երևույթ կարելի է թեկուզ շատ խիստ քննադատել, առանց հայհոյախոսության ու անպարկեշտ արտահայտությունների անցնելու։
Ինձ համար, որպես շարքային անդամի, հետաքրքիր են ֆորումում թեմատիկ սուր ու թեժ բանավեճերը, դրանց շատ դրական եմ վերաբերվում։ Բայց հեչ հաճելի չի ֆորումի թեմաներում կարդալ ինչ–որ մարդկանց անձնական բազարային մակարդակի լեզվակռիվը։
Ֆորումը նման բաների տեղը չի։ Եթե որևէ մեկը կարիք ունի նման մակարդակի զրույցների՝ դրանց համար այլ միջոցներ կան։
Եթե ֆորումը իջնի նման մակարդակի, ես ուղղակի, որպես շարքային անդամ, այլևս ֆորում մտնելու ցանկություն չեմ ունենա։ Ես ֆորում չեմ մտնում նման բաներ կարդալու համար։ Ու համոզված եմ, որ էս հարցում իմ պես մտածող մարդիկ շատ կան ստեղ։
Հասկանում եմ, զգուշացումներն ու արգելափակումները տհաճ միջոց են։ Համոզված եղեք՝ դրանք կիրառելը տհաճ է նաև ադմինիստրացիայի համար։ Բայց ի՞նչ արած։
Ցույց տվեք, ներկայացրեք որևէ այլ ավելի լավ միջոց ֆորումի քննարկումները բավարար մակարդակում պահելու համար, հաճույքով կքննարկենք։
Ու մի բան էլ՝ ոչ ոք ֆորումից չի հեռացվում հենց առաջին զգուշացումից հետո։ Եթե ինչ–որ մեկը հեռացվել է ինչ–որ դեպքից հետո, դա չի նշանակում թե հեռացման պատճառը հենց միայն էդ դեպքն էր։ Դա հավանաբար նախկինում ամբողջ կուտակվածի արդյունքն է եղել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Պահոո, էս ինչ թեժ քննարկումներ են գնացել:
Որ ճիշտն ասեմ, էդ Մտահոգին վաղուց արժեր արձակուրդ ուղարկել, ոճը շատ ագրեսիվ-կծող էր:
Իսկ որ մեզ տուգանայիին միավոր են տալիս, իմանում ենք էդ մասին? Կարող ա ես էլ ունեմ?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Դու տուգանային միավորներ չունես, հենց նոր ստուգեցի։Ստանալու դեպքում կարծեմ նամակով տեղեկացվում են։
Կուկ, ինձ թվում է՝ Overdose–ի գրածից պարզ հասկացվում էր, որ նա ոչ թե որոշում է, այլ ընդամենը կարծիք է հայտնում, իսկ դրա իրավունքը հաստատ ունի։ Առաջարկ անելու իրավունք նույնպես ունի, միայն թե տվյալ դեպքում առաջարկի կարիք չկար, քանի որ mtahog–ն առանց այդ էլ արգելափակված է։ Ինչպես որ դու և ուրիշ անդամներ առաջարկեցիք mtahog–ին հանել արգելափակումից, այնպես էլ ցանկացած անդամ իրավունք ունի առաջարկելու հակառակը։ Առաջարկելու իրավունք բոլորն ունեն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տեղեկացնել ասելով՝ նկատի ունեի, որ նկատողությունն ավտոմատ կերպով նամակի տեսքով ուղարկվում է տվյալ անդամին, ոչ թե ամեն նկատողություն տալու դեպքում մոդերատորը հատուկ նամակ է գրում՝ բացատրելով, թե ինչի համար է տվել նկատողությունը։ Պարզ է, որ ոչ ոք այդքան ժամանակ չունի։
Թե՞ դու ուրիշ բան նկատի ունեիր։
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.05.2008, 22:11: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիրելի ակումբցիներ, մի կողմից ուրախալի է տեսնել Ձեր միասնականությունը և ընկերոջ համար բարձրացված համատեղ բողոքը, մյուս կողմից հիասթափեցնող կողմնապահությունն ու ոչ օբյեկտիվության դրսևորումը:
Հիասթափեցնող է նաև այն, որ այսպիսի պաշտպանական դրսևորումները ձևավորվում են՝ ելնելով քաղաքական հայացքներից: Գաղափարակիցները պահանջում են հանել արգելափակումից, ոչ գաղափարակիցները հրճվում են արգելափակման համար: Այն, որ մոռանալով մնացած ամեն ինչը ակումբում կա հստակ բաժանված խմբավորումներ՝ ըստ քաղաքական հայացքների, տխրեցնող է, թեև, հաշվի առնելով ներքին քաղաքական վիճակը, սպասելի: Ես կարծում եմ, որ ակումբում պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկել այս մթնոլորտը փոխելու ուղղությամբ, որովհետև չպետք է մոռանալ, որ մեր քաղաքական «հակառակորդի» հետ կարող են ունենալ կապող շատ օղակներ: Ինչևէ, այս ուղղությամբ մտածելու շատ բան ունենք մենք՝ ղեկավարներս, բայց առանց Ձեր օգնության գործը գլուխ չի գա: Սա կախված է Ձեզնից յուրաքանչյուրից ու այդ թվում Մտահոգից:
Ինձ խիստ սկսել է անհանգստացնել քաղաքականություն բաժնի անհանդուրժողականությունը: Չեմ հերքում, ես էլ եմ դրան մասնակից եղել: Այժմ դա անհրաժեշտ է փոխել: Դա դուք պետք է անեք, որպեսզի այդ գործը մեզ չմնա: Մեզ մնալու դեպքում կլինեն նաև արգելափակումներ, ինչպես, միանգամայն արդարացի, եղավ Մտահոգի դեպքում: Այնպես որ այս պահին ուղղակի ասում եմ, որ լիահույս եմ Ձեր ողջախոհությանը, քանի-որ վստահ եմ, որ Ձեզնից և ոչ մեկին դուր չի գալիս այդ անհանդուրժող մթնոլորտը, դուր չեն գալիս փոխադարձ վիրավորանքները, դուր չի գալիս լարվածությունը և այլն:
Ինչ վերաբերվում է Մտահոգին, ապա, ինչպես ասացի, մեր կարծիքն անբեկանելի է, համարում ենք, որ արդարացի է արգելափակվել: Արգելափակվել է ոչ թե վերջին գրառման համար, այլև նախկինում արված գրառումներում առկա ծաղրի, սարկազմով վիրավորանքների, ուղղակի վիրավորանքների, թեմայից դուրս գրառումների համար: Արգելափակվել է 5 օրով, կապարգելափակվի 3 օրից:
Ակումբում կշարունակի հաղորդակցումը կանոնադրության շրջանակներում, մեկը ես սիրով կկարդամ իր, խոստովանում եմ, իմ կարծիքով շատ հետաքրքիր գրառումները, վերլուծությունները, դատողությունները: Կշարունակի վիրավորել այլ ակումբցիների, ծաղրել, թեմայից դուրս գրառումներ անել կամ այլ կանոնադրական խախտումներ, ապա ցավով, բայց կարգելափակենք ընդմիշտ: Սա է ակումբի կարգը: Յուրաքանչյուր ոք ազատ է այդ կարգին համաձայնվելու կամ չհամաձայնվելու, բայց սա քննարկման առարկա չէ, չի կարող լինել:
Հուսով եմ, որ քննարկումը այսքանով կավարտվի, որովհետև մեր վճիռը վերջնական է և հետագա ցանկացած բողոքի դրսևորում կարող է դիտվել միայն որպես ակումբի կանոնադրությունը խախտած անձին հոգեպես աջակցում, միաժամանակ մեր աչքին այդ աջակցողները կերևան որպես ակումբի կարգը չհարգող մարդիկ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ-որ ինձ թվում է, որ նորահայտ GUEST777-ը շատ մտահոգված էր...
Ну, я так думаю!!!
Ողջունում եմ ֆորումի ժողովրդավարական հիմքերը:![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Մոդերատորական: Թեմային չվերաբերող գրառումները ջնջվել են:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.05.2008, 21:55:
Հատուկ շնորհակալություն Չուկին, որ այս թեման բացելով՝ հնարավորություն ընձեռեց, որպեսզի կարողանամ պատասխանել հարգելի Ուլուանայի գրառմանը:
Ուլուանա ջան, ոչ ես, ոչ էլ Overdose-ը՝ արգելափակվելու մասին մեկ բառ անգամ չենք խոսել. Ես ընդամենը գրել եմ, որ ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե որ անդամին ուր ա պետք ուղարկել: Խոսքս միմյանց անծանոթ ակումբցիների մասին է: Եթե կան մարդիկ, ովքեր կարող են հանդուրժել այսպիսի խոսելաձևը իրենց նկատմամբ, դա իրենց խնդիրն է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ