User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Galatea` արարող քանդակ
    (անֆորմատ զրույց)


    Մելիք` (01:11:44 2/05/2008)
    Տուկ-Տուկ


    Galatea`` (01:12:04 2/05/2008)
    Ողջույն


    Մելիք` (01:12:17 2/05/2008)
    Կարելի՞ է եզրեր գտնե լ


    Galatea`` (01:12:32 2/05/2008)
    Փորձեք


    Մելիք` (01:14:41 2/05/2008)
    Գալաթեա` ի՞նչա նշանակում:


    Galatea`` (01:15:06 2/05/2008)
    Հին լեգենդիցա: "Գալաթեա և Պիգմալիոն" չե՞ս լսել:


    Մելիք` (01:15:51 2/05/2008)
    Բարդ-բարդ անուններ ես ասում, ես անգրագետ տղա եմ Պիգմալիոնին ինչ-որ աղոտ հիշում եմ, Գալաթեաի մասին կպատմե՞ս:


    Galatea`` (01:16:39 2/05/2008)
    Ո՞ր Գալաթեայի:


    Մելիք` (01:16:57 2/05/2008)
    Որին ուզես։ Արի նախ Պիգմալիոնի սիրածի մասին պատմի: Սիրածն էր, չէ՞։


    Galatea`` (01:17:23 2/05/2008)
    Լեգենդը սենցա. Պիգմոն շատ դեմք քանդակագործա լինում ու կանանցից մի այլ կարգի հոգնած: Սիրած բան ուներ էլի լիքը, զզվել էր: Որոշեց մենակ մնա: Մի օր էլ կարոտից թե ինչից՝ չգիտեմ, սկսեց փղոսկրից կնոջ արձան կերտել ու անունը դրեց Գալաթեա: Շատ սիրուն ստացվեց, ու էս Պիգմոն էլ էշ-էշ դրեց սիրահարվեց իր սարքած արձանին : Կասկածում եմ, որ պատճառն էն էր, որ Գալոն չէր խոսում
    Հետո էս աստվածները տեսան, որ էս Պիգը լիքը տանջվումա, ու որոշեցին Գալոյին կենդանություն պարգևել: էս աղջիկն էլ պատվանդանից իջավ ու դարձավ Պիգի կինը:


    Մելիք` (01:29:47 2/05/2008)
    Լիլ, փաստորեն, Գալաթեան պասիվ կերպար էր, դու պասի՞վ ես:


    Galatea`` (01:31:01 2/05/2008)
    Դե, գիտե՞ս ինչ... պատվանդանից իջնելուց հետո դժվար պասիվ մնար արդեն իր ձեռքում էր... չէ՞ որ սկզբում իր դերը իր փոխարեն էին որոշել:
    Ես՝ չէ, պասիվ եղա՝ կմեռնեմ:


    Մելիք` (01:32:02 2/05/2008)
    Քո դերն ո՞վ ա որոշում:


    Galatea`` (01:32:31 2/05/2008)
    Հիմնականում ես, երբեմն` հանգամանքները:


    Մելիք` (01:33:11 2/05/2008)
    Հանգամանքները քեզ կստիպե՞ն ամուսնանալ:


    Galatea`` (01:33:43 2/05/2008)
    Դու միանգամից գնացիր բացառություններին։


    Մելիք` (01:33:11 2/05/2008)
    Չէ, ես տեղ չեմ գնացել, էստեղ եմ, դու հարցիս պատասխանի


    Galatea`` (01:34:36 2/05/2008)
    Չէ :


    Մելիք` (01:34:42 2/05/2008)
    Փաստորեն, կարևոր ներկայացումներում քո դերը դու ես որոշում:


    Galatea`` (01:38:17 2/05/2008)
    Համենայնդեպս, ամեն ինչ անում եմ, որ դերասանների փնտրիչ-գտնիչը, գլխիս վրայով թռնելով, անտաղանդներին առաջ չգցի, խաղն ափսոս ա, խաղալ ա պետք :


    Մելիք` (01:38:45 2/05/2008)
    Էդ դեպքում ինձ համար էնքան էլ պարզ չի քո ու Գալաթեայի ընդհանրությունը, կասե՞ս գաղտնիքը:


    Galatea`` (01:42:22 2/05/2008)
    Գալոյի մասին առաջին անգամ, եթե ճիշտ եմ հիշում, Վահագն Դավթյանի գործերից մեկում կարդացի... մեր թվարկությունից առաջ էր, կարողա և սխալվեմ... բայց հիշում եմ, որ շատ էի ազդվել էդ պատմությունից:
    Հետո` հին հունական դիցոն ուսումնասիրելուց, ինչ կերպար ռաստ գար, փորձում էի իմ հետ նմանություն գտնեի: Մի պահ ինձ թվաց` Էդիպի աղջկան եմ նման, ահավոր համառ ու դեմք աչոն էր


    Մելիք` (01:45:05 2/05/2008)
    Հա, համառ ու համարձակ, չէ՞:


    Galatea`` (01:45:24 2/05/2008)
    Ահա, ու շատ նվիրված նաև: Բայց հետո Գալոյի մասին էլի կարդացի ու մի ուրիշ հմայք զգացի: Ինչ որ կայֆ բան կար էդ խելառ սիրո մեջ, Դավ: Պատկերացնու՞մ ես, փղոսկրի կտորին դնես սիրահարվես:


    Մելիք` (01:47:34 2/05/2008)
    Հավատո՞ւմ ես տենց սիրուն:


    Galatea`` (01:48:52 2/05/2008)
    Սիրուն հավատում եմ` առանց կասկածի... բայց սիրո կենդանացնող ուժը, կարծում եմ, մի քիչ չափազանցվածա: Սիրել կարելի ա գժի պես, բայց ոչ մի ոսկոր դրանից մարմին չի առնի:


    Մելիք` (01:49:30 2/05/2008)
    Էդ էի ուզում հարցնել. հավատո՞ւմ ես, որ արտաքին սերը կարա փոխի սիրո օբյեկտին:


    Galatea`` (01:49:41 2/05/2008)
    Չէ


    Մելիք` (01:50:18 2/05/2008)
    Իսկ եթե ոսկորն ինքը սիրահարվի, կկենդանանա՞ դրանից:


    Galatea`` (01:53:26 2/05/2008)
    Գիտե՞ս, ավելի հավանականա... չէ՞ որ ինքդ ես վիզ դնում: Պարզապես դրա համար քաջությունա պետք, բոլորը չեն ձգում:


    Մելիք` (01:57:29 2/05/2008)
    Հա, բայց, փաստորեն, կան, որ ձգում են։
    Լավ, վերադաrնանք Էդիպի աղջկան:
    Մի հատ սուբեկտիվ կարծիք կա, որ վերջին տարիների բոլոր համարձակ ու ինտելեկտուալ աղջիկները ենթագիտակցորեն ձգվում են դեպի Զեմֆիրաի կերպարը, ի՞նչ կասես:
    Լավ, արի ուղղակի հարցնեմ. քո ու Զեմֆիրաի կերպարների մեջ ընդհանրություն տեսնո՞ւմ ես:


    Galatea`` (02:03:21 2/05/2008)
    Զեմֆոն որ նոր էր հայտնվել, գժվում էի իր երգերի համար ... շատ–շատ էի սիրում, բայց նմանություն... գիտե՞ս, ինքը ինտելեկտուալ աղջկա կերպար չի ինձ համար... էն պարզ պատճառով, որ ես միայն իր երգերն եմ լսել.. ես չգիտեմ ինքը ինչ մտածելակերպ ունի, ինչ գրքերա սիրում, ինչ ֆիլմեր նայելուցա լաց լինում...ես երբեք երգարվեստը անձի պաշտամունքի չեմ վերացել...մի բացառությամբ :


    Մելիք` (02:04:12 2/05/2008)
    Ո՞րնա էդ բացառությունը:


    Galatea`` (02:04:34 2/05/2008)
    Ջոն Լենոն:


    Մելիք` (02:05:22 2/05/2008)
    Կոնկրետ Լենոնը, թե՞ Բիթլզն ընդհանրապես:


    Galatea`` (02:08:31 2/05/2008)
    Դե Բիթլզը համարում եմ բոլոր ժամանակների լավագույն խումբը, որովհետև մարդիկ նոր դարաշրջան ստեղծեցին... ոտքի վրա: Իսկ Լեննոնի անհատն եմ շատ սիրում ...օրինակ, Պոլին չեմ սիրում ... չսիրեցի ես էդ մարդուն:


    Մելիք` (02:12:12 2/05/2008)
    Ի՞նչ ես կարծում, պոեզիան հիմա պետքա անպայման արտահայտվի երաժշտության հե՞տ, որ լսելի դառնա, թե՞ չոր պոեզիան դեռ ապրելու շանս ունի:


    Galatea`` (02:19:24 2/05/2008)
    Հուսով եմ՝ դաժան մարդու տպավորություն չեմ թողնի, բայց, եթե խոսենք մեր երկրի մասին, իմ կարծիքով, պոեզիայի վրա այստեղ վաղուց արդեն մի մետր խոտա աճել... իմ իմացած վերջին լավ հայ բանաստեղծը Սևակնա եղել... որին, ի դեպ, էդքան էլ չեմ սիրում, բայց իր մեծությունը չընդունելն անիմաստ եմ համարում... իսկ քո ասած երաժշտականացված պոեզիան հիմա ստեղծում են ավետբարսեղյանիկները, որոնց կիլոյով գրած ոտանավորներից ես էլ դու էլ աչքներս փակ կգրենք... լուրջ չի, էլի..


    Մելիք` (02:20:53 2/05/2008)
    Քեզ չե՞ս համարում լավ հայ գրող:


    Galatea`` (02:23:45 2/05/2008)
    Անկե՞ղծ ... հմ.. կարծում եմ շատ անհույս չեմ, բայց աշխատանք ա պահանջվում... ահավոր շատ, էղածը չկորցնելու համար ու ես չգիտեմ՝ կկարողանամ էդ ջիղը իմ մեջ պահել, թե ոչ: Թամբալ եմ։


    Մելիք` (02:28:59 2/05/2008)
    Լավ, Կպատմե՞ս` ոնց ընկար Ակումբ:

    Galatea`` (02:31:06 2/05/2008)
    Երկնայինս էր պատմել, մինչև էդ էլ Impression-ը, բայց ալարում էի մտնել: հետո Երկնայինը որ ասեց՝ շատ լավն են երեխեքը, բան, ասեցի՝ մտնեմ կարդամ... ու հետո մի թեմա գտա, որտեղ ասելիք ունեի, չդիմացա ու գրանցվեցի :


    Մելիք` (02:32:10 2/05/2008)
    Ու ի՞նչ, երեխեքը իսկապե՞ս լավն էին, բոլո՞րը։


    Galatea`` (02:33:43 2/05/2008)
    Դե... ով լավը չի, ես իրենց արդեն շտապել եմ տեղյակ պահել... անձամբ Մեծ մասն իսկապես լավն են:


    Մելիք` (02:37:07 2/05/2008)
    Իսկ ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ա Ակումբը ձգում "լավերին":


    Galatea`` (02:40:45 2/05/2008)
    Նախ` միմյամց հետ շփումը, միմյանց լսելը, նոր բան սովորելը, ցավոք, նենց ժամանակների ենք ռաստ եկել, որ մարդու հետ շփումից ստացած հաճույքը հասելա մինիմումի... ավելի շատ կինո նայելուց ենք դրական լիցքեր ստանում, քան մարդու հետ զրուցելիս... ակումբում կան նենց մարդիկ, որ էդ լիցքերը տալիս են, իսկ մի անգամ ստանալուց հետո դժվար ա լինում հրաժարվել դրանից, ու արդյունքում դառնում ես ակումբցի:


    Մելիք` (02:42:22 2/05/2008)
    Էդ ժամանակները երբվանի՞ց են սկսվել:


    Galatea`` (02:52:40 2/05/2008)
    Բարդ հարցա... Կարծում եմ՝ վերջին 15 տարիների մեր ապրելակերպը, տենց էլ չըմբռնած, չհասկացված անկախության գաղափարը, ազաության սխալ ընկալումը բերեց նրան, որ պոստսովետական երկրների "երկաթե վարագույրի" սինդրոմով տառապող ազգերը լիքը զուտ մարդկային արժեքներ կորցրեցին թվացյալ ազատություն ստալալու գնով... Առաջ մարդիկ ավելի բարի էին, հանդուրժող էին..
    Ազատությունը շնչին հասնող բջջայինների, ԴիՎիԴի փլեյերների ու Ջիփերի քանակությունը չի..
    ինքդ քո մեջ պետք ա ազատ լինես, ոչ թե նախկին կապանքներիդ տեղերը շփելով՝ վրեժ լուծես: Դա ընդհամենը պատրանք ա, որ ավելի շատա մարդուն վանդակի մեջ դնում:


    Մելիք` (02:56:54 2/05/2008)
    Սա նշանակո՞ւմ ա, որ ինչ–որ չափով արևմտյան` նախկինում անհասանելի մշակույթի մուտքն էր պատճառը մարդկային որակի անկման:


    Galatea`` (03:01:40 2/05/2008)
    Պատճառներից մեկն ա, մենք, ախր, ինչպես միշտ, մենակ վատն ենք է վերցնում.. լավը ոնց որ գա ու պատին դեմ առնի:
    Առաջ մեր երեխեքը` հայ երեխեքը, գիրք էին կարդում... բոլորը չէ, բայց կարդում էին... հիմա հլը մի հատ երեխու հարցրու ի՞նչ հեքիաթա կարդացել: Մոտի չորս հատ սոտովիներից մեկը կջարդի գլխիդ։


    Մելիք` (03:04:21 2/05/2008)
    Բայց հիմա, ինձ թվում ա, էդ 4 հատից մեկը սոտովի չի, КПК-ա (հայերենը չգիտեմ) ու դրանով մեկ-մեկ կարդումա:


    Galatea`` (03:06:34 2/05/2008)
    Որոշ երեխաների դեպքում օրական 5-8 տառանոց մի քանի բառեր կարդալն էլ ա արդեն լավ։

    Մելիք` (03:10:41 2/05/2008)
    Ավատարիդ աղջիկը ծխում ա: Դու է՞լ:


    Galatea`` (03:11:12 2/05/2008)
    Հա՛:


    Մելիք` (03:11:16 2/05/2008)
    Ինչի՞:


    Galatea`` (03:11:30 2/05/2008)
    Սիրում եմ:


    Մելիք` (03:11:45 2/05/2008)
    Ո՞ւմ։


    Galatea`` (03:12:27 2/05/2008)
    Ծխել Շատ չեմ ծխում, բայց որ ծխում եմ, հավեսով եմ ծխում:


    Մելիք` (03:12:57 2/05/2008)
    Բացի ծխելուց է՞լ ինչ ես սիրում:


    Galatea`` (03:15:33 2/05/2008)
    Մենակ քայլել քաղաքում, եթե ընթացքում անձրև գա, ավելի լավ
    անկողնուս մեջ պառկած կարդալ, կինո նայելուց քնել, ընդ որում արթնանում եմ հենց էն պահին, երբ ավարտի տիտրերն են գնում ամեն անգամ


    Մելիք` (03:16:51 2/05/2008)
    Ավելի շատ ինչի՞ վրա ես ժամանակ ծախսում՝ կարդալու՞, թե՞ հեռուստացույցի:


    Galatea`` (03:18:59 2/05/2008)
    Եթե էդ երկուսը համեմատենք՝ կարդալու, հեռուստացույցն ինձ համար դարձելա ընդհամենը ԴիՎիԴի-ի պատկերը ցույց տվող էկրան:


    Մելիք` (03:19:38 2/05/2008)
    Լուրեր չե՞ս նայում:


    Galatea`` (03:20:27 2/05/2008)
    Չէ, նյարդերս եմ խնայում։



    (շարունակելի…)
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2008, 01:11:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.09.2011), Claudia Mori (12.07.2011), cold skin (22.07.2011), Monk (13.07.2011), Էլիզե (18.09.2011)

  3. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Մի քիչ քաղաքականություն

    -Ի՞նչ կանեիր, եթե խոստումդ չլիներ:
    -Բանտում կլինեի



    Մելիք` (03:21:07 2/05/2008)
    Քեզ հեխափոխական շարջման մաս համարո՞ւմ ես:


    Galatea`` (03:21:40 2/05/2008)
    Կուզեի, բայց շատ քիչ բան եմ արել դրա համար իրականում:


    Մելիք` (03:22:07 2/05/2008)
    Իսկ ինչի՞:


    Galatea`` (03:23:27 2/05/2008)
    Ինձ հետ եմ պահել առավել համարձակ գործունեությունից մորս խնդրանքով. խոստացել եմ, չեմ կարող դրժել խոսքս:


    Մելիք` (03:24:12 2/05/2008)
    Ի՞նչ կանեիր, եթե խոստումդ չլիներ:


    Galatea`` (03:24:28 2/05/2008)
    Բանտում կլինեի


    Մելիք` (03:24:12 2/05/2008)
    Ըստ քեզ, Լևոնին այլյնտրանք չկա՞:


    Galatea`` (03:29:17 2/05/2008)
    Ներկա դրությամբ ոչ... մինչև հայտնի հոկտեմբերի հայտնի 27-ը կար


    Մելիք` (03:29:53 2/05/2008)
    Ո՞վ էր, Հունանյա՞նը, թե՞ Սարգսյանը))


    Galatea`` (03:30:06 2/05/2008)



    Մելիք` (03:30:20 2/05/2008)
    Հարցս հանեցի)))


    Մելիք` (03:31:14 2/05/2008)
    Սա ժողովրդակա՞ն պաջքար ա, թե՞ ՀՀՇ-ական կլանի կողմից ուղղորդվող շարժում:


    Galatea`` (03:31:53 2/05/2008)
    Դիտմա՞մբ ես քաղաքական բնույթ տալիս հարցազրույցին


    Մելիք` (03:32:47 2/05/2008)
    Ուզում ես` հանենք, ուղղակի ինձ հեաքրքիր են քո պատասխանները նաև էս ոլորտում: Հանե՞նք:


    Galatea`` (03:33:18 2/05/2008)
    Չէ:


    Galatea`` (03:40:37 2/05/2008)
    Սա ժողովրդական պայքար ա, որ ուղղորդված ա ԼՏՊ-ի կողմից, ընդ որում, երկու կողմն էլ` և՛ ժողովուրդը և՛ ԼՏՊ-ն, կարծում են, որ օգտագործում են միմյանց..
    Ժողովուրդը հասկացավ, որ ներկայիս ընդդիմության կազմում չկա երկրորդը, որը կկարողանա լինել համախմբող առաջնորդ, իսկ ԼՏՊ-ն գիտի, որ միայն ժողովրդի շնորհիվ կկարողանա վերնախավի հանցավոր տարրերը մաքրել մեր երկրից ու գոնե մի քիչ մեղմել անցյալի կոպիտ սխալները: Արդյունքում ստացվում է համագործակցություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր օգուտը:


    Մելիք` (03:43:20 2/05/2008)
    Լավ, մի հարց էլ տամ ու փակենք քաղաքականության թեման)
    Արդյոք հնարաո՞ր ա, որ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ շարժումը էնքան ամուլ լինի, որ իր միջից չակարողանա առաջնորներ ծնել: Ի՞նչ ա ստեղծելու էդպիսի շարժումը:


    Galatea`` (03:56:55 2/05/2008)
    Էս շարժումը սկսվեց արդեն գոյություն ունեցող առաջնորդով ու էդ առաջնորդը ժողովրդի կողքին էր, քանի դեր կարող էր, թե ինչո՞վ այդ ամենն ավարտվեց, բոլորս էլ տեղյակ ենք: Մարդկանց մինչ օրս ձերբակալում են միայն նրա համար, որ հանրահավաքի օրերին բեմահարթակին մոտ են կանգնած եղել: Շարժումը գլխատելուց հետո շարունակում են հիմա էլ հոդերը կտրտել, հասկանո՞ւմ ես, որ հանկարծ էլ չկարողանա ոտքի կանգնել, հաշմանդամ մնա: Ներկա դրությամբ, երբ տասը հոգուց ավել ՍԵՓԱԿԱՆ քաղաքում քայլոխ մարդը ոստիկանների շուտափույթ կուտակում է առաջացնում, հնարաոր չէ քաղաքակիրթ կերպով շարունակել պայքարը, նոր առաջնորդ ի հայտ բերել....
    Սրա մյուս ուղին ուժի դիմելն է, կոպիտ, ոչնչացնող ուժի, բայց էդ շանսը մենք արդեն պրոպուսկատ ենք արել վաղուց: Հիմա մնումա մենակ մոբիլիզացնել մնացած` դեռ բանտերում չայտնված ուժերը ու պարզապես շարունակել պայքարել բոլոր հնարավոր ձևերով, ու ոգին պահել շարջման, որը և արվում է:


    Մելիք` (04:00:26 2/05/2008)
    Ապրես)
    Էս ռաունդը էսքանով փակենք)
    Կներես, որ վերջում տանջեցի մի քիչ))


    Galatea`` (04:02:22 2/05/2008)
    Ոչինչ ուղղակի արդեն խոսելս չի գալիս էդ թեմայով


    Մելիք` (04:05:19 2/05/2008)
    Միշտ սենց ո՞ւշ ես քնում:


    Galatea`` (04:05:51 2/05/2008)
    Հա՛, անգամ եթե կոմպի դեմից շուտ վեր կենամ, կարդում եմ... 5 -ին նոր ստացվումա քնել:

    (շարունակելի…)

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (12.07.2011), cold skin (22.07.2011), Monk (13.07.2011), Էլիզե (18.09.2011)

  5. #3
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Շնորհակալություն
    հիանալի հարցազրույց է
    անհամբերությամբ կսպասեմ շարունակությանը, որ բացահայտեմ Գալոյի չբացահայտված եզրերը
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  6. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Խելացի ու հումորոտ Գալածիկ

  7. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Գալ, լավն ես
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Հաճելի էր հասուն մարդկանց զրույցը լսել

    Ես կուզենայի, որ անվերջ լիներ էս հարցազրույցը...

  9. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Շարունակությունն եմ ուզում…

    շատ մռութիկ մռութ եք է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    А я с Чебурашкой дружу...



    Մելիք` (21:45:38 6/05/2008)
    Էսօ՞ր ինչ կա:


    Galatea` (21:46:10 6/05/2008)
    Եսիմ... հին ընկերներիս էի հանդիպել, տրամս 1000-ա


    Մելիք` (21:47:05 6/05/2008)
    Ովքե՞ր են հին ընկերներդ:


    Galatea` (21:47:38 6/05/2008)
    Ամենաարաջին ֆորումից, որին մասնակցել եմ:


    Մելիք` (21:48:45 6/05/2008)
    Էդ ո՞ր ֆորումնա:


    Galatea` (21:48:54 6/05/2008)
    MyHayastan:


    Մելիք` (21:49:47 6/05/2008)
    Հիմա չե՞ս մասնակցում էնտեղ:


    Galatea` (21:50:01 6/05/2008)
    Չէ: Անկապացելա:


    Մելիք` (21:50:06 6/05/2008)
    Ինչի՞: Ակումբի առավելությունը ո՞րնա MyHayastan-ի հանդեպ;


    Galatea` (21:51:44 6/05/2008)
    Նախ էնտեղ քաղաքականությունն արգելվում ա, որովհետև ֆորումի տերերը վառ արտահայտված իշխանականներ են ու ցանկացած ընդդիմախոս գրառում կայծակնային արագությամբ ջնջում են, հետո էլ Ակումբում հետաքրքիր երեխեքն ավելի շատ են:


    Մելիք` (22:46:59 6/05/2008)
    Չես ձանձրանո՞ւմ հեչ Ակումբից:


    Galatea` (22:47:16 6/05/2008)
    Մեկ-մեկ պատահում ա:


    Մելիք` (22:47:54 6/05/2008)
    Իսկ ներվայնանա՞լ)) Էլի՞ մեկ-մեկ:


    Galatea` (22:48:03 6/05/2008)
    Վայ հա


    Մելիք` (22:48:48 6/05/2008)
    ))) Էս հիմա ներվայնացա՞ր


    Galatea` (22:49:53 6/05/2008)
    Չէ Ուղղակի հաճախ ա դա լինում քաղաքական ակտիվությունից ի վեր:


    Մելիք` (22:50:40 6/05/2008)
    Դե, քաղքականությունից էլ ես ու դու չենք զրուցելու)))
    Ընկերներիցդ պատմի: Ովքե՞ր են ընկերներդ:


    Galatea` (22:56:35 6/05/2008)
    Էսօրվա հանդիպածներից մեկը MyHayastan-ից Չեբուրաշկա նիկով պստոս ա Շատ միանգամից ստացվեց մեր մտերմությունը թեև լրիվ տարբեր մարդիկ ենք, համ բնավորությունով համ գործունեությամբ: Հասոս ծրագրավորող ա, իսկ ես թարգմանիչ: Հիանալի անձնավորություն ա, ջիգյարով, խելացի ու հումորով:
    Ունեմ երկու ընկերուհի, որ տարիքով ինձնից մեծ են: Մեկը դասախոսս ա եղել Բրյուսովում, հետո ընկերացանք: Մյուսը լրագրող ա ու էլի շատ տարբեր ենք իր հետ: Աշխարհի ամենահանգիստ մարդն ա: Իրեն հունից հանելը հերոսությունա, բայց էլի լրացնում ենք իրար մի տեսակ:
    Ամենահին ընկերներս երկու մտերիմ դասարանցիներս են: Լուսոս ատամնաբույժ ա, մեր դիմացի շենքում ա ապրում... ու իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից մեկն ա:
    Իսկ Աշոտս ԱՄՆ-ում ա հիմա: Դպրոցական սերս էր, գժվում էի իր համար Հիմա շատ լավ ընկերներ ենք... նենց եմ կարոտել


    Մելիք` (23:04:46 6/05/2008)
    Ամուսնացե՞լ ա:-)


    Galatea` (23:04:52 6/05/2008)
    Չէ


    Մելիք` (23:06:11 6/05/2008)
    Բա էլ սերդ չի՞: Չէ՞ որ նախկին սեր, ինչպես և նախկին դաշնակ ու նախկին ԿԳԲ-շնիկ չի լինում՞)) :


    Galatea` (23:09:23 6/05/2008)
    Չի լինում... ուղղակի մի օր էդ սերը կոնկրետ էդ մարդու նկատմամբ մետամարֆոզա ա ապրում, դառնումա քնքշանք, հարազատություն, մի տեսակ արյանդ բաղադրության մեջա մտնում իսկ ինքը` սերը, գիժ սիրահարվածությունը, սլացիկ թռիչքա կատարում դեպի ուրիշ անձնավորություն:


    Մելիք` (23:10:15 6/05/2008)
    Հասկանալիա) : Փաստորեն ձեր հարաբերություններն արդեն ամուսնության 5-րդ տարվա մակարդակի վրա են


    Galatea` (23:11:31 6/05/2008)
    Նման մի բան


    Մելիք` (23:12:36 6/05/2008)
    Հիմա սիրահարվա՞ծ ես:


    Galatea` (23:12:58 6/05/2008)
    Սպասում էի էս հարցին Հա՛


    Մելիք` (23:13:16 6/05/2008)
    Սա քաղաքականությանը հավասար թեմա ա, հետևաբար երևի շրջանցենք :


    Galatea` (23:12:58 6/05/2008)
    Հա՛: Արժի՛, սա մի բան էլ ավել ա

    (շարունակելի…)
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.05.2008, 02:07:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.09.2011), Claudia Mori (12.07.2011), cold skin (22.07.2011), Monk (13.07.2011), Էլիզե (18.09.2011)

  12. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Էդքան շատ լավ բառեր չգիտեմ, որ կարծիք գրեմ, ուղղակի ասեմ էլի. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Գալատեայի խոսքերի մեջ տխրություն եմ տեսնում...

    Հ.Գ.
    Մարդ ուրախ, երջանիկ է այն դեպքում, երբ նրա սրտի դարպասները բաց են!

  14. #11
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    ...տղամարդիկ մեր բարեկամներն են, չարժի թերագնահատել:




    Galatea` (23:16:00 6/05/2008)
    Մե՛լ, հենց նոր ընկերուհիս` Լուսոն, sms ուղարկեց... փշաքաղվեցի: 100 տարի էր չէինք շփվել: Իրա մասին էինք խոսում ու հենց հիմա գրեց


    Մելիք` (23:19:57 6/05/2008)
    Հեռազգացողությանը հավատո՞ւմ ես:


    Galatea` (23:22:58 6/05/2008)
    Հենց նոր էդ էի մտածում: Հա Մել, հավատում եմ: Մի տարի առաջ եղբորս պստոն (երեք տարեկան էր) Ռուսաստանում ֆիստաշկա ուտելու ժամանակ քիչ էր մնացել խեղդվի.. հազիվ էին փրկել... մեռնեմ ջանին: Հիմա հիշում եմ սարսափում եմ: Էդ օրը ամբողջ օրը մամայի սիրտը լավ չէր, երեկոյան ասեց. "Լիլ, մի հատ զանգի երեխեքին էլի, անհանգիստ եմ...": Ու իմացանք, որ տենց բանա եղել…


    Մելիք` (23:24:53 6/05/2008)
    Մդա…:
    Լիլ, իսկ քո պստոները դեռ չես ուզո՞ւմ ունենալ:


    Galatea` (23:25:37 6/05/2008)
    Ուզում եմ: Փողոցում երեխա եմ տեսնում, ոտերս թուլանում են Մայրական բնազդը հելել ինձ ուտումա


    Մելիք` (23:26:36 6/05/2008)
    Դե էդ բնականա)) երևի էլի, անձնական փորձից չեմ ասում
    Բայց չես վախում, որ ազատությունդ կկորցնես (ինձ թվումա` դու ազատության մարդ ես) :


    Galatea` (23:28:53 6/05/2008)
    Վախենում եմ ու երբեմն մոտս տպավորություն ա ստեղծվում, որ ես չեմ կարող երեխա պահել. բավականաչափ պատասխանատու չեմ:


    Մելիք` (23:37:52 6/05/2008)
    ի դեպ, ազատությամբդ հանդերձ, մոտդ ֆեմինիստական հայացքներ առանձնապես չեմ նկատել: Ֆեմինիզմին ո՞նց ես վերաբերվում:


    Galatea` (23:39:12 6/05/2008)
    Ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական: Ուղղակի ընդունում եմ որպես այդպիսին: Դե, տղամարդիկ մեր բարեկամներն են, չարժի թերագնահատել :
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.05.2008, 04:00:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (23.09.2011), Claudia Mori (12.07.2011), cold skin (22.07.2011), Monk (13.07.2011), Էլիզե (18.09.2011)

  16. #12
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    լավն էր.. հատկապես առաջին մասը , Մելիքի մոտ լավա ստացվում հարցազրույց վերցնել

    ...
    Իսկ եթե ոսկորն ինքը սիրահարվի, կկենդանանա՞ դրանից:
    ...

  17. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Վերջապես վերջին սերիան էլ եթեր հեռարձակվեց, թե չէ արդեն հույսս կտրում էի...

    Լավ հարցազրույց էր։ Հետաքրքիր հարցեր, հետաքրքիր պատասխաններ , կարելի է ասել՝ նաև բացահայտող հարցազրույց էր։ Թեև առանձնապես անակնկալների չհանդիպեցի, բայց դե ես հարցազրույցներում սովորաբար անակնկալներ չեմ էլ փնտրում, կարևորը՝ շատ հետաքրքիր էր կարդացվում, բնական, անկաշկանդ ու անմիջական մթնոլորտ էր (դե, հարցազրույցի երկու կողմերն էլ իրենց էությամբ նպաստում էին էդ մթնոլորտին, այլ կերպ երևի չէր էլ կարող լինել

    Ընդհանրապես, երբ մի հարցը նախորդ պատասխանի տրամաբանական շարունակությունն է լինում, հաճախ դժվար է լինում արանքներում խուսափել ավելորդ, ընթերցողի համար գուցե ոչ այնքան հետաքրքիր ու էական հարցերից, բայց այս դեպքում նման հարցեր չնկատեցի։

    Մելիք (23:37:52 6/05/2008)
    Ի դեպ, ազատությամբդ հանդերձ, մոտդ ֆեմինիստական հայացքներ առանձնապես չեմ նկատել: Ֆեմինիզմին ո՞նց ես վերաբերվում:

    Galatea (23:39:12 6/05/2008)
    Ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական: Ուղղակի ընդունում եմ որպես այդպիսին: Դե, տղամարդիկ մեր բարեկամներն են, չարժի թերագնահատել:
    Լավն էր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.05.2008, 06:34:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Հոյակապ հարցազրույց էր

    Մեծ հաճույք ստացա կարդալուց, ու երբ կարդում եմ, այնպիսի տպավորություն է, որ 100 տարի է ճանաչում եմ Գալաթիկին Բայց ինչքան նոր բաներ եմ իմանում, էնքան ավելի ու ավելի շատ եմ սկսում հավանել ու սիրել…
    Unique creature!!!!!
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Galatea` արարող քանդակ (անֆորմատ զրույց)

    Ես Գալաթեային հենց այսպես էլ պատկերացնում էի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չափածո զրույց
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 452
    Վերջինը: 07.02.2013, 17:41
  2. Զրույց Լուսնի հետ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 217
    Վերջինը: 25.06.2009, 00:38
  3. Շնորհավոր Galatea :)))
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 26.03.2008, 16:53
  4. Զրույց մթության հետ
    Հեղինակ՝ Koroleva, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.03.2007, 16:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •