Ժողովուրդ ո՞վ կարա օգնի էս խնդիրների լուծման հարցում։ Խնդիրները հետևյալն են՝
1. Օրգանիզմում գլյուկոզի ճեղքման պրոցեսում առաջացավ 12 մոլ CO2 և 86 մոլ ԱԵՖ։ Քանի՞ մոլ H2O է անջատվել այդ ընդացքում։
2. Օրգանիզմում գլյուկոզի ճեղքումից հետո մնացել է 18 մոլ կաթնաթթու և սինթեզվել 246 մոլ ԱԵՖ։ Գտնել ճեղքման ենթարկված գլյուկոզի և օգտագործված Օ2-ի մոլերի քանակը։
Համենայն դեպս հիշեցնեմ գլիկոլիզը և թթվածնային ճեղքումը.
C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 — 2C3H6O3 + 2ԱԵՖ + 2H2O
2C3H6O3 + 6O2 + 36ԱԿՖ + 36H3PO4 — 36ԱԵՖ + 6CO2 + 42H2O
և լրիվ ճեղքման հավասարումը.
C6H12O6 + 6O2 + 38ԱԿՖ + 38H3PO4 — 38ԱԵՖ + 6CO2 + 44H2O
Էջանիշներ