Քաղաքական գործիչները գործիք են ժողովրդի ձեռքում: Նրանց միջոցով է ժողովուրդն իրականացնում իր ծրագրերը (համենայն դեպս նորմալ երկրներում այդպես է) ամբողջ ընտրությունների իմաստը հենց դա է…պետական աշխատողները կոչվում են public servant և վճարվում են պետական բյուդջեից, որը առաջանում է ժողովրդից գանձվող հարկերից…հիմա ժողովուրդը քեզ վճարում է, բնականաբար իրավասու է պահանջել քեզնից որ անես այն ինչ իրենք են ուզում, հակառակ դեպքում ներկայացրու հրաժարականդ և կարող ես աշխատել մասնավոր սեկտորում որտեղ քո ծառայությունների համար կվճարեն մասնավոր անձինք, իսկ քո ծառայությունները ուղղված կլինի մեկ անձի կամ մեկ իրավաբանական ամբողջության…այստեղ էլ է նույնը, գործիք ես որի միջոցով մարդիկ իրականացնում են իրենց ծրագրերը…իմիջայլոց դու էլ ես գործիք օգտագործում քո ծրագրերը իրականացնելու համար և վճարում ես դրա համար: Ի դեպ Այս ամբողջի ընթացքում բոլորովին էլ պարտադիր չէ որ դու հրաժարվես քո սկզբմունքներից, իսկ եթե դա դեմ է քո սկզբմունքներին, ապա մի արա, ոչինչ ստպողական չէ:
Հիմա ասեք խնդրեմ, այս "գործիքի" ինչն է որ ձեզ այդքան հուզում է ու վիրավորում…մեր ամբողջ ողբերգությունն էլ հենց դրա մեջ է, որ մեր հասարակությունը վճարում է կառավարությանը, որը սակայն չի անում այն ինչ ժողովուրդն է ուզում, հակառակ դեպքում դժգոհություն չէր լինի:
P.S. Ես Հայկ Բաբուխանյանը չեմ
Էջանիշներ