Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…
Ամենաճիշտը, երբ ամեն մեկն իրա տեղը տա...
Երբ տղան է փակում երկուսի տեղն էլ, նորմալ եմ նայում... Երբեմն ես եմ ուզում փակել հաշիվը, բայց երբեք թույլ չեն տվել... Երևի տղայի համար վատ է, երբ աղջիկն է փակում...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
eduard30 (08.02.2010)
Կարծում եմ, որ աղջիկը![]()
![]()
Իսկ ավելի լուրջ՝ կարծում եմ, որ պետք է տղան փակի:
Այս թեման իմ ամենացավոտ թեմաներից մեկն է: Ահավոր կոմպլեքսավորվում եմ, երբ տղան է իմ տեղը վճարում կամ հաշիվ փակում, չնայած համարում եմ, որ այդպես է ճիշտ: Համաձայն եմ Էսմերալդայի հետ, ավելի լավ կլիներ, եթե ամեն մեկն իր տեղը վճարեր, բայց կարծում եմ, որ դաստիարակված տղան թույլ չի տա, որ աղջիկը այդպես անի: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կհարմարվեմ նրան, որ տղան է վճարում, իսկ մինչ այդ կկամպլեքսավորվեմ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իմ կարծիքով եթե զույգ են, տղան կարող է փակել հաշիվը, իսկ երբ ընկերներով ենք սուրճի գնում, ես սխալ եմ համարում տղաների վճարելը, թող յուրաքանչյուրն իր հաշիվը փակի: Ես օրինակ այն դեպքում, երբ իմ ընկերներն են այն փակում, ինձ վատ եմ զգում, և այլ անգամ խուսափում եմ նրանց հետ սուրճի գնալու...
....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....
Պ. Սևակ
Գանգրահեր (28.10.2010)
Ընդհանրապես կարծում եմ որ վճարումները պիտի լինեն հաջորդական, կամ գոնե երբեմն-երբեմն աղջիկը վճարի: Ինչի տղայի փողը փող չի՞… Հնարավոր է, որ տղայի արժանապատվությունը նույնիսկ թույլ չտա որ աղջիկը, վճարի, բայց երբեք աղջկա կողմից վճարի առաջարկը անիմաստ չէ: Այն կգնահատվի…
Պետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:
Հետո սիրուն չի, որ կռիվ են անում մինչև հաշիվը պատռելը, հետո էլ ով պատռում է նա էլ վճարում է գումարը:![]()
Միանշանակ: Կա աղջիկների մի տեսակ, որը համարում ա, որ տղեն անկախ ամեն ինչից պարտավոր ա հաշիվ փակի, ու երբեք իրանց մտքով չի էլ կարա անցնի, որ իրանք հաշիվ փակեն: Հենց տղեն կարող ա սաղ կյանքն էլ ինքը հաշիվը փակի, ես դա ընդունում եմ, բայց տղեն ՊԱՐՏԱՎՈՐ չի հաշիվ փակի՝ անկախ ամեն ինչից: Իսկ աղջիկների այն տեսակը, որոնք հասուն ու լուրջ մարդիկ են, նման խնդիրների առաջ չեն կանգնում, առավել ևս տղային չեն կանգնեցնում էդ խնդրի առաջ: Էն ա, պարզ օրինակ, Չուկի դեպքը:
Лучше Гор могут быть только Горы.
Դե նայած ինչի համար պիտի վճարեն: Տղայի սխալների համար աղջկերքը պիտի վճարեն, աղջկերքի սխալների համար էլի աղջկերքը պիտի վճարեն: Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն: Իսկ, երբ հաշիվը փակելու մասին ա խոսքը, ով ավելի հարուստ ա, թող ինքն էլ վճարի. այսինքն, աղջիկը էլի:bounty-ի խոսքերից
Համաձայն եմՊետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:![]()
Միանշանակ տղան:
Առանց բացառությունների...
Եթե իհարկե ենթարկվում է ջենտլմենության մինիմալ կանոններին...![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Լավ սկսենք սկզբից (ինչպես կասեր Եղիազարյանը, հասկագոցը հասկացավ հուսով եմ):
Դե եթե տղան ա հրավիրել, ինքն էլ պիտի փակի հաշիվը, բայց միանշանակ չի կարելի ասել թե ով: Նայած համգամանքների:
«Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն» փաստորեն էտպես ա ստագվում(կատակ էր իհարկե):
Ահավոր ջղայնանում եմ, որ իմ փոխարեն մարշուտկայի մեջ ստանում են. Մեկ-մեկ նույնիսկ չեմ նստի ետ մարշուտկան, վոր գիտեմ իմ փոխարեն պիտի ստանան:Բայց կողմ եմ նրան, որ ամեն մարդ իրա համար:Գերմանական հաշիվ ամենաճիշտ տարբերակը:
Կյանքում ամենաճիշտ տարբերակ գտնելը անհնարա...Mogakan`Lapterik-ի խոսքերից
ինչ վերաբերվումա գերմանական հաշվին....բա ուր՞ մնաց մեր հայկականը՞
ուր՞ մնաց ջենտլմենությունը, ու վերջիվերջո Հայ Տղու «ջիգյարը»...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Դե երիտասարդներ ջան, վոնց սրտներդ ուզում ա, էնպես էլ արեք:Harganq_U_Pativ-ի խոսքերից
![]()
Օրինակ ես չեմ կարծում, որ կկարողանամ թույլ տալ, որ աղջիկն իմ տեղը հաշիվ փակի: Դե հակառակն էլ տենց 100 տոկոսանոց չի, բայց ես կողմնակից եմ Գոռի ասած՝
տարբերակին:Թույլ տվեք, ես, օրիորդ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ