Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ով պետք է վճարի տղան թե աղջիկը…
Ամենաճիշտը, երբ ամեն մեկն իրա տեղը տա...
Երբ տղան է փակում երկուսի տեղն էլ, նորմալ եմ նայում... Երբեմն ես եմ ուզում փակել հաշիվը, բայց երբեք թույլ չեն տվել... Երևի տղայի համար վատ է, երբ աղջիկն է փակում...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
eduard30 (08.02.2010)
Կարծում եմ, որ աղջիկը![]()
![]()
Իսկ ավելի լուրջ՝ կարծում եմ, որ պետք է տղան փակի:
Այս թեման իմ ամենացավոտ թեմաներից մեկն է: Ահավոր կոմպլեքսավորվում եմ, երբ տղան է իմ տեղը վճարում կամ հաշիվ փակում, չնայած համարում եմ, որ այդպես է ճիշտ: Համաձայն եմ Էսմերալդայի հետ, ավելի լավ կլիներ, եթե ամեն մեկն իր տեղը վճարեր, բայց կարծում եմ, որ դաստիարակված տղան թույլ չի տա, որ աղջիկը այդպես անի: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կհարմարվեմ նրան, որ տղան է վճարում, իսկ մինչ այդ կկամպլեքսավորվեմ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Իմ կարծիքով եթե զույգ են, տղան կարող է փակել հաշիվը, իսկ երբ ընկերներով ենք սուրճի գնում, ես սխալ եմ համարում տղաների վճարելը, թող յուրաքանչյուրն իր հաշիվը փակի: Ես օրինակ այն դեպքում, երբ իմ ընկերներն են այն փակում, ինձ վատ եմ զգում, և այլ անգամ խուսափում եմ նրանց հետ սուրճի գնալու...
....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....
Պ. Սևակ
Գանգրահեր (28.10.2010)
Ընդհանրապես կարծում եմ որ վճարումները պիտի լինեն հաջորդական, կամ գոնե երբեմն-երբեմն աղջիկը վճարի: Ինչի տղայի փողը փող չի՞… Հնարավոր է, որ տղայի արժանապատվությունը նույնիսկ թույլ չտա որ աղջիկը, վճարի, բայց երբեք աղջկա կողմից վճարի առաջարկը անիմաստ չէ: Այն կգնահատվի…
Պետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:
Հետո սիրուն չի, որ կռիվ են անում մինչև հաշիվը պատռելը, հետո էլ ով պատռում է նա էլ վճարում է գումարը:![]()
Դե նայած ինչի համար պիտի վճարեն: Տղայի սխալների համար աղջկերքը պիտի վճարեն, աղջկերքի սխալների համար էլի աղջկերքը պիտի վճարեն: Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն: Իսկ, երբ հաշիվը փակելու մասին ա խոսքը, ով ավելի հարուստ ա, թող ինքն էլ վճարի. այսինքն, աղջիկը էլի:bounty-ի խոսքերից
Համաձայն եմՊետք է նշել այն, թե ու՞մ կողմից է հրավիրված: Եթե աղջկա կողմից է, ուրեմն աղջիկը թող փակի, եթե տղայի կողմից է հրավիրված՝ թող տղան փակի: Իսկ եթե ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ապա թող ոնց ուզում են այնպես, բայց լավ կլինի յուրաքանչյուրը իր համար:![]()
Միանշանակ տղան:
Առանց բացառությունների...
Եթե իհարկե ենթարկվում է ջենտլմենության մինիմալ կանոններին...![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Լավագույն տարբերակն է երբ բոլորը զգում եմ և հասկանում, թե տվյալ իրավիճակում ով է փակվելու: Իհարկե շատ անգամ տղաեքն էն փակվում, բայց մեր ընկերության մեջ նաև եղել են դեպքեր, երբ աղջկեքը մեծ հաջույքով (պոնչիկանոցում) մեզ նստացրին, ամեն մեկը ընտրեց իր զույգը, և շատ սիրուն և կատակելի ձևով հոգ եին տանում, լավ կերցրին-խմցրին, լավ ուրախացանք բոլորս, չնայաց 100 մնացած դեպքերում իհարկե մենք եինք փակվում: Մի հատ էլ պատմեմ՝ 6 տղա և մի աղջիկ էինք… հիմա հասավ պահը փակվելու… ո՞վ է փակվելու, ո՞վ է փակվելու… որոշինք, որ քանի որ նա միակ աղջիկն է ուրենմ ինքը պիտի փակվիԻհարկե քիչ բան էինք վերցրել, բայց դե գաղափարը լավն էր:
Հումորի զգացումը կյանքում անփոխարինելի բանա…![]()
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Գանգրահեր (28.10.2010)
Մի անգամ, երբ ես ու մի հատ աղջիկ սրճարանում նստած էինք, «հաշիվ փակելու» վեճից հետո նա ինձ ասաց, որ ինքը նեղվում է, երբ ուրիշը իր տեղը փող է տալիս և իրեն թվում է, թե երբ իր տեղը վճարում են, ուրեմն մտածում են, որ այս աղջիկը մեղք է, փող չունի: Այլևս դրանից հետո այդ աղջկա հետ սրճելուց մեկ ինքն է փակում, մեկ ես: Շատ ուրախ եմ, որ էլ կռիվ չենք անում:
Իսկ հետաքրքիր մի բան, երբ երթուղային տաքսի եմ նստում ու աղջիկ ծանոթ եմ տեսնում երբեկ չեմ կարողացել իր տոմսը ստանալ, ավելին իրենք են իմ տեղը դա անում: Որ շատ ուզեմ կարող եմ իմ ուզածին հասնել, բայց չեմ ուզում այդ երթուղային նեղվածքի մեջ իրար քաշքշենք: Երևի հենց դրա համար էլ մոտս չի ստացվում ուրիշի տեղը ստանամ:
Լավ սկսենք սկզբից (ինչպես կասեր Եղիազարյանը, հասկագոցը հասկացավ հուսով եմ):
Դե եթե տղան ա հրավիրել, ինքն էլ պիտի փակի հաշիվը, բայց միանշանակ չի կարելի ասել թե ով: Նայած համգամանքների:
«Մի խոսքով ամեն տեղ աղջկերքը պիտի վճարեն» փաստորեն էտպես ա ստագվում(կատակ էր իհարկե):
Ահավոր ջղայնանում եմ, որ իմ փոխարեն մարշուտկայի մեջ ստանում են. Մեկ-մեկ նույնիսկ չեմ նստի ետ մարշուտկան, վոր գիտեմ իմ փոխարեն պիտի ստանան:Բայց կողմ եմ նրան, որ ամեն մարդ իրա համար:Գերմանական հաշիվ ամենաճիշտ տարբերակը:
Կյանքում ամենաճիշտ տարբերակ գտնելը անհնարա...Mogakan`Lapterik-ի խոսքերից
ինչ վերաբերվումա գերմանական հաշվին....բա ուր՞ մնաց մեր հայկականը՞
ուր՞ մնաց ջենտլմենությունը, ու վերջիվերջո Հայ Տղու «ջիգյարը»...
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ