Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
մտավախությունների մասին բավական է, իհարկե ես ոչ մի պախարակելի բան չեմ տեսնում երբ նորմալ մարդիկ մտահոգվում են հիվանդ մարդու ճակատագրով, դա մարդկային է ու գոնե ինձ համար շատ նորմալ մարդկային կեցվածք, իսկ այ նկատառումների մասին ոչ մի խոստ չասացիր, իսկ ես նաև հարցրել էի "որ նկատառումների մասին է խոսքդ"
"Կարծում եմ արդեն իմաստ չունի անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին:" Սատոր
Այս հայերեն նախադասությունը կարդալիս, ակամայից մտածում եմ
1. ինչ որ ժամանակ կարծել ես որ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին, հիմա արդեն կարծում ես որ չունի
2. ինչ որ ժամանակ կարծել ես որ սուտ քննադատություններ հնչեցվել են երբեմն պատեհ , երբեմն անպահետ ընդ որում անդադար
3. կբացատրեիր ինձ խնդրեմ, ինչ է նշանակում սուտ Քննադատություն՞,
նկատի ունես որ հնչեցվում է քննադատություն որը քննադատություն չէ, այլ ներբող՞
4. ինչքան իմ հայերեն լեզվի իմացությունը ներում է, ես գիտեմ որ քննադատությունը կարող է լինել սխալ, ճիշտ և այլն, բայց երբեք՝ սուտ, այն կարող է լինել տեղին կամ անտեղի, բայց երբեք պատեհ կամ անպատեհ քննադատություն, ու ինչքան ես գիտեմ, եթե դիցուք քննադատությունը սուտ է, ապա երբեք ԻՄԱՍՏ չի ունեցել հնչեցնել այն, առավել ևս անդադար:
Կարծում եմ նաև քեզ համար ակնհայտ է թե որն է մտավախությունը և որը պարզապես չարամիտ կասկածների արտահայտումը:

Փորձեմ հակիրճ պատասխանել համարակալված հարցադրումներիդ: Նախ սուտ քննադատությունը պարզ արտահայտվում է անդադար կեղծ քննադաական հայտարարություններ արտահայտելիս, իսկ ինչը կեղծ է, ուստի և սուտ է: Թե երբ և ինչ եմ կարծել պատեհ թե անպատեհ, բացատրեմ. խոսքը գնում է այն պայքարին, որի իրականացման արդյունքում մասսամբ ընդունելի էին կիրառված բոլոր ինֆորմացիոն տեռորի միջոցները, սակայն արդեն անցել է այդ ժամանակը և նույն ձեռագիրը չի ընդունվում: Կարծում եմ պատասխանեցի հարցերիդ, իսկ եթե այնուամենայնիվ դեռ հարցեր են մնացել, ապա այլևս չեմ անդրադառնա դրանց, քանի որ եթե ցանկությունը կա, ապա բոլոր հարցերիդ պատասխանները կգտնես այս գրառման մեջ: