մտավախությունների մասին բավական է, իհարկե ես ոչ մի պախարակելի բան չեմ տեսնում երբ նորմալ մարդիկ մտահոգվում են հիվանդ մարդու ճակատագրով, դա մարդկային է ու գոնե ինձ համար շատ նորմալ մարդկային կեցվածք, իսկ այ նկատառումների մասին ոչ մի խոստ չասացիր, իսկ ես նաև հարցրել էի "որ նկատառումների մասին է խոսքդ"
"Կարծում եմ արդեն իմաստ չունի անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին:" Սատոր
Այս հայերեն նախադասությունը կարդալիս, ակամայից մտածում եմ
1. ինչ որ ժամանակ կարծել ես որ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին, հիմա արդեն կարծում ես որ չունի
2. ինչ որ ժամանակ կարծել ես որ սուտ քննադատություններ հնչեցվել են երբեմն պատեհ , երբեմն անպահետ ընդ որում անդադար
3. կբացատրեիր ինձ խնդրեմ, ինչ է նշանակում սուտ Քննադատություն՞,
նկատի ունես որ հնչեցվում է քննադատություն որը քննադատություն չէ, այլ ներբող՞
4. ինչքան իմ հայերեն լեզվի իմացությունը ներում է, ես գիտեմ որ քննադատությունը կարող է լինել սխալ, ճիշտ և այլն, բայց երբեք՝ սուտ, այն կարող է լինել տեղին կամ անտեղի, բայց երբեք պատեհ կամ անպատեհ քննադատություն, ու ինչքան ես գիտեմ, եթե դիցուք քննադատությունը սուտ է, ապա երբեք ԻՄԱՍՏ չի ունեցել հնչեցնել այն, առավել ևս անդադար:
Էջանիշներ