User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Friday 16 May 2008
    |16.05.2008| ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
    Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:
    Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:
    Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:
    Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:
    Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ:

    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
    http://lraber.info/news.php?item.413.101

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Իմ կարծիքով՝ հիմիկվանից փորձում են տեղեկացնել, որ Արամ կարապետյանը ի ծնե ինչ որ ծանր հիվանդություն ունի, որպեսզի կարողանան նրան սպանել և ինչպես միշտ չմեղադրվել, իսկ էս հայլուրատաթոյական ոճի դատարկություններով չեն կարող խաբել ժողովրդին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    մի 2 օրից հետ կտանեն

  4. #4
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    «Էրեբունի» բժշկական կլինիկայի դռները այսօրվանից փակվել են սրտաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ Արմեն Գասպարյանի առաջ, որը 1997թ-ից աշխատում է այնտեղ: Պատճառն այն է, որ դոցենտ Գասպարյանը այցելել է « Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ իր մասնագիտական պարտքը կատարելուց հետո երեկ ահազանգեց, որ Կարապետյանին որպես սրտային հիվանդի պետք է անմիջապես տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ հետազոտության ենթարկել:

    «Այսօր առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ այլեւս չպետք է մտնեն կենտրոն: Պատճառն այն է, որ ես որպես սրտաբան գնացել եմ Արամ Կարապետյանի մոտ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Արմեն Գասպարյանը: Շարունակելով կատարել իր մասնագիտական պարտքը` բժիշկ Գասպարյանը հայտարարեց. «Հիվանդի վիճակը կայուն միջին ծանրության է: Ճնշումը չի կարգավորվում` 140-110 է, կան ռիսկի բազմաթիվ գործոններ, նյութափոխանակության խանգարումը չի անցնի եւ հաշվի առնելով այդ փաստը` պետք է միջոցներ ձեռնարկել»:

    Գասպարյանը շարունակում է պնդել, որ այս պահին բոլորը պետք է մտածեն միայն Արամ Կարապետյանի առողջական վիճակով եւ սրտաբանները հայտնեն իրենց անաչառ գնահատականը եւ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Բժիշկ Գասպարյանը գտնում է, որ այս պահին Արամ Կարապետյանի կյանքի սպառնացող վտանգը չի վերացել եւ նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: «Բժիշկները պետք է հավաքվեն եւ որոշում կայացնեն: Ես կցանկանայի մասնակցել այդ կոնսիլումին, պետք է հաշվի առնել ակադեմիկոս սրտաբան Կառլեն Ադամյանի` Երեւան գլխավոր սրտաբանի կարծիքը: Բոլոր սրտաբանները պետք է առաջին հերթին որպես մարդ մոտենան Արամ Կարապետյանին եւ ոչ թե որպես քաղաքական գործչի: Ես նշեցի այնպիսի սրտաբանների, որոնք անաչառ կարծիք կհայտնեն»: Իսկ Դուք չե՞ք զղջում, որ այցելել եք Արամ Կարպետյանին` «Ա1+»-ի հարցին` բժիշկը պատասխանեց. «Ոչ: Եթե բժիշկը կանչ ունի, նա չի կարող չգնալ: Դա մեր պատվի, հեղինակության հետ է կապված»: Բժիշկ Գասպարյանը, որի կարծիքն այսօր հաշվի են առնում ԱՄՆ-ում, Եվրոպայում,

    ՌԴ-ում եւ հրապարակում նրա աշխատությունները, վիրավորված ու զայրացած էր իր նկատմամբ կայացված որոշմամբ. «Այսօր հիվանդին այցելելու համար, ես պետք է չայցելեմ իմ սիրելի բժկական կենտրոնը, որտեղ աշխատում եմ շուրջ 11 տարի: Ներկայումս աշխատում էի մի ձեռնարկի վրա, որը պատրաստում եմ հայալեզու ուսանողների համար եւ վերջին էջերը տպագրելու պահին ապտակ ստացա: Կարծում եմ, որ այդ պատիժն իմ նկատմամբ կվերանա եւ ես «Էրեբունի» բժշկական կենտրոն կկարողանամ մտնել ոչ թե իբրեւ ՀՀ քաղաքացի, այլ բժիշկ»: Բժիշկը դժվարացավ ասել, թե իր նկատմամբ հաշվեհարդարն այսքանով կավարտվի, թե՞ ոչ եւ հետագայում ինչ քայլեր կկատարվեն:

    A1+

  5. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Քայլ առ քայլ առաջ ենք գնում: Վերջը մոտ է: Ափսոս, հազար ափսոս ճանապարհին թողնվող մարդկային կյանքերը: Նրանք էլ են իսկական ազգի հերոսներ...
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #6
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Կարողա՞ մի վնաս տան վերջը Արամ Կարապետյանին
    Зимой и летом одним цветом

  7. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում Brigada-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարողա՞ մի վնաս տան վերջը Արամ Կարապետյանին
    Դրանցից սպասելի ա. թողել են էն աստիճան ա վատացել վիճակը, որ վերակենդանացման բաժին են տարել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #8
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեր սուտի իշխանություններից ու իրանց հավատարիմ շներից` մլիցեքից, ամեն-ինչ սպասելի է:
    Մոռացաք էն դեպքը, որ մարդը գնացել էր ցուցմունք տալու, պատուհանից դուրս էին քցել, հետո էլ ասին իբր ինքնասպանություն էր:
    Չեմ զարմանա եթե էդ թուլեքը Արամ Կարապետյանին սպանեն, դրանցից ամեն-ինչ սպասելի է:
    Եթե Յուշենկոի նման մարդուն կարան Պուտինենք թունավորեն, էլ ինչ Արամ Կարապետյան?? Պետք ըլնի մի երկու ժամվա հարց ա:
    Չէ~~~: Էս ամեն-ինչի համար պատասխան պիտի տան Սերժենք:
    Իմ համար պարզա, որ ինքը թռնելուա նախագահի պաշտոնից, բայց եթե անպատիժ կարենա հեռանա ուրեմն ինքը հաղթած դուրս կգա, ինքը մեզ սաղիղ հաղթած կլինի:
    Լավ չի
    Երանի դրան վերջում ցմահ տան, կամ սատկացնեն շատ նման
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  9. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Չեն վախենում

    Վերջին օրերի հետ համեմատած` երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի եկած մարդկանց թիվն անհամեմատ մեծ էր: Նախօրեին նորից սկսված ապօրինի ձերբակալություններից հետո մարդիկ եկել էին ապացուցելու, որ իրենք չեն վախենում: Քաղաքական զբոսանքի ժամին երեկ Համաժողովրդական շարժման կողմնակիցների մեջ մի պահ երեւաց Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս, ժողովրդի կողմից այնքան էլ հաճելի խոսքեր չլսելով, միայն խեթ-խեթ նայեց եւ քայլեց առաջ: Հանդարտ զբոսնելը, թերթերի ընթերցումը, երեխաների` պարանով եւ գնդակով խաղը երեկ նույնպես երբեմն-երբեմն ուղեկցվում էին «Լեւոն, Լեւոն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատություն», «Ազատ, անկախ, Հայաստան» վանկարկումներով, որի հետեւանքով տարածքը հսկող ոստիկանները մոտենում էին, ապա նորից հեռանում: «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները Հյուսիսային պողոտայում նկարում էին: Նրանք խոստացան մի ամբողջ շարք նկարել եւ նվիրել իշխանություններին: «Օպերան ենք պատկերել եւ նախկին նախագահ Քոչարյանի ասած «թատերական մարդկանց», որոնք իրականում ազատ մարդիկ են եւ այդ պատճառով պատկերված են այսքան վառ գույներով»,- նկարը մեկնաբանեց դրա համահեղինակ Թաթուլը: Քանի որ պողոտայում հավաքված մարդկանց երեկ ամենից շատ մտահոգում էր ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանի առողջական վիճակը, ուստի զբոսնողները որոշեցին միանալ ՀՀ գլխավոր դատախազության մոտ գտնվող եւ Ա. Կարապետյանին աջակցող մարդկանց:

    Ս.Պ.
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Հետաքրքիր է, փաստորեն այս ակումբում ընդդիմադիր կեցվածք ընդունածներից ոչ մեկի մտավախությունները չիրականացան կապված Արամ Կարապետյանի հետ: Ի ուրախություն բոլորիս, նման մտավախությունները, որոնք հնչեցվում են որոշակի նկատառումներով` չեն իրականանում: Կարծում եմ արդեն իմաստ չունի անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին:

  11. #11
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը

    ներողություն, Իրավապաշտպան, ընդդիմադիր կեցվածք ընդունածների այդ որ որոշակի նկատառումներով հնչեցված որ մտավախությունների մասին է խոսքդ՞

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ներողություն, Իրավապաշտպան, ընդդիմադիր կեցվածք ընդունածների այդ որ որոշակի նկատառումներով հնչեցված որ մտավախությունների մասին է խոսքդ՞
    Կներկայացներ մեջբերումներով

    Իմ կարծիքով՝ հիմիկվանից փորձում են տեղեկացնել, որ Արամ կարապետյանը ի ծնե ինչ որ ծանր հիվանդություն ունի, որպեսզի կարողանան նրան սպանել և ինչպես միշտ չմեղադրվել, իսկ էս հայլուրատաթոյական ոճի դատարկություններով չեն կարող խաբել ժողովրդին:
    մի 2 օրից հետ կտանեն
    Կարողա՞ մի վնաս տան վերջը Արամ Կարապետյանին
    Դրանցից սպասելի ա. թողել են էն աստիճան ա վատացել վիճակը, որ վերակենդանացման բաժին են տարել:
    Իրականում որևէ վերակենդանացման բաժին չեն տարել:

    Կարծում եմ արդեն բավական է:

  13. #13
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներկայացներ մեջբերումներով

    Իրականում որևէ վերակենդանացման բաժին չեն տարել:

    Կարծում եմ արդեն բավական է:
    մտավախությունների մասին բավական է, իհարկե ես ոչ մի պախարակելի բան չեմ տեսնում երբ նորմալ մարդիկ մտահոգվում են հիվանդ մարդու ճակատագրով, դա մարդկային է ու գոնե ինձ համար շատ նորմալ մարդկային կեցվածք, իսկ այ նկատառումների մասին ոչ մի խոստ չասացիր, իսկ ես նաև հարցրել էի "որ նկատառումների մասին է խոսքդ"
    "Կարծում եմ արդեն իմաստ չունի անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին:" Սատոր
    Այս հայերեն նախադասությունը կարդալիս, ակամայից մտածում եմ
    1. ինչ որ ժամանակ կարծել ես որ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ անդադար պատեհ ու անպատեհ, սուտ քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին, հիմա արդեն կարծում ես որ չունի
    2. ինչ որ ժամանակ կարծել ես որ սուտ քննադատություններ հնչեցվել են երբեմն պատեհ , երբեմն անպահետ ընդ որում անդադար
    3. կբացատրեիր ինձ խնդրեմ, ինչ է նշանակում սուտ Քննադատություն՞,
    նկատի ունես որ հնչեցվում է քննադատություն որը քննադատություն չէ, այլ ներբող՞
    4. ինչքան իմ հայերեն լեզվի իմացությունը ներում է, ես գիտեմ որ քննադատությունը կարող է լինել սխալ, ճիշտ և այլն, բայց երբեք՝ սուտ, այն կարող է լինել տեղին կամ անտեղի, բայց երբեք պատեհ կամ անպատեհ քննադատություն, ու ինչքան ես գիտեմ, եթե դիցուք քննադատությունը սուտ է, ապա երբեք ԻՄԱՍՏ չի ունեցել հնչեցնել այն, առավել ևս անդադար:

  14. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Friday 16 May 2008
    |16.05.2008| ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
    Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:
    Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:
    Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:
    Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:
    Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ:

    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
    http://lraber.info/news.php?item.413.101
    Սոնա Տռուզյանն էլ ասում էր զենք չի կիրառվել…հիմա ինչքնո՞վ կարելի է վստահել պաշտովական տեղեկություններին

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Եվ ընդհանրապես, մեր դատախազության, ոստիկանության ու արդարադատնախի հայտարարությունները լուրջ ընդունելը անլրջություն է:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •