User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Friday 16 May 2008
    |16.05.2008| ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
    Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:
    Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:
    Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:
    Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:
    Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ:


    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
    http://lraber.info/news.php?item.413.101

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Իմ կարծիքով՝ հիմիկվանից փորձում են տեղեկացնել, որ Արամ կարապետյանը ի ծնե ինչ որ ծանր հիվանդություն ունի, որպեսզի կարողանան նրան սպանել և ինչպես միշտ չմեղադրվել, իսկ էս հայլուրատաթոյական ոճի դատարկություններով չեն կարող խաբել ժողովրդին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    մի 2 օրից հետ կտանեն

  4. #4
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    ԱՊՏԱԿ ԲԺԻՇԿԻՆ` ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄԸ ՉԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


    «Էրեբունի» բժշկական կլինիկայի դռները այսօրվանից փակվել են սրտաբան, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ Արմեն Գասպարյանի առաջ, որը 1997թ-ից աշխատում է այնտեղ: Պատճառն այն է, որ դոցենտ Գասպարյանը այցելել է « Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ իր մասնագիտական պարտքը կատարելուց հետո երեկ ահազանգեց, որ Կարապետյանին որպես սրտային հիվանդի պետք է անմիջապես տեղափոխել սրտաբանական կենտրոն եւ հետազոտության ենթարկել:

    «Այսօր առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը ինձ կանչեց իր մոտ եւ ասաց, որ այլեւս չպետք է մտնեն կենտրոն: Պատճառն այն է, որ ես որպես սրտաբան գնացել եմ Արամ Կարապետյանի մոտ»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Արմեն Գասպարյանը: Շարունակելով կատարել իր մասնագիտական պարտքը` բժիշկ Գասպարյանը հայտարարեց. «Հիվանդի վիճակը կայուն միջին ծանրության է: Ճնշումը չի կարգավորվում` 140-110 է, կան ռիսկի բազմաթիվ գործոններ, նյութափոխանակության խանգարումը չի անցնի եւ հաշվի առնելով այդ փաստը` պետք է միջոցներ ձեռնարկել»:

    Գասպարյանը շարունակում է պնդել, որ այս պահին բոլորը պետք է մտածեն միայն Արամ Կարապետյանի առողջական վիճակով եւ սրտաբանները հայտնեն իրենց անաչառ գնահատականը եւ ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: Բժիշկ Գասպարյանը գտնում է, որ այս պահին Արամ Կարապետյանի կյանքի սպառնացող վտանգը չի վերացել եւ նա պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: «Բժիշկները պետք է հավաքվեն եւ որոշում կայացնեն: Ես կցանկանայի մասնակցել այդ կոնսիլումին, պետք է հաշվի առնել ակադեմիկոս սրտաբան Կառլեն Ադամյանի` Երեւան գլխավոր սրտաբանի կարծիքը: Բոլոր սրտաբանները պետք է առաջին հերթին որպես մարդ մոտենան Արամ Կարապետյանին եւ ոչ թե որպես քաղաքական գործչի: Ես նշեցի այնպիսի սրտաբանների, որոնք անաչառ կարծիք կհայտնեն»: Իսկ Դուք չե՞ք զղջում, որ այցելել եք Արամ Կարպետյանին` «Ա1+»-ի հարցին` բժիշկը պատասխանեց. «Ոչ: Եթե բժիշկը կանչ ունի, նա չի կարող չգնալ: Դա մեր պատվի, հեղինակության հետ է կապված»: Բժիշկ Գասպարյանը, որի կարծիքն այսօր հաշվի են առնում ԱՄՆ-ում, Եվրոպայում,

    ՌԴ-ում եւ հրապարակում նրա աշխատությունները, վիրավորված ու զայրացած էր իր նկատմամբ կայացված որոշմամբ. «Այսօր հիվանդին այցելելու համար, ես պետք է չայցելեմ իմ սիրելի բժկական կենտրոնը, որտեղ աշխատում եմ շուրջ 11 տարի: Ներկայումս աշխատում էի մի ձեռնարկի վրա, որը պատրաստում եմ հայալեզու ուսանողների համար եւ վերջին էջերը տպագրելու պահին ապտակ ստացա: Կարծում եմ, որ այդ պատիժն իմ նկատմամբ կվերանա եւ ես «Էրեբունի» բժշկական կենտրոն կկարողանամ մտնել ոչ թե իբրեւ ՀՀ քաղաքացի, այլ բժիշկ»: Բժիշկը դժվարացավ ասել, թե իր նկատմամբ հաշվեհարդարն այսքանով կավարտվի, թե՞ ոչ եւ հետագայում ինչ քայլեր կկատարվեն:


    A1+

  5. #5
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Քայլ առ քայլ առաջ ենք գնում: Վերջը մոտ է: Ափսոս, հազար ափսոս ճանապարհին թողնվող մարդկային կյանքերը: Նրանք էլ են իսկական ազգի հերոսներ...
    Лучше Гор могут быть только Горы.

  6. #6
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Կարողա՞ մի վնաս տան վերջը Արամ Կարապետյանին
    Зимой и летом одним цветом

  7. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Friday 16 May 2008
    |16.05.2008| ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է
    Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության նախարարության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Փորձ է արվում «հիմնավորելու», որ իբր ծայրահեղ վատառողջ անձի նկատմամբ չի ցուցաբերվում համարժեք հոգատարություն, որ, անտեսելով վերջինիս առողջական վիճակը, նրա նկատմամբ ընտրվել է ակնհայտ անհիմն խափանման միջոց և այլն:
    Հայտնվում է, որ կալանքում գտնվող Արամ Կարապետյանի առողջական վիճակը պարբերաբար հետազոտվել է ինչպես քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության, այնպես էլ` համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնց կողմից տրված եզրակացությունները բացարձակապես հիմք չեն տալիս վերը նշված ենթադրությունների համար: Այսպես, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լուսյա Միքայելյանի գլխավորությամբ քրեակատարողական հիմնարկ է այցելել բժշկական խումբը, հետազոտել Արամ Կարապետյանին և տվել «էսենցիալ հիպերտոնիա II-III փուլ սիրտ ուղեղային ձև, կորոնար անգիոներոզ ախտորոշում»: Բժշկական խումբը հաստատել է քրեակատարողական հիմնարկի բուժծառայության եզրակացությունը, ըստ որի անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխելու ստացիոնար բուժման:
    Իսկ անհարկի ասեկոսների ու ընդգծված շահարկումների համար, թերևս, կարող էր հիմք հանդիսանալ հենց Արամ Կարապետյանի միջնորդությամբ քրեակատարողական հիմնարկում զննություն կատարած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանի մասնավոր կարծիքը:
    Ինչևէ, հաշվի առնելով անհարկի շահարկումները կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա փաստաբանի միջնորդությունը, կայացվել է որոշում` Արամ Կարապետյանին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու և լրացուցիչ զննության ենթարկելու վերաբերյալ:
    Ներկայումս Արամ Կարապետյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է: Բժշկական կենտրոնի վերջնական ախտորոշումը կներկայացվի ավելի ուշ:


    ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
    http://lraber.info/news.php?item.413.101
    Սոնա Տռուզյանն էլ ասում էր զենք չի կիրառվել…հիմա ինչքնո՞վ կարելի է վստահել պաշտովական տեղեկություններին

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    Եվ ընդհանրապես, մեր դատախազության, ոստիկանության ու արդարադատնախի հայտարարությունները լուրջ ընդունելը անլրջություն է:

  9. #9
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արամ Կարապետյանը հիվանդանոցում է

    ԵԿԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ՊԱՀԸ
    Արամ Կարապետյանը 82-օրյա կալանքի ընթացքում
    3 անգամ է հարցաքննվել



    Երեկ մենք այցելեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ստացիոնար բուժում է ստանում` սրտանոթային խնդիրների համար: Ինչպես գիտենք, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին եւ նրան ազատ են արձակել:

    Պարոն Կարապետյանին երեկ խնդրեցինք նախ մի փոքր պատմել կալանավորի հոգեբանության ու առօրյայի մաին:

    - Առօրյան այսպես էր սկսվում. ամեն օր հերթափոխի պետը մտնում է խուց եւ հարցնում, թե ինչ պահանջներ կան: Կարող ես պահանջել քննիչ, խնդրել, որ կապվեն դատապաշտպանիդ հետ, քրեակատարողական հիմնարկի պետի հետ հանդիպում, բժիշկ եւ ամսական 3 անգամ քարտով զանգելու թույլտվություն պահանջել: Ասեմ, որ մարդիկ իդեալական աշխատանք էին տանում: 82-օրյա կալանքի ընթացքում ես որեւէ մեկին չտեսա իմ ընկերներից: Շատ խիստ սիստեմ է, բայց մարդկային ժողովուրդ են, հոգեբանական, ֆիզիկական կամ այլ ձեւով ճնշումներ չեն գործադրվում: Ասեմ, որ «նստելը» ծանր բան է: Ես բախտ ունեցել եմ նստելու, բայց ոչ այսքան երկար: Բայց ես խորին շնորհակալություն պիտի հայտնեմ մեկուսարանի ղեկավարությանը եւ անձնակազմին, որովհետեւ իդեալական ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծված այնտեղ:

    - ՔԿՀ պետն հաճա՞խ էր ընդունում Ձեզ:

    - Ասեմ, որ բոլորս էլ ուզում էինք պետի հետ հանդիպել, եւ նա արդեն մեր ձեռքը խելագարվել էր, որովհետեւ դա էր մեր համար ազատության մի մասնիկը: Ուղղակի ցանկանում ես մեկի հետ խցից դուրս խոսել: Պարզ է, լուրեր, նորություններ չես կարող իմանալ, բոլորն էլ հին, չեկիստական անցյալ ունեցող մարդիկ են եւ նրանցից մի բան հասկանալը շատ բարդ է:

    - 82 օրվա ընթացքում քննիչի հետ քանի՞ անգամ եք հանդիպել:

    - Ցավոք, 3 անգամ: Ինչու եմ ասում ցավոք, որովհետեւ ուրախանում է մարդ, երբ քննիչի մոտ է գնում, գոնե դուրս ես գալիս խցից: Քննիչ գնդապետ Մարուքյանը բավականին պատրաստված մարդ է եւ քաղաքական գործունեությունից շատ լավ հասկանում է: Հետաքրքիր էր իր հետ շփվելը:

    - Ձեր հայացքներում փոփոխություն նկատվո՞ւմ է:

    - Ես ընդդիմադիր եմ եւ պայքարող ընդդիմադիր եմ: Կարող էիք նույնիսկ այդ հարցը չտալ ինձ: Պարզապես այս ընթացքում առողջական խնդիրներ ունեմ, կլավանամ... Ինձ համար ամենակարեւոր հարցն այսօր այն է, որ մենք վերջ տանք ձեւավորված ավանդույթին: 15 տարի մեր երկրում նույն բանն է տեղի ունենում. նոր իշխանությունը կալանավորում է հներին: Բայց այդպես չպետք է լինի: Այնքան արդարություն պետք է մտցնել, որ նման բաներ ուղղակի չլինեն: Հիմա դա կլինի իշխանական վերնախավի փոփոխությամբ, նոր ԱԺ ընտրություններով, որոնք կսկսեն օրենքները իրագործել, այս պահին չեմ կարող ասել: Բայց որ 21-րդ դարում այդ անասնական վերաբերմունքը իրար նկատմամբ պետք է վերացվի, միանշանակ է, սիրտներս էլ պայթի, պետք է վերացնենք: Հայաստանն այնքան արդարացի երկիր պետք է լինի, որ մատով ցույց տան: Ես իշխանություններին միանշանակ կոչ եմ անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Դա խիստ մտահոգում է թե՛ հասարակությանը, թե՛ արտաքին աշխարհին: Եկեք այնպես չանենք, որ մեր երկիրը վերջնականապես դառնա իզգոյ երկիր: Համաժողովրդական շարժումն էլ է ասում, հորդորում` բաց թողեք մարդկանց, սկսենք խոսել: Ես լիովին համոզված եմ, որ բաց են թողնվելու մարդիկ, եւ ամեն ինչ անելու եմ, պայքարելու եմ, որ իմ բախտակից ընկերները բանտից ազատվեն հնարավորինս շուտ:

    - Պայքարի ի՞նչ ձեւեր եք ընտրելու:

    - Ես ցավոք հիմա չեմ կարող որեւէ բան ասել: Ասեմ, որ կուզենայի բանտում նստած լինեի, բայց հիվանդություն չունենայի: Իմ հիվանդությունը գենետիկորեն է գալիս ու չեմ կարող ուշադրություն չդարձնել: Հայրական կողմից իմ հարազատները միշտ այդ պրոբլեմով են մահացել: Իսկ իմ մասով փաստորեն թթվածնի պակասը, սթրեսները, արդարությանը չհասնելու մտահոգությունը, բախտակից ընկերներիս վիճակը... ազդեց: Բայց ասեմ, որ «նստելը» բարդ բան չէ, ոչ էլ հերոսություն է: Հերոսությունն այն է, որ հասնենք մեր ուզածին, որից երկիրը շահի, ընկերներդ, ընտանիքդ... Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ եղած յուրաքանչյուր տղամարդ կարող է այդ վիճակում հայտնվել: Բայց կուզեմ, որ այսօրվա ընդդիմությունը, երբ դառնա իշխանություն, կարողանանք մի տեղ կանգնել եւ քաղաքական հայացքների համար մարդիկ չբանտարկվեն: Անասնական բնազդով պատիժներ չպետք է կիրառվեն մարդկանց նկատմամբ, ովքեր կարծիք են արտահայտել, միտինգի են մասնակցել եւ այլն: Չեմ ասում հանցագործներին: Դա ուրիշ հարց է, այ նրանք պիտի «նստեն»:

    - Պրն Կարապետյան, Դուք ճաղերի հետեւից եք հետեւել մարտի 1-ի իրադարձություններին, ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ է տեղի ունեցել:

    - Մինչեւ այսօր մեզ ասում էին, թե երկրում ամեն ինչ լավ է, թռիչքաձեւ աճում ենք: Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահն էր, որը հրաժարական տվեց եւ հեռացավ: Ճշմարտացի լինելու համար պետք է ասել, որ երբ նա հեռացավ, շատ վատ ռենոմեով հեռացավ: Ու այստեղ Ռոբերտ Քոչարյանը պետք է մտածի` 10 տարի ինչպե՞ս է կառավարել, որ 10 տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ այսպես տրիումֆով հետ գալ: Թող մտածի այդ մարդը: Այս ամենը պատասխանն էր իրենց 10 տարվա կառավարման, այդ թռիչքների ու բոլոր գործողությունների: Չէ՞ որ կա քաղաքական տրամաբանություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան ձայն հավաքեց, որովհետեւ մարդիկ չեն ուզում այս իշխանությանը: Սա լակմուսի թղթի վրա մատուցված իրականություն է: Մարդիկ մարտի 1-ին ցույց տվեցին, որ կա ընդվզում, որը համաժողովրդական է, ուրեմն երկրում վիճակը լավ չէ:

    - Պրն Կարապետյան, երբ Ձեզ ձերբակալեցին, բոլորի մեջ այսպիսի հարց առաջացավ, բա ո՞ւր էին Մոսկվայի նրա հզոր կապերը, որոնք պիտի արգելեին այդ երեւույթը: Նաեւ խոսակցություններ տարածվեցին, որ Ձեր եղբայրն է եկել Հայաստան, բանակցություններ է վարել, որի արդյունքում էլ Ձեզ ազատ են արձակել:

    - Նախ իմ խափանման միջոցն է փոխվել, ինձ չեն ազատել, իմ եղբայրն էլ չի եկել: Ինչ վերաբերում է կապերին, ապա կարծում եմ, որ վերջին օրերին տպագրված նյութերը ցույց են տալիս, որ ես որպես մարդ, գիտությամբ զբաղվող, ընկալելի եմ եղել որոշ շրջանակների համար: Ես միշտ մնում եմ իմ կարծիքին: Հայաստանի ներքին գործերին պիտի ոչ մեկը չմիջամտի: Եթե սրանք մեր ներքին խնդիրներն են ու արդարացի են, կարծում եմ, որ ոչ մի միջամտություն չի լինի: Եթե մայիսի 19-ին դատարանն արդարացի նայեր, ինձ գրավի դիմաց պետք է բաց թողնեին, քանի որ օրենքների բոլոր պայմաններն առկա էին, ավելի նորմալ կլիներ: Իսկ միջամտությունները դրսից լինում են միայն այն ժամանակ, երբ լուծումները արդարացի չեն լինում: Ես ուզում եմ, որ սա էլ ապագայում հանենք: Այնքան արդարացի պիտի լինի ամեն ինչ, որ որեւէ մեկի միջամտությունը չլինի:

    - Հիմա եղե՞լ է այդ միջամտությունը, թե՞ ոչ:

    - Ես պատասխանեցի Ձեր հարցին ու հիմա Ձեր առաջ նստած հարցազրույց եմ տալիս:

    - Մամուլում հրապարակում եղավ, որ իշխանությունը Ձեզ առաջարկել է մի պայմանով ազատ արձակել, եթե հրաժարվեք զբաղվել քաղաքականությամբ:

    - Չի եղել նման բան: Ինձ որեւէ մեկը որեւէ բան չի առաջարկել, որեւէ ճնշում չի գործադրել, չի համոզել: Ընդհանուր խոսակցությունների մեջ մարդիկ իրենց տեսակետներն են առաջարկել եւ լսել իմ բավականին կտրուկ պատասխանները:

    - Շարունակելու եք պայքարել:

    - Իհարկե: Առաջին հերթին պայքարելու եմ քաղբանտարկյալների ազատության համար: Հետո, բուժվելուց հետո, քաղաքական պայքարի շրջանակներում պետք է նաեւ երկխոսենք դե ֆակտո իշխանությունների հետ, տեսնենք, թե ոնց ենք դուրս գալու քաղաքական այս լուրջ ճգնաժամից:

    - Ո՞ւմ հետ եք պատկերացնում երկխոսությունը:

    - Իշխանությունը` ամենաբարձր ֆորմատով, ընդդիմությունը` ամենաբարձր ֆորմատով: Ես կարծում եմ, որ այս դեպքերը մի լավ բան ունեն իրենց մեջ` դաշտը սեւ ու սպիտակի է վերածված. կա ընդդիմություն, կա իշխանություն: Իշխանությունը չպետք է մտածի, թե ինքը շատ ուժեղ է եւ կարող է մահակներով պրոցես տանել, իսկ ընդդիմությունն էլ պետք է հասկանա, որ դե ֆակտո կա իշխանություն (ինչպես ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը) եւ երկխոսություն պետք է սկսել: Այն, ինչ սպասվում է տարածաշրջանում, շատ վատ դրության մեջ կարող է դնել մեր երկիրը: Պետք է կոնսենսուսային լուծումներ գտնել: Երկկողմանի ուժերի ցուցադրումն ավարտվել է եւ եկել է քաղաքական լուծումներ գտնելու պահը: Որ մի նոր համապետական ընտրություններ են պետք, միանշանակ է: Կա՛մ հայհոյանքներով լի համայնապատկերի վերածված խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետեւ այնտեղ հայտնվել են մարդիկ, ովքեր չգիտես, թե ինչ գործ ունեն, կա°մ նախագահական նոր ընտրություններ պիտի լինեն: Տեսա՞ք Լիբանանում վերջերս հավաքվեցին եւ վերջիվերջո լուծում գտան քաղաքական իրավիճակից: Մենք էլ պետք է նստենք, խոսենք:

    - Իսկ եթե չեն բավարարում ձեր պահանջները:

    - Պայքար է գնում` օրենքի շրջանակներում:

    - Հունիսի 20-ին հանրահավաք է նախատեսվում, կմասնակցե՞ք:

    - Եթե առողջական վիճակս ների, անպայման: Բայց ուզում եմ լավ կազդուրվել, նոր դուրս գալ: Ինձ որեւէ մեկը որեւէ բանում չի կաշկանդել: Պարզապես բարի կամքի դրսեւորում է եղել, որ փոխել են խափանման միջոց կալանքը: Ես կաշկանդվածություն չունեմ:

    - Այսինքն, Աղվան Հովսեփյանին ուղղված Ձեր հարցերը Դուք պնդո±ւմ եք, որի համար կալանավորվեցիք:

    - Իհարկե: Ես տվել եմ հարցեր` ճշմարտությունը իմանալու համար: Ես չեմ հրաժարվում դրանցից:



    Զրուցեց
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
    Зимой и летом одним цветом

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •