Քվեարկում ենք
Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար
Ավետիք Իսահակյան
Ընդամենը մեկ ժամ...
Առավոտյան ժամը վեցն էր…
Վերմակիս ջերմության ներքո արջի քուն էի մտել ու նույնիսկ չէի էլ մտածում արթնանալու մասին: Զարթուցիցիչի զրնգուն հնչյուններին դեռ մեկ ժամ էլ կար, և, թվում էր, համատարած մթության մեջ ոչինչ չի կարող հանել ինձ իմ տաքուկ անկողնուց...
Վիլյամ Սերվանտես
Բլդանչայի գյուտարարը
շարունակություն...
Թե ինչով վերջացավ Ռոբինիս առևանգման պատմությունը, թող իմանանք միայն ես ու Գյուտաշը: Միայն այն կասեմ, որ կռիվ այդպես էլ չարեցի, հորինված կոնֆետն էլ իհարկե չգտա, բայց ամեն ինչ լուծվեց շատ բարեհաջող կերպով, ու կարևորն այն էր, որ ինձ խոստացան` Ռոբինիս այլևս ոչ մի շան լակոտ չի նեղացնի...
Էդգար Ալան Պո
Ես շրթհարմոն չունեմ
Նստել էի տանիքին ու պեպսի էի խմում: Քամին քաշքշում էր մազերս ու վերնաշապիկիս փողքերը, փոշին աչքերս էր լցվում, իսկ ես նստել ու խմում էի պեպսի հենց շշից, ոնց որ սիրում եմ, առանց ձողիկի, առանց ավելորդ կոտրատվելու: Ե՞րբ պետք է ի վերջո կոտրատվել սովորեմ: Դա ինձ այնքան կօգնի ինտեգրվել այն հասարակությանը, որում ապրում եմ, բայց ի վիճակի չեմ...
Օնորե դը Բալզակ
Դպրոցում
- Չէ , ես իհարկե ոչինչ չեմ ուզում ասած լինել : Ինքդ մտածիր` ինչու՛ նա այդ բանը հենց Տաթևի հետ արեց , ինչու՛ ասենք ինձ կամ քեզ չմոտեցավ , վերջիվերջո մենք բոլորս էլ ներկա էինք երեկվա քեֆին:
-Դե չգիտեմ , գուցե նա ուղղակի մի քիչ ազատ է տղաների հետ , գուցե դրանից է : Չգիտեմ , ախր նա միշտ այնքան անմեղ տեսք ունի...
Հանս Քրիստիան Անդերսեն
Ճամփորդող փոքրիկ սրիկան
Իմ խելառ, կատաղի, դյուրաբորբոք երիտասարդությունից հետո ես մի հանգիստ անկյուն էի փնտրում: Դրա համար տեղափոխվեցի քաղաքի մի այնպիսի թաղամաս, որտեղ ոչ ոք (գոնե իմ պատկերացմամբ) ինձ չէր ճանաչում և սկսեցի սովորական կյանք վարել, ինչպես մեր նախկին հարևան Հասոն կամ Նունեն: Բայց, ի տարբերություն նրանց, ես չէի ամուսնացել ու երեխաներ չունեի: Իմ կյանքը չափից դուրս անհետաքրքիր էր դարձել, իսկ ես վարժվել էի դրան...
Պաուլո Դոստոեվսկի
շարունակություն
Դուռը բաց էր:
Մտա հյուրասենյակ: Բաժակներն էր սրբում: Շիշը սուսուփուս վերցրի, սկսեցի բացել: Բնականաբար`մատս կտրեցի... Էս ինչ էլ ֆշշալա ֆշշում:
Գնացի խոհանոց, որ ձեռքերս լվանամ, մի բան գտնեմ փաթաթեմ մատիս: Լվացարանի ծակով հոսելիս ջուրը ժամացույցի սլաքին հակառակ էր պտտվում: Ենթագիտակցորեն նկատեցի: Պատից կախած կարտոֆիլ խառնելու բահիկն ու պյուրե սարքիչը լուսնի լույսից գժված` իրենց ստվերով թարս խաչ էին նկարել պատին...
Էջանիշներ