User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ու՞մ ստեղծագործությունն է լավագույնը

Քվեարկողներ
24. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ավետիք Իսահակյան

    3 12.50%
  • Վիլյամ Սերվանտես

    4 16.67%
  • Էդգար Ալան Պո

    8 33.33%
  • Օնորե դը Բալզակ

    1 4.17%
  • Հանս Քրիստիան Անդերսեն

    3 12.50%
  • Պաուլո Դոստոեվսկի

    5 20.83%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Քվեարկում ենք

    Սեղմեք ստեղծագործության վրա այն ամբողջությամբ ընթերցելու համար


    Ավետիք Իսահակյան

    Ընդամենը մեկ ժամ...

    Առավոտյան ժամը վեցն էր…
    Վերմակիս ջերմության ներքո արջի քուն էի մտել ու նույնիսկ չէի էլ մտածում արթնանալու մասին: Զարթուցիցիչի զրնգուն հնչյուններին դեռ մեկ ժամ էլ կար, և, թվում էր, համատարած մթության մեջ ոչինչ չի կարող հանել ինձ իմ տաքուկ անկողնուց...


    Վիլյամ Սերվանտես

    Բլդանչայի գյուտարարը

    շարունակություն...

    Թե ինչով վերջացավ Ռոբինիս առևանգման պատմությունը, թող իմանանք միայն ես ու Գյուտաշը: Միայն այն կասեմ, որ կռիվ այդպես էլ չարեցի, հորինված կոնֆետն էլ իհարկե չգտա, բայց ամեն ինչ լուծվեց շատ բարեհաջող կերպով, ու կարևորն այն էր, որ ինձ խոստացան` Ռոբինիս այլևս ոչ մի շան լակոտ չի նեղացնի...


    Էդգար Ալան Պո

    Ես շրթհարմոն չունեմ

    Նստել էի տանիքին ու պեպսի էի խմում: Քամին քաշքշում էր մազերս ու վերնաշապիկիս փողքերը, փոշին աչքերս էր լցվում, իսկ ես նստել ու խմում էի պեպսի հենց շշից, ոնց որ սիրում եմ, առանց ձողիկի, առանց ավելորդ կոտրատվելու: Ե՞րբ պետք է ի վերջո կոտրատվել սովորեմ: Դա ինձ այնքան կօգնի ինտեգրվել այն հասարակությանը, որում ապրում եմ, բայց ի վիճակի չեմ...


    Օնորե դը Բալզակ

    Դպրոցում

    - Չէ , ես իհարկե ոչինչ չեմ ուզում ասած լինել : Ինքդ մտածիր` ինչու՛ նա այդ բանը հենց Տաթևի հետ արեց , ինչու՛ ասենք ինձ կամ քեզ չմոտեցավ , վերջիվերջո մենք բոլորս էլ ներկա էինք երեկվա քեֆին:
    -Դե չգիտեմ , գուցե նա ուղղակի մի քիչ ազատ է տղաների հետ , գուցե դրանից է : Չգիտեմ , ախր նա միշտ այնքան անմեղ տեսք ունի...


    Հանս Քրիստիան Անդերսեն

    Ճամփորդող փոքրիկ սրիկան

    Իմ խելառ, կատաղի, դյուրաբորբոք երիտասարդությունից հետո ես մի հանգիստ անկյուն էի փնտրում: Դրա համար տեղափոխվեցի քաղաքի մի այնպիսի թաղամաս, որտեղ ոչ ոք (գոնե իմ պատկերացմամբ) ինձ չէր ճանաչում և սկսեցի սովորական կյանք վարել, ինչպես մեր նախկին հարևան Հասոն կամ Նունեն: Բայց, ի տարբերություն նրանց, ես չէի ամուսնացել ու երեխաներ չունեի: Իմ կյանքը չափից դուրս անհետաքրքիր էր դարձել, իսկ ես վարժվել էի դրան...


    Պաուլո Դոստոեվսկի

    շարունակություն

    Դուռը բաց էր:
    Մտա հյուրասենյակ: Բաժակներն էր սրբում: Շիշը սուսուփուս վերցրի, սկսեցի բացել: Բնականաբար`մատս կտրեցի... Էս ինչ էլ ֆշշալա ֆշշում:
    Գնացի խոհանոց, որ ձեռքերս լվանամ, մի բան գտնեմ փաթաթեմ մատիս: Լվացարանի ծակով հոսելիս ջուրը ժամացույցի սլաքին հակառակ էր պտտվում: Ենթագիտակցորեն նկատեցի: Պատից կախած կարտոֆիլ խառնելու բահիկն ու պյուրե սարքիչը լուսնի լույսից գժված` իրենց ստվերով թարս խաչ էին նկարել պատին...
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Էս սկսվելա, հա՞

    Լավա, լավ ...ծանոթով քվեարկությունները չհաշված, իհարկե Հուսանք` գոնե էս փուլում ԽԾԲ-ն կմղվի հետին պլաններ:

  3. #3
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Մի հատ բանաստեղծությունել չկա, որ քվեարկեմ…

  4. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Չգիտեմ էլ,ում քվեարկեմ...

  5. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,733
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Հետաքրքիր է, որ այս անգամ բոլորն արձակ են գրել:

  6. #6
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    առաջին 2ը կարդացի, ամեն օր մի հատ էլ կարդամ, վերջը կգա
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, որ այս անգամ բոլորն արձակ են գրել:
    Հա, ես էլ զարմացա։ Բայց ճիշտ են արել։ Այս փուլը ցույց տվեց, որ արձակը շատերին ավելի լավ է հաջողվում։ Օրինակ, այս փուլում առաջին անգամ ինձ, կարելի է ասել, բոլորի ստեղծագործություններն էլ դուր եկան։ Նույնիսկ դժվարանում եմ որոշել, թե ում օգտին եմ քվեարկելու...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Վատը չէին...

    Բլդանչայից պարզապես ավելին էի սպասում..սկիզբն ավելի հզոր էր:
    Իսահակյանի գործը էմոցիաներ չառաջացրեց:
    Դպրոցը շատ տեղային-լոկալ էր մի տեսակ
    Ճամփորդող սրիկան կարծում եմ շարունակվելու դեպքում ավելի հետաքրքիր կդառնա:
    Իններորդ հարկի տունը...դե, գործա էլի..
    Իսկապես մտածելու տեղ տվեց միայն շրթհարմոնը...լավն էր շատ:

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    ես էլ իմ կարծիքը հայտնեմ
    Ինչպես միշտ ասեմ Դոստոեվսկին մնում է Դոստեևսկի, ու մի տեսակ էս անգամ Բուլգակովի հետ շատ էր ընկերացել

    Բլդանչայի Գյուտաշի համար հիմա շատ անհանգստացած եմ, մտածում եմ, եթե հիմա վեր կենա ու իր Կառլսոնյան ֆռիկով տռնի գնա, բա ես ի՞նչ կանեմ, նոր-նոր սկսել եմ հասկանալ։

    Գալաթեայի հետ համաձայն եմ, որ Շրթհամոնը շատ լավն է մանավանդ երբ սպասում էի ավարտին

    մնացածներից ներողություն եմ խնդրում, բայց նորմալ չեմ կարդացել

  10. #10
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Վաաայ...էս ինչ լավ տեղ եմ ընկել:Ես համամիտ չեմ Ձեզ հետ:Իմ ամենասիրած գրող-նկարիչը Պարույր Սեբաստիանի Դյուման աա

  11. #11
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Մենակ շրթհարմոնը կարդացի , քանի որ սկիզբը գայթակղիչ էր, չսխալվեցի ու հենց էտ գործի օգտին էլ քվեարկեցի

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Մոդերատորական։ Այս թեման արվեստի բազմազան դրսևորումները քննարկելու համար չէ։ Այստեղ քնարկում ենք միայն տվյալ մրցույթին ներկայացված ստեղծագործությունները։
    Թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են՝ համապատասխան հետևանքներով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Օնորե դը Բալզակը դուրս մնաց...

  14. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 3-րդ փուլ

    Օնորե դը Բալզակ, շնորհակալություն մրցույթին մասնակցելու համար…
    Շատ հաճելի էր…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 5-րդ` վերջին փուլ
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.07.2008, 23:00
  2. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 4-րդ փուլ
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.06.2008, 13:11
  3. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն: 2-րդ փուլ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 05.05.2008, 21:51
  4. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն - Բ Խումբ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2008, 09:49
  5. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն - Ա Խումբ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2008, 09:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •