Դե ինչ ասեմ: Կարդացի երեք հոդվածն էլ: Հարգանքներիս հավաստիքը երեքի հեղինակին էլ: Միայն այսպիսի քննարկումները, այսպիսի հոդվածներն եմ համարում արժանի քննակելու ու այդպես էլ վարվում եմ: Առաջին հոդվածը շատ մեծ հետաքրքրությամբ կարդացի: Եթե նման մարդիկ շատ լինեն, իրոք կհասնենք մեր ուզածին: Երկրորդ հոդվածը ավելի հաստատեց կարծիքս: Իսկ երրորդը մի մակարդակով ավելի ներքև էր նախորդ երկուսից՝ գրված էմոցիոնալ բնույթով և բովանդակությամբ: Ինչևէ, համաձայն եմ, որ պետք է արմատապես փոխվի ընտրության գաղափարը մեր մոտ՝ հիմնվելով նախկինի դառը փորձի վրա: Ու մի բան էլ. եթե թերթենք պատմության էջերը, որ միայն հայոց, այլև համաշխարհային, չենք հանդիպի մի դեպքի, երբ իշխանությունը հաղթել է ժողովրդին: Ժողովրդի դեմ երբեք որևէ ուժ չի կարողացել դիմակայել: Ամբողջ խնդիրը մեկն է՝ այդ ուժը, էներգիան ուղղել մեր երկրի կայունացմանը և հզորացմանը, անտեսելով, կրկնում եմ, անտեսելով սեփական շահերը: Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հասնել մեր նպատակին:
Ինչևէ, ես լիահույս եմ, և, կարծում եմ, որ առաջարկված արտահերթ ընտրությունները առաջին քայլն են լինելու այդ ուղղությամբ: Ուրախ կլինեմ լսել կարծիքներ:




Մեջբերել
Էջանիշներ