User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Երեք հոդված

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հոդված

    ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 18
    Թեկուզ այրող հիշողությունից դողացող ձեռքերով
    Երբ «Առավոտի» մայիսի 6-ի համարում կարդացի Վովա Հախվերդյանի հոդվածը, սարսռացի: Ազդված էի մինչեւ հոգուս խորքը: Օրեր շարունակ ընդհատակի իմ մենության մեջ մտովի զրուցում էի հեղինակի հետ, քննարկում: Մտքումս տասնյակ հոդվածներ գրվեցին, սակայն «Առավոտին» ուղարկելն իմ կողմից կլիներ անտակտություն, քանի որ ինքս էլ Ս. Սարգսյանի «երդմնակալության» առիթով ֆշշացնողներից էի եւ եմ: Ֆշշացնելու մասին պարոն Արամ Աբրահամյանն էր գրել այդ օրերին: Իսկ հիմա, երբ իր հերթական խմբագրականում տեսա, թե ինչպես է ինքն էլ խոցվել կառավարության «հետաքննությունից», որ արվել էր Սյունիքի մարզպետի քաջագործության մասին մի հրապարակման առիթով, կարող եմ հանգիստ սրտով շարադրել մտքերս: Հիմա պարոն Աբրահամյանը, վստահ եմ, այլ կերպ է զգում ու հասկանում արդարության լլկումի ցավը: Գուցե նաեւ տպագրի գրածս:
    Վ. Հախվերդյանի հոդվածը պարտադրեց, որ կարդամ նաեւ բանավեճի հրավիրող «Երկու քարի արանքում» նյութը (23.04.08 թ.), որի հեղինակն է հարգարժան պարոն Ռուբեն Հակոբյանը: Դարձյալ ազնիվ էր ու տպավորիչ: Նաեւ՝ հրատապ:
    Շունչս կտրված էի կարդում Հախվերդյանի հոդվածը: Իսկ երբ հասա այն պահին, երբ ինքը, վերապրելով բոլոր դաժան դառնությունները, դողացող ձեռքով քվեարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ընդհատեցի կարդալս: Հասկացա, որ խեղդվում եմ հուզումից: Սիրելի պարոն Հախվերդյան, իմ խոնարհումները Ձեզ: Միանգամայն համամիտ եմ Ռ. Հակոբյանի այն անկյունաքարային դրույթի հետ, թե պետք է համագործակցել հիշողության հետ: Այո՛, առանց դրա փարիսեցիությունն է փորձում ներկայանալ ռեալ պոլիտիկի դիրքերից:
    Հախվերդյանի նյութից հետո դժվար է ցաքուցրիվ չխոսելը, դժվար է հուզականությունը զսպելը: Բայց փորձեմ: Երկու հեղինակն էլ մի կարեւոր չափորոշիչ են ուզում ներմուծել բանավեճի, մտածողության, քաղաքական վարքականոնի մեջ. բարոյականություն: Դրա անհրաժեշտությունը կենսական է, եթե չասեմ՝ ճակատագրական: Սակայն ո՞ր արժեհամակարգի բարոյականության մասին է խոսքը՝ քրիստոնեավարակա՞ն, կոմունիստակա՞ն, աուլայի՞ն... Մենք ազգային խնդիր ունենք՝ վերասահմանել բարոյականություն եզրը, որ եկեղեցու մամլիչի տակ վերածվել է ֆիզիկական կատեգորիայի, մինչդեռ այն հոգեւորի եւ բանականության ոլորտներից է: Իմ պատկերացմամբ, բարոյականությունը օբյեկտիվ պարտքի գիտակցումն է եւ դրա կատարումից չխուսափելը: Ըստ իս, կեղծիք է, երբ հաճախ ասում են, թե անձինք կարեւոր չեն, երեւույթների մասին է խոսքը: Երեւույթները ծնում են անձինք, իսկ անձինք երեւույթների ծնունդ են. այնպես որ, սրանք փոխկապակցված են: Ե՛վ Ռ. Հակոբյանը, ե՛ւ Վ. Հախվերդյանը հիշատակում են Թորոսյան Տիգրանին: Լավ էլ անում են: Դոստոեւսկու «հավերժական սոնեչկաները» կան ամենուր. խնդիրն այն է, որ անգամ գերխտացված տիպն իր պատկերով եւ նմանությամբ չփորձի ձեւել հասարակական հարաբերություններն ու պետությունը: Հակառակը՝ ինքը վերաձեւվի:
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 15.05.2008, 15:38:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեք բան, որոնք…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 81
    Վերջինը: 15.12.2013, 00:40
  2. Երեք տառ…
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 66
    Վերջինը: 25.04.2013, 16:53
  3. Պոեզիա. Երեք նոր բանաստեղծություն
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2011, 22:41
  4. Համար երեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.09.2010, 12:42
  5. Պոեզիա. Երեք նոր գործ
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.08.2010, 16:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •