User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Փոքրիկ բացահայտում:

    Galatea

    Մել, ավատարիդ անձրևանոցով մենավորը դու ե՞ս:


    Մելիք

    Չէ, ցանցից եմ գտել:


    Galatea

    Իսկ ինչու՞ է հենց ինքը ավատարիդ վրա: Ցանցում միլիոնավոր նկարներ կան:


    Մելիք

    Առաջ իմ նկարն էր, հետո էդ նկարը մի տեղ հանդիպեցի ու շատ դուրս եկավ...ու ինձ բնութագրողա երևի:


    Galatea

    Իսկ ինչու՞ է մեջքով կանգնած: Պատահականա՞:


    Մելիք

    Կանգնած չի Գնում է, միշտ գնում է, ու միշտ անձրևի տակ:


    Galatea

    Անձրև սիրում ե՞ս: Չես հոգնու՞մ անձրևոտ ավատարիցդ:


    Մելիք

    Չէ Սիրում եմ անձրև Շարժումը օրգանականա էդ նկարում...անձրևը շարժումա ենթադրում, շարժման մի մասնա, ես հոգնում եմ կանգնած վիճակներից


    Galatea

    Հեչ եղել է՞ շփշփան անձրևի տակ դիտմամբ առանց անձրևանոց կանգնես: Կամ քայլես: Ասենք` թրջվելու-հիվանդանալու նպատակով:


    Մելիք

    Թրջվելու` հա, հիվանդանալու` չէ Հիվանդանալուց պառկում եմ, շարժում չկա:


    Galatea

    Իսկ սիրում ե՞ս, որ քո մասին հիվանդ ժամանակ հոգում են` տաք թեյ են պատրաստում, արգանակ, բան:


    Մելիք

    Հա, շատ եմ սիրում: Որ հիվանդ ժամանակ իմ մասին հոգացող չի լինում` հուսահատվում եմ: Ուզում եմ տուն գնամ: Դրա համար էլ աշխատում եմ չհիվանդանալ:


    Galatea

    Իսկ ինքդ հոգատար մարդ ե՞ս:


    Մելիք

    Չէ երևի: Ես շատ անվերվերիկ մարդ եմ:


    Galatea

    Ի՞նչ է պետք, որ միջավայրը քոնը դառնա: Որ քնելուդ վայրի Տուն անվանես:


    Մելիք

    Պարզապես տունա պետք


    Galatea

    Չորս պատը քեզ համար տուն է՞:


    Մելիք

    Ոչ մի բարձր կամ հոգևոր բան մի փնտրի: Շատ բանալ սեփականության զգացումա պետք ընդամենը որ ասեմ տուն ԻՄ տունը: Որ տնվոր չլինես: Իսկ երկրի մասին`

    Тоска по родине! Давно
    Разоблаченная морока!
    Мне совершенно все равно --
    Где совершенно одинокой

    Быть, по каким камням домой
    Брести с кошелкою базарной
    В дом, и не знающий, что -- мой,
    Как госпиталь или казарма.

    Мне все равно, каких среди
    Лиц ощетиниваться пленным
    Львом, из какой людской среды
    Быть вытесненной -- непременно --

    В себя, в единоличье чувств.
    Камчатским медведем без льдины
    Где не ужиться
    ...




    Մարինա Ցվետաեվա


    Galatea

    Արծադե Դարի բոլոր բանաստեղծներին ես սիրու՞մ, թե՞ միայն Մարինային:


    Մելիք

    Մարինան չգերազանցված հանճարա: Ինձ համար երկու հանճար կա` Ցվետաեվան ու Չարենցը:


    Galatea

    Դե, Չարենցիս դեռ կանդրադառնանք Ախմատովայից, Սեվերյանինից, լավն է՞ կարծում ես Մարինան:


    Մելիք

    Ախմա՞տովան: Նրան միայն մոդայի համար են աստվածացնում: Ընդունվածա էդպես Բայց Ախմատովայի պես շատերը կան: Իսկ Ցվետաեվան մեկն է:


    Galatea

    Լատիներենիս դասախոսի պես ես մտածում, Մել Անտանելի խելացի մարդա...ու Ցվետաեվայինա սիրում: Շատ:


    Մելիք

    Անտանելին լավ էր


    Galatea

    Իսկ Չարենցն ո՞վ է քեզ համար:


    Մելիք

    Չարենցի գրածները կարդալիս ծնվում ու մեռնում եմ: Հզոր զգացողություններա տալիս:


    Galatea

    Համամիտ ե՞ս, որ գիժա եղել մի քիչ:


    Մելիք

    Սաղն էլ մի քիչ գիժ են, էլի Պարզապես ոմանք ճնշում են իրենց գժությունը` նորմալ երևալու համար: Ոմանք էլ արհեստական ավելի շատ են գժի տեսք ընդունում` տարբերվելու համար


    Galatea

    Չէ Մել, կարծում եմ իր մոտ ավելի շատա եղել դոզան...դու "Լենինն ու Ալին" կարդացել ե՞ս, կարող ես ինձ ասել` կոմունիզմի տարիներին էլ ո՞վ կարող էր իրեն թույլ տալ Լենինի վրա տենց ղժժալ:


    Մելիք

    Դե ինքը չի ղժժացել Իր համար Լենին պապին չէր կարա կերպար լիներ: Իր համար կարող էր լինել Լենին, որի պատկերն ինքը կնկարեր: Պարզապես Չարենցն ազատ էր ստերեոտիպներից:


    Galatea

    Իսկ դու՞, Մել: Ազատ ե՞ս:


    Մելիք

    Մասամբ, երևի: Ոչ բացարձակ: Կապող շատ բաներ ունեմ, բայց դրանք ինձ չեն նեղում: Օրինակ նրբանկատությունը Եթե օրինակ հիմա ուզենամ գրողի ծոցն ուղարկել այս հարցազրույցը` չեմ անի Սխալ չհասկանաս


    Galatea

    Հմմ, իսկ եթե իմանաս, որ դիմացինդ ի պատասխան քեզ էլ կուղարկի նույն վայրը, առանց նեղանալու կամ վատ զգալու, միեևնույն է `զոհ կգնա՞ս նրբանկատությանը: Այսինքն` բոլորի հետ ես այդպե՞ս, թե՞ նայած ում հետ ոնց տարբերակն է:


    Մելիք

    Դե եթե իմանամ, որ դիմացինդ նորմալ կընդունի` կուղարկեմ Բայց դա հազվադեպա լինում...սովորաբար մարդիկ չեն ուզում չափազանց մերձենալ էդ «գրող» կոչեցյալի հետ


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.05.2008, 00:44:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էլիզե (18.09.2011), Նաիրուհի (02.04.2012)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Galatea

    Մել, խոհանոցից ո՞նց ես: Բացի ձվածեղից մարդիկ կարող ե՞ն այլ բաների հույս ունենալ:


    Մելիք

    Հա Սուրճ Բայց «ժարիտ» էլ եմ կարողանում անել


    Galatea

    Փաստորեն դու էլ ե՞ս անհույս


    Մելիք

    Չէ, ինչի՞ էսօր պելմենի եմ սարքել...ուղղակի նենց էր լխկել, որ բացի ինձնից էլ մարդ չէր մոտենա


    Galatea

    Կնախընտրես քեզ համար տանը ինչ-որ բան սարքել թե՞ դրսում սնվել:


    Մելիք

    Հազվադեպ եմ բան սարքում: Կամ դրսում եմ սնվում, կամ, ինչպես ասում են` «սուխոյ», տանը, կանսերվա, երշիկ, տենց էլի Սնվելու վրա համարյա ժամանակ չեմ ծախսում: Ու անպայման հաց ուտելուց ուրիշ բանով եմ զբաղվում: Ու շատ արագ եմ ուտում до не проиличия.


    Galatea

    Քո նախկին հարցազրույցներում կկարդացել եմ, որ քեզ հաճախ նմանեցնում են գրական հերոսների հետ: Ո՞վա մինչև հիմա ամենամոտը եղել ճշմարտությանը:


    Մելիք

    Նա, ով համեմատեց տափաստանի գայլի հետ


    Galatea

    Իսկ ո՞վա դա ասել:


    Մելիք

    Ընկերներիցս մեկի կիննա առաջին անգամ նմանացրել, այն ժամանակ` դեռ ընկերուհին


    Galatea

    Դու երևի հեղինակային կինո ես սիրում: Ճիշտ ե՞մ:


    Մելիք

    Պարտադիր չի Կարողա ֆիլմը կինոգետների կարծիքով ընդհանրապես արժեք չունենա, բայց ինձ վրա ուժեղ ազդի:


    Galatea

    Փաստորեն քեզ համար ավելի կարևոր են սեփական զգացողությունները:


    Մելիք

    Բնականաբար


    Galatea

    Հաճախ է՞ ինտուիցիադ քեզ խաբում:


    Մելիք

    Երևի նման դեպք չհիշեմ Հեչ սուտասանը չի: Ահավոր ազնիվ սուբյեկտա


    Galatea

    Այսինքն մարդկանց և երևույթները գնահատելու ու ճանաչելու հարցում զե՞րծ ես մնում սխալներից:


    Մելիք

    Երևի թե հա Դժվար եմ մարդկանց ինձ մոտ թողնում, բայց եթե արդեն հարազատության տարածքում են, էլ չեն հեռանում էնտեղից, մինչև հանգամանքները չփոխվեն:


    Galatea

    Քեզ հնարավոր է՞ խաբել: Թե՞ դա էլ ես զգում:


    Մելիք

    Դե երևի հնարավորա ) Բայց դե դժվար ))


    Galatea

    Իսկ փոխվող հանգամանքները որոնք են Մել? Մարդու հարազատությունը կարո՞ղ է կապված լինել հանգամանքների հետ:


    Մելիք

    Հա, կարան լինեն օբյեկտիվ պատճառներ: Օրինակ տարածությունն ու ժամանակը: Կարա ուղղակի մարդու ճաշակը փոխվի: Ինտելեկտուալ ու հոգևոր պահանջմունքները, և այլն:


    Galatea

    Իսկ ավելի շատ քո մեջ կատարված փոփոխությունները կազդեն թե՞ դիմիցինինը:


    Մելիք

    Երկուսն էլ: Չկա տարբերություն:


    Galatea

    Ասացիր, որ շարժման մարդ ես: Ինչքա՞ն տեղ ես դրա մեջ հատկացնում ինքնակրթմանը: Երբևէ եկել ե՞ս էն մտքին, որ քեզ էլ պետք չի նոր բան սովորել, ամեն ինչ գիտես արդեն:


    Մելիք

    Չէ Տենց մահացու հիվանդությամբ չեմ տառապում: Բայց ալարկոտությունը կարա պատճառ դառնա չսովորելու էն, ինչ կարող էի: Այ էդ հիվանդությունը շատ սուրա մոտս չնայած որ շաատ պետք լինում, ինքս ինձ գերազանցում եմ:


    Galatea

    Այսինքն կարողանում ես հաղթել ինքդ քեզ...համամիտ ե՞ս, որ դա հաղթանակներից ամենակարևորն է:


    Մելիք

    Եսիմ...ես տենց կռվարար տղա չեմ Դրա համար հաղթելու բան էլ չկա առանձնապես: Ուղղակի երբ պետքա` ես ու ես ձեռք ձեռքի ենք տալիս: Բայց հազվադեպա դա լինում: Միայն հույժ անհրաժեշտության դեպքում:


    Galatea

    Այսինքն կարո՞ղ ես ասել, որ ներաշխարհդ խաղաղ ու կազմակերպված է:


    Մելիք

    Կազմակերվա՞ծ: Դրանից թափթփված տեղ աշխարհում էլ չկա )) Ուղղակի երբեք չեմ հավաքում: Դրա համար էլ աղմուկ ու փոշեկուլի ձայն չի լսվում


    Galatea

    Բնական վիճակի ես վերածե՞լ թափթփվածությունը:


    Մելիք

    Հա, դա իմ բնական վիճակնա:


    Galatea

    Ինչ ես կարծում, ինքնաճանաչողության ի՞նչ մակարդակի ես հասել:


    Մելիք

    Կարծում եմ ամեն ինչ նորմալա, գիտեմ էնքան, ինչքան ինձ պետքա:


    շարունակելի

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (23.05.2012), Էլիզե (18.09.2011), Նաիրուհի (02.04.2012)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Galatea

    Քո ստեղծագործություններում հաճախ հանդիպում եմ կանացի մի գեղեցիկ անվան Բայց տարբեր գործերում վերաբերմունքդ այդ անվան հանդեպ տարբեր է...քեզ համար սերն ու ատելությունը նույն զգացմունքի տարբեր բևեռներն ե՞ն: Թե՞ էապես տարբերում ես: Գուցե ընդհանրապես չես հավատում ոչ մեկին, ոչ մյուսի՞ն:


    Մելիք

    Երկուսին էլ հավատում եմ: Բայց նույնը չեն: Ատելությունն ինձ լրիվ խորթա: Երբեք չեմ ատել ոչ մեկին: Իմ վերաբերմունքի մինիմումը վերաբերմունքիս բացակայություննա:


    Galatea

    Արհամարհա՞նքն ես համարում հզոր զենք:


    Մելիք

    Հա, արհամարհանքը հզոր զենքա: Բայց դա էլա մոտս հազվագյուտ երևույթ:


    Galatea

    Իսկ սիրելուց ուղեղդ ի՞նչ դերում է լինում: Սրտիդ լսում է՞:


    Մելիք

    Ես չգիտեմ սիրտն ու ուղեղը սիրո մեջ ինչ դեր ունեն: Էնտեղ կա հոգի Հոգինա սիրում: Իսկ սիրտն ու ուղեղը երևի հոգու մարմինն են:


    Galatea

    Հեշտ ե՞ս սիրահարվում:


    Մելիք

    Հա, շատ: Բայց շատ հեշտ էլ սառում եմ


    Galatea

    Իսկական, մեծ սեր ապրած կա՞ս:


    Մելիք

    Դե երևի, էլի, լավ չեմ հիշում


    Galatea

    Եթե չես հիշում, ուրեմն չես ապրել


    Մելիք

    Ես քո փոխարեն չէի շտապի հետևություն անել Դեղին Սենյակը կարդա


    -----------------------------------------------------------------------------

    Galatea

    Քեզ Մոսկվայի ռիթմը դուր գալիսա, Մել?


    Մելիք

    Չէ, չեմ սիրում Մոսկվան: Անհոգի քաղաքա:


    Galatea

    Ընկերներ ունե՞ս էդտեղ:


    Մելիք

    Կարելիա ասել` չէ: Կան մարդիկ, ում հետ շփվում եմ երբեմն, բայց ընկերներ չեն:


    Galatea

    Մենությունից չես վախենու՞մ:


    Մելիք

    Դժվար հարցա Ես ուրիշ ձև չեմ կարողանում...ես եմ մենակությանս պատճառը: Բայց երևի նաև վախենում եմ:


    Galatea

    Իսկ քեզ համարում ե՞ս самодостаточный, ինքնաբավ անձնավորություն:


    Մելիք

    Էդ բառը որտեղի՞ց գտար Հա, համարում եմ:


    Galatea

    Համամի՞տ ես մտքի հետ, որ ինքնաբավ մարդիկ ավելի քիչ են տառապում մենությունից:


    Մելիք

    Չէ Ինքնաբավ մարդու համար ավելի դժվարա: Որովհետև եթե ուրիշ դեպքում դու ունես ազատ տարածք, որը պետքա լրացվի, էս դեպքում դու ունես լրացման կարիքը, բայց բացի են որ պետքա մեկը, որ լրացնի` նաև տարածքա պետք ազատել: Բարդա ոփշմ


    Galatea

    Իսկ ինչ ես կարծում, ինչի՞ համար արժի ապրել:


    Մելիք

    Եթե ծնվել ենք `արդեն արժի ապրել...թեկուզ հենց հետաքրքությունից դրդված Ապրել արժի օբյեկտիվորեն` անկախ ամեն ինչից ու բոլորից:


    Galatea

    Պարզապես ապրելու համա՞ր:


    Մելիք

    Չէ: Ապրել առանց համարի...առանց համարակալելու


    Galatea

    Մել, իսկ ընկերությունը համարում ե՞ս սրբություն:


    Մելիք

    Անկասկած: Ընկերությունն ամենաուժեղ կապերից մեկն է աշխարհում:


    Galatea

    Ընկերոջդ համար կյանքդ կտա՞ս:


    Մելիք

    Արի չպատասխանեմ էդ հարցին: Երբ կտամ` կասեմ, որ տվել եմ...ես չեմ ասի, էլի: Ուրիշները կասեն Բայց ավելի լավ կլինի, որ դրա անհրաժեշտությունը չլինի:


    Galatea

    Հեշտությամբ ես մարդկանց թողնում քեզնից հեռանա՞լ: Չես փորձու՞մ պահել:


    Մելիք

    Չէ, եթե հեռանումա, ուրեմն պահելն իմաստ չունի: Ինձ համար: Բայց ավելի հաճախ ես եմ հեռանում: Դա իմ ամենաբացասական գծերից մեկն է


    Galatea

    Իսկ կամուրջ թողնում ե՞ս:


    Մելիք

    Հա, հետդարձի կամուրջները չեմ այրում


    Galatea

    Քեզ համար ես թողնում, թե՞ նրա` ումից հեռացել ես:


    Մելիք

    Հնարավորա, որ ես էլ ուզեմ հետ դառնալ: Հնարավորա` նա ուզի գալ իմ հետևից:


    Galatea

    Կընդունես փաստորեն: Անգամ եթե հեռացել է:


    Մելիք

    Հեռանալը դավաճանել չէ Ուղղակի էդ պահին մարդուն կանչող ուրիշ բանա եղել: Ու ինքը գնացելա էդ կանչի հետևից:


    մի քիչ էլ շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 15.05.2008, 20:50: Պատճառ: Գրառման ավելացում

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (23.05.2012), Նաիրուհի (02.04.2012)

  7. #4
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Առաջին անգամ եմ կարդում հարցազրույց ակումբցիների միջև....
    Շաատ դուրս եկավ, իսկապես ...

    Լիլ հարցերդ հոյակապ էին, պատասխանողի մասին էլ չասեմ...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  8. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Galatea

    Մել, Նիկա Տուրբինան ու Զեմֆիրան: Երկուսի նկատմամբ էլ յուրահատուկ վերաբերմունք ունես: Իրենք քեզ ինչ-որ բանով օգնել ե՞ն: Փոխվել է՞ քո մեջ որևէ բան իրենց շնորհիվ:


    Մելիք

    Նիկային վերջերս եմ հայտնաբերել: Հիմա ես կյանքի մի փուլում եմ, ուր ռոմանտիկ զեղումները քիչ տեղ ունեն.. նենց որ որևէ բան դժվար մինչև վերջ ինձ կլանի:
    Ւնձ շատ հուզեց էդ բացահայտումը .. բայց էդ հուզումը պահա, հետո լրիվ կորումա: Ինձ իր կյանքն ավելի հանճարեղա թվում, քան գրածները...համենայն դեպս զգացողություններս այդպես են թելադրում..իր կյանքը կատարյալ ողբերգությունա, կատարյալ նաև էսթետիկ տեսանկյունից:


    Galatea

    Իսկ Զեմֆի՞րան:


    Մելիք

    Զեմֆիրայի մասին արդեն ասել եմ...ինքը իմ չգրած երգերնա երգում Բայց էլի, որ ասեմ, որ ինչ-որ ձևով իմ կյանքի կամ ճաշակի ձևավորման վրա ազդելա` սուտ կլինի Ես իրենից ուժեղ եմ Իր մեջ Ցվետաեվայի ոգինա նաև ու Էդ էլ եմ սիրում


    Galatea

    Հա ի դեպ, երեքն էլ կին են ախար..շատ քիչ տղամարդիկ կան, ում համար ուժեղ կանայք արժեք են ներկայացնում...քո մոտ էդպեսա


    Մելիք

    Չեմ հերքի: Բայց տվյալ դեպքում կապ չունի` իրենք կին են թե ոչ: Ուղղակի տենցա ստացվել: Ի դեպ հետաքրքիր երևույթա...


    Galatea

    Ի՞նչը:


    Մելիք

    Կանանց մեջ սկսել են հանճարներ ծնվել


    Galatea

    Պարտադիր պետքա կռիսություն անեիր չէ՞


    Մելիք

    Դե, փաստ եմ ասում


    Galatea

    Բայց ասա, որ առանց մեզ` աղջիկների, մի այլ կարգի տխուր կլիներ կյանքը


    Մելիք

    Դե իհարկե տխուր կլիներ Ու հեչ գեղեցիկ չէր լինի Ոնց որ աղջիկն առանց զարդերի





    Galatea

    Մել, իսկ ի՞նչա քեզ պետք, որ համարես, որ երջանիկ ես


    Մելիք

    Որ իմանամ, երևի կլինեմ



    ----------------------------------------------


    Մել ջան, շնորհակալ եմ հարցազրույցի համար

    Հարգանքներով` ձեր Galatea

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (23.05.2012)

  10. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Ասեմ, որ ամեն ինչ մռութավարի էր… )))

    երկուսդ էլ ապրեք, Մելիքի մեջ շատ բաներ բացահայտեցի…
    Գալաթիկին էլ շնորհակալություն, որ օգնեց, շատ բաներ տեսնել Մելիքի մեջ…

    չէ, լուրջ համովություն էր էս հարցազրույցը, ապրե՛ք…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #7
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Վայ իսկապես հաճույք ստացա...
    Երկուսիդ էլ


    Չէ, ինչի՞ էսօր պելմենի եմ սարքել...ուղղակի նենց էր լխկել, որ բացի ինձնից էլ մարդ չէր մոտենա

    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  12. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Հետաքրքիր էր Մելիքին էնքան էլ չէի նկատել ակումբում ու հաճելիորեն զարմացած եմ
    Լիլ բայց մի բան էլ պիտի ասեմ, դու նենց ես մարդուն բռնացնում, որ էն ամենախորը մասերից տեղեկություն ասի ու նույնիսկ էնպիսի հարցեր ես տալիս, որ "ռասպլոխ" մի տեսակ իրավիճակումա հայտնվում /հյերենը չգտա/ որ իրեն լրիվ բացահայտվածա զգում ապրես

  13. #9
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Լավ էր Որ ա-երը առանձին գրեիք, ընդհանրապես զիլ կլիներ

    Тоска по родине! Давно
    Разоблаченная морока!
    Мне совершенно все равно --
    Где совершенно одинокой

    Быть, по каким камням домой
    Брести с кошелкою базарной
    В дом, и не знающий, что -- мой,
    Как госпиталь или казарма.

    Мне все равно, каких среди
    Лиц ощетиниваться пленным
    Львом, из какой людской среды
    Быть вытесненной -- непременно --

    В себя, в единоличье чувств.
    Камчатским медведем без льдины
    Где не ужиться...

    Մարինա Ցվետաեվա
    Չարենցի գրածները կարդալիս ծնվում ու մեռնում եմ: Հզոր զգացողություններա տալիս:
    Չէ Ինքնաբավ մարդու համար ավելի դժվարա: Որովհետև եթե ուրիշ դեպքում դու ունես ազատ տարածք, որը պետքա լրացվի, էս դեպքում դու ունես լրացման կարիքը, բայց բացի են որ պետքա մեկը, որ լրացնի` նաև տարածքա պետք ազատել: Բարդա ոփշմ
    Չէ: Ապրել առանց համարի...առանց համարակալելու
    Իմ հոգու ախպեեեեեր

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր Մելիքին էնքան էլ չէի նկատել ակումբում ու հաճելիորեն զարմացած եմ
    Էհ, Դայանա ջան, Պլատոնն էլ Հին Հունաստանում էնքան նկատելի չէր
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 15.05.2008, 10:38:

  14. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Galatea
    Մել, ավատարիդ անձրևանոցով մենավորը դու ե՞ս:


    Մելիք
    Չէ, ցանցից եմ գտել:


    Galatea
    Իսկ ինչու՞ է հենց ինքը ավատարիդ վրա: Ցանցում միլիոնավոր նկարներ կան:


    Մելիք
    Առաջ իմ նկարն էր, հետո էդ նկարը մի տեղ հանդիպեցի ու շատ դուրս եկավ...ու ինձ բնութագրողա երևի:
    Հիշում եմ, էդ ավատարը Դավոն դրեց Հայաստանից գնալու ժամանակ։ Գնալու օրը վերջին անգամ մի քանի ակումբցիներով Դավոյի հետ հանդիպեցինք, ու երբ հաջորդ անգամ մտա Ակումբ, տեսա էդ ավատարը, ստորագրությունն էլ Զեմֆիրայի «Итоги» երգից բառեր էին՝ էլի շատ համապատասխան։ Ու կոկորդս մի տեսակ սեղմվեց։
    Ափսոսում եմ, որ Դավոյի պես մարդուն Հայաստանը կորցնումա։ Տենց չպիտի լինի…

    Հարցազրույցը լավն էր, ապրեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Հավեսին զրույց էր, ոչ թե հարցազրույց. վերջին հատվածն ավելի դուր եկավ, քան սկզբերը: Ապրեք

  16. #12
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    իզուր չէ, էլի ,որ այսքան սիրում եմ Մելիքին
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  17. #13
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    մի քանի ժամ առաջ կարդացի հարցազրույցն ու ահավոր տպավորված եմ
    մինչև հիմա Մելիքի հետ չեմ ծոսել, հիմնականում գրառումներն էլ չեմ կարդացել, մենակ ամեն անգամ ավատարը տեսնելիս, մտածում էի "Էս ինչ ընտիր անձրևաաա, բա ես էլ էնտեղ չլինեի " / /
    շատ հետաքրքիր էր, Գալաթիկ, շնորհակալություն
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  18. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Galatea

    Քո նախկին հարցազրույցներում կկարդացել եմ, որ քեզ հաճախ նմանեցնում են գրական հերոսների հետ: Ո՞վա մինչև հիմա ամենամոտը եղել ճշմարտությանը:


    Մելիք

    Նա, ով համեմատեց տափաստանի գայլի հետ
    գայլուկ…

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  19. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք - "Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"

    Ուրախ եմ, որ ձեզ դուրա եկել

    Առաջին հարցազրույցս

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •