"Զեմֆիրան իմ չգրած երգերն է երգում"
Փոքրիկ բացահայտում:
Galatea
Մել, ավատարիդ անձրևանոցով մենավորը դու ե՞ս:
Մելիք
Չէ, ցանցից եմ գտել:
Galatea
Իսկ ինչու՞ է հենց ինքը ավատարիդ վրա: Ցանցում միլիոնավոր նկարներ կան:
Մելիք
Առաջ իմ նկարն էր, հետո էդ նկարը մի տեղ հանդիպեցի ու շատ դուրս եկավ...ու ինձ բնութագրողա երևի:
Galatea
Իսկ ինչու՞ է մեջքով կանգնած: Պատահականա՞:
Մելիք
Կանգնած չի Գնում է, միշտ գնում է, ու միշտ անձրևի տակ:
Galatea
Անձրև սիրում ե՞ս: Չես հոգնու՞մ անձրևոտ ավատարիցդ:
Մելիք
Չէ Սիրում եմ անձրև Շարժումը օրգանականա էդ նկարում...անձրևը շարժումա ենթադրում, շարժման մի մասնա, ես հոգնում եմ կանգնած վիճակներից
Galatea
Հեչ եղել է՞ շփշփան անձրևի տակ դիտմամբ առանց անձրևանոց կանգնես: Կամ քայլես: Ասենք` թրջվելու-հիվանդանալու նպատակով:
Մելիք
Թրջվելու` հա, հիվանդանալու` չէ Հիվանդանալուց պառկում եմ, շարժում չկա:
Galatea
Իսկ սիրում ե՞ս, որ քո մասին հիվանդ ժամանակ հոգում են` տաք թեյ են պատրաստում, արգանակ, բան:
Մելիք
Հա, շատ եմ սիրում: Որ հիվանդ ժամանակ իմ մասին հոգացող չի լինում` հուսահատվում եմ: Ուզում եմ տուն գնամ: Դրա համար էլ աշխատում եմ չհիվանդանալ:
Galatea
Իսկ ինքդ հոգատար մարդ ե՞ս:
Մելիք
Չէ երևի: Ես շատ անվերվերիկ մարդ եմ:
Galatea
Ի՞նչ է պետք, որ միջավայրը քոնը դառնա: Որ քնելուդ վայրի Տուն անվանես:
Մելիք
Պարզապես տունա պետք
Galatea
Չորս պատը քեզ համար տուն է՞:
Մելիք
Ոչ մի բարձր կամ հոգևոր բան մի փնտրի: Շատ բանալ սեփականության զգացումա պետք ընդամենը որ ասեմ տուն ԻՄ տունը: Որ տնվոր չլինես: Իսկ երկրի մասին`
Тоска по родине! Давно
Разоблаченная морока!
Мне совершенно все равно --
Где совершенно одинокой
Быть, по каким камням домой
Брести с кошелкою базарной
В дом, и не знающий, что -- мой,
Как госпиталь или казарма.
Мне все равно, каких среди
Лиц ощетиниваться пленным
Львом, из какой людской среды
Быть вытесненной -- непременно --
В себя, в единоличье чувств.
Камчатским медведем без льдины
Где не ужиться...
Մարինա Ցվետաեվա
Galatea
Արծադե Դարի բոլոր բանաստեղծներին ես սիրու՞մ, թե՞ միայն Մարինային:
Մելիք
Մարինան չգերազանցված հանճարա: Ինձ համար երկու հանճար կա` Ցվետաեվան ու Չարենցը:
Galatea
Դե, Չարենցիս դեռ կանդրադառնանք Ախմատովայից, Սեվերյանինից, լավն է՞ կարծում ես Մարինան:
Մելիք
Ախմա՞տովան: Նրան միայն մոդայի համար են աստվածացնում: Ընդունվածա էդպես Բայց Ախմատովայի պես շատերը կան: Իսկ Ցվետաեվան մեկն է:
Galatea
Լատիներենիս դասախոսի պես ես մտածում, Մել Անտանելի խելացի մարդա...ու Ցվետաեվայինա սիրում: Շատ:
Մելիք
Անտանելին լավ էր
Galatea
Իսկ Չարենցն ո՞վ է քեզ համար:
Մելիք
Չարենցի գրածները կարդալիս ծնվում ու մեռնում եմ: Հզոր զգացողություններա տալիս:
Galatea
Համամիտ ե՞ս, որ գիժա եղել մի քիչ:
Մելիք
Սաղն էլ մի քիչ գիժ են, էլի Պարզապես ոմանք ճնշում են իրենց գժությունը` նորմալ երևալու համար: Ոմանք էլ արհեստական ավելի շատ են գժի տեսք ընդունում` տարբերվելու համար
Galatea
Չէ Մել, կարծում եմ իր մոտ ավելի շատա եղել դոզան...դու "Լենինն ու Ալին" կարդացել ե՞ս, կարող ես ինձ ասել` կոմունիզմի տարիներին էլ ո՞վ կարող էր իրեն թույլ տալ Լենինի վրա տենց ղժժալ:
Մելիք
Դե ինքը չի ղժժացել Իր համար Լենին պապին չէր կարա կերպար լիներ: Իր համար կարող էր լինել Լենին, որի պատկերն ինքը կնկարեր: Պարզապես Չարենցն ազատ էր ստերեոտիպներից:
Galatea
Իսկ դու՞, Մել: Ազատ ե՞ս:
Մելիք
Մասամբ, երևի: Ոչ բացարձակ: Կապող շատ բաներ ունեմ, բայց դրանք ինձ չեն նեղում: Օրինակ նրբանկատությունը Եթե օրինակ հիմա ուզենամ գրողի ծոցն ուղարկել այս հարցազրույցը` չեմ անի Սխալ չհասկանաս
Galatea
Հմմ, իսկ եթե իմանաս, որ դիմացինդ ի պատասխան քեզ էլ կուղարկի նույն վայրը, առանց նեղանալու կամ վատ զգալու, միեևնույն է `զոհ կգնա՞ս նրբանկատությանը: Այսինքն` բոլորի հետ ես այդպե՞ս, թե՞ նայած ում հետ ոնց տարբերակն է:
Մելիք
Դե եթե իմանամ, որ դիմացինդ նորմալ կընդունի` կուղարկեմ Բայց դա հազվադեպա լինում...սովորաբար մարդիկ չեն ուզում չափազանց մերձենալ էդ «գրող» կոչեցյալի հետ
շարունակելի
Էջանիշներ