User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Դպրոցական հուշեր

  1. #1
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դպրոցական հուշեր

    Եկեք այս թեմայում վերհիշենք մեր դպրոցական լավ ու վատ օրերը, պատմենք զվարճալի դեպքեր, որոնք կատարվել են մեր շրջապատում կամ մեզ հետ, պատմենք և ևս մեկ անգամ վերապրենք այդ գեղեցիկ և անդառնալի օրերի քաղցրությունը:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (24.07.2011)

  3. #2
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Լավ, մի հատ զվարճալի դպրոցական հուշ պատմեմ, որը , զգուշացնեմ, ինձ հետ չի կատարվել:
    Երևի տեղյակ եք, որ կոմունիստական ժամանակաշրջանում դպրոցական հանդերձանքի հանդեպ շատ խիստ են եղել: Բոլոր աղջիկները պարտավոր էին ժապավեն կապել ( բանտիկ) գլխներին, բայց բարձր դասարաններում էտ ցանկությունը գնալով պակասում էր: ՈՒ մի օր դպրոցի տնօրենը նկատում է, որ բարձր դասարանցի մի աղջիկ ժապավեն չի կպել: Շատ խիստ դիտողություն է անում թե աղջկան, թե հատկապես դասարանի դասղեկին, որ աշակերտների հագ ու կապին չի հետևում: Դասղեկը կատաղած մտնում է դասար ու գոռում՝
    _ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 22.10.2006, 04:03:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (10.06.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
    Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
    Մեր գրականության ուսուցչուհին Սիամանթոյի բանաստեղծություններից անգիր էր հանձնարարել: Բնականաբար, ոչ ոք չէր սովորել: Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
    Սովորաբար երբ ինձ դասարանից դուրս էին հանում, ես շատ ծանր էի տանում: Բայց այս անգամ, չգիտես ինչու, ինձ համար զվարճալի էր:
    Մեր դասարանի դուռը փայտից էր, իսկ վերին մասն ապակի էր: Ես կանգնել էի հենց այդ դռան հետևում, թռչկոտում էի ու գլխարկս թափահարում, ասես համադասարանցիներիս ուզում էի ասել, թե ամեն ինչ լավ է:
    Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին դուրս եկավ և մատյանով գլխիս խփեց: Ցավոք, այս անգամ չվրիպեց: Ես էլ ինձ չկորցրեցի, քացով խփեցի ու փախա:
    Այս ամենը շատ մեծ պատմություն դարձավ: Մայրս բոլորին խառնեց իրար, որ այդ ուսուցչուհուն հեռացնեն հակամանկավարժական գործունեության համար: Ուսմասվարը նկատողություն արեց այդ ուսուցչուհուն հենց նույն օրը՝ իմ ներկայությամբ, երբ ես հիստերիայի մեջ էի ընկել:
    Բայց կարծես այդ ուսուցչուհու վրա ոչինչ չազդեց, որովհետև հաջորդ օրը բարդ համադասական նախադասությունը բացատրելիս հետևյալ օրինակը բերեց. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց երեսիս, ես նրա վրա թքեցի, քացուս տակ գցեցի, և մենք մի լավ ծիծաղեցինք»:

    Դեռ շատ այսպիսի հուշեր կպատմեմ: Վերջիվերջո, շատ ըմբոստ աշակերտուհի եմ եղել: Մեր դպրոցում այլ կերպ հնարավոր էլ չէր իմ բնավորությամբ մարդու համար: Չիմացողների համար ասեմ, որ ես ավարտել եմ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (10.06.2011)

  7. #4
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Բյուր, այնքան ծիծաղեցի
    Շատ պատկերավոր պատկերացնում էի, թե ինչպես է ուսուցչուհիդ թքում վազելով
    Չգիտեմ ինչու, բայց ուսուցչուհուն պատկերացրեցի Arisol-ի այն նկարների պես
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  8. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Բյուր, էդ ինչ ագրեսսիվ էիր :
    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից

    Չգիտեմ ինչու, բայց ուսուցչուհուն պատկերացրեցի Arisol-ի այն նկարների պես
    Էս աչքիս բոլորդ իմ էդ նկարներն եք հիշելու "ուսուցչուհի" բառը լսելիս :
    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    _ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  9. #6
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
    Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
    Ինձ հիմա էլ զվարճալի չթվաց, տխրեցի, երբ կարդացի: Գուցե նրանից է, որ ես էլ եմ միշտ ահավոր զզվել դպրոցից, ու եթե ինձ հնարավորություն տրվեր հետ բերելու մանկությունս, հենց միայն այդ հրեշանոցի պատճառով չէի համաձայնի:
    Ne inducas in tentationem...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (13.08.2011)

  11. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
    Նույն ուսուցչուհին իրա առաջին փորձերը մեր դասարանի վրա էր անում: Սակայն քանի որ դեռ նոր էր մեր դպրոցում, նրան դա չէր հաջողվում: Մեր դասարանցիներն հաջողվել է նրա տակ ջարդած աթոռ դնել :
    Բյուրակնի պատմածի ձևով նա նաև եղբորս հետ է վարվել: Սակայն այս դեպքում ոչ թե նա է մատյանով խփել եղբորս գլխին, այլ հակառակը, եղբայրս տետրով նրա դեմքին:
    Տհաճ ուսուցչուհի էր… ու ոչ միայն տհաճ, նաև անգրագետ:
    Համալսարանում դասավանդող հայոց լեզվի ուսուցչուհի ունեինք: Իսկ վերոհիշյալը մեզ գրականություն էր դասավանդում: "Հեքիաթ ծաղկի մասին" ստեղծագործությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2517) գրել էի հայոց լեզվիս ուսուցչուհու հանձնարարությամբ որպես շարադրություն և ստացել 5/5 գնահատականը, նույն ստեղծագործությունը նաև տվեցի գրականության ուսուցչուհուն ու ստացա 4/4

    Հ.Գ. Ես էլ եմ 10-րդ դպրոցն ավարտել

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2011), StrangeLittleGirl (30.10.2009)

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Բյուրակնի պատմածի ձևով նա նաև եղբորս հետ է վարվել: Սակայն այս դեպքում ոչ թե նա է մատյանով խփել եղբորս գլխին, այլ հակառակը, եղբայրս տետրով նրա դեմքին:
    Ու՜խ, լավ է արել:
    Մաջարյանն ինձ դաս չի տվել, բայց մորս է դասավանդել: Ասում են, որ հիանալի ուսուցչուհի է եղել: Ափսոս, որ նրա ձեռքի տակով անցնելու բախտ չեմ ունեցել:
    Ի դեպ, երբ 10-րդ դասարանի վերջին ամիսներին հայոց լեզու էի պարապում մի դասախոսի մոտ, նա ստիպված էր ոչ թե ինձ հայերեն սովորեցնել, այլ ուղղել ուսուցչուհուս սովորեցրած սխալները:

  14. #9
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ի դեպ, երբ 10-րդ դասարանի վերջին ամիսներին հայոց լեզու էի պարապում մի դասախոսի մոտ, նա ստիպված էր ոչ թե ինձ հայերեն սովորեցնել, այլ ուղղել ուսուցչուհուս սովորեցրած սխալները:

    տարածված երևույթ...
    Իսկ ես մինչև էսօր 1-3 դասարանների դասղեկիս եմ հայհոյում, վօր ստիպեց ձախից աջի անցնել....
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    _ Ձեզ բոլորիդ չեմ ասել որտեղ մազ կա բանտիկ կապեք
    Ես մեռա՜

    Բյուր, պատմածդ չնայած լսել էի վաղուց, բայց էլի ծիծաղից մեռա, երբ կարդացի։ Լրիվ պատկերացրեցի քեզ խարդախ ուսուցչուհուդ հետ խիզախորեն մենամարտելիս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #11
    ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ WhiteNiGGa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2006
    Հասցե
    ԷՐԵՎԱՆ
    Տարիք
    36
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իմ դպրոցից միշտ զզվել եմ: Հիշում եմ՝ օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Առանձնապես սիրված էլ չէի: Համադասարանցիներս միշտ գլխիս օյիններ էին խաղում, հատկապես տասներորդ դասարանում: Օրերն էի հաշվում, թե երբ պետք է ավարտեմ: Հիմա այնքա՜ն ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է:
    Բայց մի դեպք կպատմեմ, որը չնայած այն ժամանակ տխուր էր, հիմա զվարճալի է թվում:
    Մեր գրականության ուսուցչուհին Սիամանթոյի բանաստեղծություններից անգիր էր հանձնարարել: Բնականաբար, ոչ ոք չէր սովորել: Քանի որ մեր հարաբերություններն այնքան էլ լավ չէին, որոշեց միայն ինձ «2» դնել և պահանջեց, որ օրագիրս տամ: Ես էլ զայրացա և օրագիրս շպրտեցի նրա սեղանին: Այստեղ նա կատաղեց ու փորձեց ինձ ապտակել, բայց ես խույս տվեցի, վազեցի դեպի դասարանի մյուս ծայրը: Տեսնելով, որ ձեռքի տակից փախա, մի քիչ առաջ եկավ ու թքեց (բառիս բուն իմաստով), սակայն սրանից էլ խույս տվեցի: Վազեց հետևիցս ու նորից թքեց, բայց այս մեկն էլ ինձ չհասավ: Այստեղ նա զայրացավ ու ինձ դասարանից դուրս հանեց:
    Սովորաբար երբ ինձ դասարանից դուրս էին հանում, ես շատ ծանր էի տանում: Բայց այս անգամ, չգիտես ինչու, ինձ համար զվարճալի էր:
    Մեր դասարանի դուռը փայտից էր, իսկ վերին մասն ապակի էր: Ես կանգնել էի հենց այդ դռան հետևում, թռչկոտում էի ու գլխարկս թափահարում, ասես համադասարանցիներիս ուզում էի ասել, թե ամեն ինչ լավ է:
    Երբ զանգը հնչեց, ուսուցչուհին դուրս եկավ և մատյանով գլխիս խփեց: Ցավոք, այս անգամ չվրիպեց: Ես էլ ինձ չկորցրեցի, քացով խփեցի ու փախա:
    Այս ամենը շատ մեծ պատմություն դարձավ: Մայրս բոլորին խառնեց իրար, որ այդ ուսուցչուհուն հեռացնեն հակամանկավարժական գործունեության համար: Ուսմասվարը նկատողություն արեց այդ ուսուցչուհուն հենց նույն օրը՝ իմ ներկայությամբ, երբ ես հիստերիայի մեջ էի ընկել:
    Բայց կարծես այդ ուսուցչուհու վրա ոչինչ չազդեց, որովհետև հաջորդ օրը բարդ համադասական նախադասությունը բացատրելիս հետևյալ օրինակը բերեց. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց երեսիս, ես նրա վրա թքեցի, քացուս տակ գցեցի, և մենք մի լավ ծիծաղեցինք»:

    Դեռ շատ այսպիսի հուշեր կպատմեմ: Վերջիվերջո, շատ ըմբոստ աշակերտուհի եմ եղել: Մեր դպրոցում այլ կերպ հնարավոր էլ չէր իմ բնավորությամբ մարդու համար: Չիմացողների համար ասեմ, որ ես ավարտել եմ Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
    Ամեն ինչ մարդուց է կախված:
    Իսկ հիմա Բուհում սովորում ես? ընդեղ սիրված ես թե էլի օրերն ես հաշվում:
    4 everythin U do jus think, cuz da life iz game where loozas dyin...

    www.Makaveli.am
    The biggest Source 4 2pac aka Makaveli Fans.

    Խմենք մեր չուզողների կենացը, որ մեզ դեմից խփեն :
    Լավ ախպերներն էլ Մեր գլխից անպակաս ըլն են.
    էէհհհհ... Մնաս բարով օյաղ կյանք :

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Բուհում շատ լավ եմ զգում ինձ: Դասախոսները կարգին մարդիկ են, երբեք չափերը չեն անցնում: Իսկ դպրոցում էլ մի քանի լավ ուսուցչուհիներ ունեի, բայց դե նրանք երկար չդիմացան, տնօրենը հասցրեց նրանց հեռացնել:

    Ի դեպ, կարդա նաև Cassiopeia-ի գրառումը: Նույն ուսուցչուհու մասին նա էլ է գրել

  18. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    չգիտեմ ինչու բացի վատից լավ բան չի հիշվում ու էտ անտեր դասխեկիս էլ կսպանեի հավեսով...
    լավ հիշում եմ...ամեն անգամ էտ իրա ապուշավարի ձևով կազմակերպած էքսկուրսիաներին հետս միշտ մի բան պատահում էր իրա պատճառով...... ու միշտ ինձ բախտի քմահաճույքին էռ թողնում գիշերը տուն վերադառնալուց...մի անգամ տնից ավտոբուզը ահագին անցավ...հասանք շուկա ու ասում է, դե իջիր...գիշերվա 2ին....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  19. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    Մեջբերում WhiteNiGGa-ի խոսքերից
    Ամեն ինչ մարդուց է կախված:
    Իսկ հիմա Բուհում սովորում ես? ընդեղ սիրված ես թե էլի օրերն ես հաշվում:
    Այդ ուսուցչուհու մոտ մարդուց կախված չէր, քանի որ նա մարդուն պիտի ընդունի որպես մարդ ու ինքն էլ ՄԱՐԴ լինի, որն այդպես չէր…
    Ես ինքս էլ սովորել եմ ԲՈՒՀ-ում ու եղել ոչ միայն խմբի լավագույն ու ուսանողներից, այլև դասախոսների պարծանքը… (գլուխ գովացի)

  20. #15
    Արգելափակված lusnjak aregak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    moskva
    Տարիք
    37
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցական հուշեր

    chgitem or mek@ hisem baic ham shat lav pahera exel cicaxeli hamel vat!or mi ban hisem ampaiman kpatmem

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հուշեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.08.2017, 00:03
  2. Մանկական գրքեր նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 22.07.2016, 19:13
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. Գրառումներ: 157
    Վերջինը: 09.02.2010, 15:36
  5. Հուշեր
    Հեղինակ՝ Anush, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.11.2006, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •