Դպրոոոոոոոոոց եմ ուզում գնամ:![]()
Վայ, հիշեցի, որ դպրոցս պիտի փոխեի, ոնց էի լացում: Ախր, ոչ մեկի հետ չէի կարող կիսվել, որ այդտեղ բացի իմ դասընկերներից, ես թողնում էի նաև իմ սերը:
Առաջին օրը գնացի նոր դպրոց. այստեղ բոլորը շարք էին կանգնում, հետո՝ դասարան-դասարան բարձրանում էինք վերև: Գնացի, կանգնեցի շարքի վերջում: Մեկ էլ շարքից երկու տղա դուրս եկան, ու՝
-Բարև, Մար:
Երկուսի հետ էլ փակված էինք եղել «համակենտրոնացման ճամբարում» /մանկապարտեզ/: Մեկը իմ առաջին սերն էր: Էհ, ուր եք երեխեք /ո՞ր օտար ափերում եք/: Արդեն 7տարի է չեմ տեսել: Ո՞ւր ես Մարիամ, իմ մանկության ընկերուհի, իմ անբաժան դասընկեր: Հեսա կլացեմ: Ափսոս, որ Հայաստանից հեռացաք: Առաջին մի քանի տարի կապը պահում էինք, իսկ հետո....
Կուզեի էլի նստած լինեի լուսամուտի կողքի շարքի նախավերջի նստարանին: Թեկուզ Դավիթը թող էլի մազերս խառներՀետո դասերից հետո 96-97թթ. վառարանի վրա կարտոֆիլ էինք դնում, որ եփվի
/բայց համով էր/: Թող էլի ամեն օր ամեն ժամին դասատուները մտնեին դասարան ու ասեին՝ Մարի արի գրատախտակի մոտ: Էհ, Հեղինե, Հեղինե. այդպես էլ չհասկացար, որ ես Մհերին չէի սիրում: Իսկ դու դարձար մեր ընկերության ավարտի պատճառ: Աշոտ, կներես, բայց քո մասին չեմ գրի, համ էլ դու մեր դասարանից չէիր
: Կարոտել եմ դասղեկիս, ուսուցիչներիս, անգամ մեր դպրոցի պահակին: Իսկ դպրոցը փակվեց. փակվեց, կրկին վերանորոգված տեսքով ներկայանալու ակնկալիքով: Բայց, ավաղ, հայկական շինարարության բարի ավանդույթները այստեղ նույնպես գործում են: Շինարարությունը արդեն ընթանում է 4 տարի...
Էջանիշներ