Սակայն այնքան միեւնույն է...
Վայ, ինչքան լավ թեմա էԸնկա հիշողությունների գիրկը, ու հենց ամենաշատը սիրում եմ 1-3-րդ դասարաներիս ապրած շրջանը, որովհետև այդ ժամանակ դեռ հնարավորինս շատ էր անմեղությունն ու անմիջականությունը երեխաների
Անհամբերությամբ էի սպասում իմ առաջին սեպտեմբերի մեկին, որքան էի երազել դպրոց գնալու մասին՝ մանկապարտեզի ճաղերի ներսի կողմ կանգնած: Այսօրվա պես հիշում եմ առաջին պայուսակս, որն ի դեպ, տատիկս էր իր առաջին թոռնիկին նվեր տվել, ու հետն էլ բարեմաղթել էր լավ սովորել, որ ծնողներիս ուրախացնեիՀիշում եմ, որ ես դասարանում տարիքով ամենափոքրն էի, ու մի քանի անգամ տանն իհարկե, դաս անելիս ձեռքերս դրել եմ տետրերիս ու մուշ-մուշ քնել, երևի մանկապարտեզյան ցերեկային քնի ժամն է եղել
, անգամ մայրս փոշմանել է, որ ինձ մի տարի շուտ է տարել դպրոց, բայց դե ես ինձ արդարացրեցի էլի՝ 10 տարի շարունակ գովասանագիր ստանալու հաճույքը ծնողական ժողովներում մայրիկիս պարգևելով
Մի անգամ էլ, առաջին դասարանցի էի, նստում էի առաջին նստարանին, մեկ էլ տեսնեմ՝ ոտքերիս տակ ջուր էՄի քիչ կռացա, նայեմ տեսնեմ՝ ետևի նստարանին նստած տղան մոռացել է, որ դպրոցում էլ կան զուգարաններ ու կարելի է դասի ժամանակ թույլտվություն հարցնել ու դուրս գալ, արդյունքնում էլ երկու օր ամոթի պատճառով դասից չէր բացակայի:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ