Ես լավ եմ հիշում իմ առաջին սեպտեմբերի մեկը, շատ անտարբերությամբ եմ գնացել, մտքովս չի անցել լացել, մամաենցս այդ օրը չեմ էլ հիշում: Հիշում եմ որ սկզբից դպրոցը շատ մեծ թվաց, հետո դասարանում դասատուն ինձ կորցրել էր, չնայած ես նրա հետևում համեստորեն կանգնած էի ու չէի արձագանքում նրա կանչին, քանի որ ազգանունս սխալ էր կարդում: Հիշում եմ որ նստեցի մեջտեղի շարքի երկրորդ նստարանի աջ կողմում, իսկ կողքինս Արամն էր, որը սիրում էր գլուխ գովել ու չեղած պատմություններ էր հորինում: Ինձ անվանում էին քնաց դշխուհի, քանզի դասերի ընթացքում նստած երազում էի ու չէի նկատում ինչ է կատարվում շուրջս: Առաջին գնահատականս եմ հիշում, 1 էի ստացել բառաթելադրությունից:
Հիշում եմ շատ լավ 2-րդ օրը, հենց այսօրվանից սկսվեց իմ ինքնուրույն կյանքը, մենակ էի գնում դպրոց ու կորել էի դպրոցի ներսում, բայց չշփոթվեցի, դուրս եկա ու տուն գնացի, պապիկիս խնդրեցի նորից ճանապարհել ցույց տալ դասարանի տեղը ու վերջ:
Հիշում եմ, ինչպես էի վախեցրել մի աշակարտուհու, երբ տեսել էի, որ նա գրիչի ծայրը կռծում է, ասել էի, մի կռծի այնտեղ միկրոբներ կան գնան փորիդ մեջ ու կհիվանդանաս: Նա սկսել էր լացել, ծնող էին կանչել ու մամաս էլ չէր հասկանում թե ես որտեղից գիտեմ միկրոբ բառը ու ինչու եմ այդպես վստահ ասել:
Մեկա չէի սիրում դպրոցը ու չսիրեցի այն պահից երբ տեսա անարդարություն ու տեսա թե ինչպես են տարբերություն դնում երեխաների մեջ, ելնելով թե ծնողն ով է: