չգիտեմ որ մեկը հիսեմ բաից համ շատ լավ պահերա եխել ցիցախելի համել վատ!որ մի բան հիսեմ ամպաիման կպատմեմ
չգիտեմ որ մեկը հիսեմ բաից համ շատ լավ պահերա եխել ցիցախելի համել վատ!որ մի բան հիսեմ ամպաիման կպատմեմ
Ամենակայֆը իմ մոտ 9-րդ դասարանն էր: Էրնեկ էդ օրերին...
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Երնեկ էն օրերը:Ես 5 տարի ֆիզմաթում եմ սովորել ու երբեք էն կարգի բան չեմ տեսնի, ինչ Բյուրակնը պատմեց (մերն ուրիշ էր էլի): Արտասովոր բան չեմ հիշում հիմա, բայց էն, որ ֆիզմաթն էր, էտ հրաշք էր:
Կարդում եմ ձեր դպրոցական հուշերն ու զարմանում, բայց միևնույն ժամանակ ուրախանում ու հպարտանում, որ նման "դաժան"բաներ ինձ հետ տեղի չեն ունեցել: Դպրոցական վերջին 4 տարիներս անցկացրել եմ Շիրակացու քոլեջում: Հրաշալի օրեր էին, հագեցած, ուրախ, ավելի նման ուսանողական կյանքին: Կարծում եմ` 7-10 դասարաններում ավելի լավ եմ զգացել ուսանողական կյանքի համը...
Հետագայում կպատմեմ մի շարք հետաքրքիր պատմություններ:
ՄԻնչև 7-ի կես ուրիշ դպրոցում էի, հետո գնացի Քվանտ վարժարան ու էստեղից սկսվեց լիարժեք կյանքւ…
հատկապես երբ տեղափոխվեցինք հոսքային…
Համով դասարան էր,իրար համար ամեն ինչ կանեինք, մեկը փորձեր մեզ բան ասեր…
թեպետ Քվանտը անկախ հոսքերից, հրաշալի ընտանիք էր…
Հիշում եմ մեր անկապ ամուսնությունները դասամիջոցներին…երբ ես ջրծաղիկ էի,մեր նամակները…
Քվանտի ճամբարում բոլոր տասերրորդցիների ավարտական երկու օրվա արշավը…
Մենք հավես չունեինք մրցույթի մասնակցելու…
մի դասարան հաղթելու համար Գառ ստացավ, մենք ճագար, իբր վախկոտ էին էլի…անակնկալ էր…
Հիշում եմ մեր հաղթանակները…
թե ոնց էինք բոլորի համար ուրախանում…դասերից հետո մաֆիա խաղում…
բանավեճերի հաղթանակն եմ հիշում…
Մեր պահակին էի շատ սիրում ու բուֆետչիկին…
դասերի ժամանակ ոտանավորները շարունակական,չեմ մոռանա…
էլի շատ բաներ կան,հիմա չեմ կարող մտաբերել…
բայց և տխուր հուշեր կան…
մեր համատարած տխրությունն եմ հիշում,երբ Հաղթանակած ընկերս և Մեծ աստղագետն ու ուսուցիչսանէացան…ծովում…
ահավոր սիրում եմ Քվանտը, իմ տունն ա…մինչև հիմա ընկերներով գնում ենք…
Սկսած տնօրենից մինչև պահակ, մեզ գրկաբաց ընդունում են…
Չեմ հասկանում ՝ոնց թռավ երկու տարին…
Վերջին խմբագրող՝ Ծով: 29.11.2006, 22:11:
Smokie (10.06.2011)
Առաջի 4 տարին սովորել եմ Վանաձորի 15 դպրոցում:
Առաջի անգամ մտա դասարան: Կարդալ գիտեի ու մտածում էի ինձնից բացի ոչ մեկ չգիտի: Մի քանի րոպե ուշացել էի, մտա տենամ երեխեքը նստած "կարդում" են: Մեկը "կարդաց"-պրծավ, դասատուն ասեց.
-Ով ա ցանկանում կարդա՞լ:
Մեկ էլ առանց ձեռ բարձրացնելու հո չասեցի.
-Ես!!!
Մեկը ինձ գիրք տվեց, մտածեցի էսա նենց կկարդամ, դասատուն կասի ապրես: Մեկ էլ տենամ մի հատ էջ, վրեն նկարներ են նկարած ու ոչ մի բան գրած չի: Հետո պարզվեց, որ դասատուն "կարդալ" ասելով ուղղակի սա նկատի ուներ. նկարները նայել ու էդ նկարների հիման վրա մտքեր շարադրել:
Լավն էր
Առաջին անգամ գնացի դպրոց ու մոտ երկու ամիս դասարան էի փոխում։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ այդ դասարանի դասղեկը ձեռքերը բաց ընդունում էր։
Հետո այդ խնդիրը լուծվեծ, երբ 1բ-ի դասղեկը եկավ ու ասաց, որ ինքը ամեն անգամ կգա դպրոցի առջև կգանգնի ու ինձ ու քրոջս կվերցնի մտցնի դպրոց։
Այդ միտքը ինձ շատ էր դուր եկել այն ժամանակ մինչև դասից փախնելու հաճույքը հասկացա։![]()
Smokie (10.06.2011)
Ամալյա ծյոծյաաաաաAlize_etoilik-ի խոսքերից
![]()
Alize_etoilik-ի խոսքերից
![]()
![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Մեր մոտ դոմիկային պայմաններ էին, սկի լույս էլ չկար, ինչ-որ մեկին էին հանձնարարում զանգը տալը (հիմնականում բարձր դասարաններից): Մի անգամ էլ դասամիջոցը պրծնում էր, գնացի դասարան մտնեմ, մեկ էլ ճամփին մեկը զանգը ինձ տվեց, ասեց որ ես զանգը տամ: Ես էլ ոգևորված գործս արեցի, մտա դասարան ու դասից ուշանալու համար անկյուն կանգնեցի:
Էդքանից հետո միշտ ժամանակին էի դասարան մտնում, բայց մի անգամ մեր դասարանից մեկը ինձ չթողեց, ասեց արի գնանք էս դասարանի դռանը քացով խփենք, թռնենք: Գնացինք մի հատ դասարանի դռան մոտ կանգնեցինք, ասեց.
-Առաջինը դու խփի:
Ու ես մինչև խփեցի, ինքը թռավ: Կանգնել նայում եմ` ուր ա, մեկ էլ դասատուն դուռը բացեց, ինձ բռնեց մի լավ ապտակեց ու էդ ինձ կարգին դաս էղավ:
Բաաա... Շատ միամիտ էի:
Ահագին պրոբլեմային դասարան էր: Վարքիցս բոլոր դասատուները ահավոր բողոքում էին: Գնահատականներս ցածր էին (չնայած ստեղ ես մեղավոր չէի, ձեռագրիս համար էին հիմնականում գնահատական իջացնում): Դասղեկս մի օր էնքան ջղայնացավ, ասեց "Մյուս օրը հայրիկիդ հետ գաս": Ես էլ դասի էի գնում ու երբ որ հարցնում էր "Հայրիկդ ու՞ր է" մի ձև крутить էի ըլնում: Ու էդ վերջը չէր: Էն աստիճան էի երես առել, որ երբ ասեց "ձեր տուն եմ զանգելու", մեր հեռախոսը գծից անջատեցի: Մի 2 շաբաթ հեռախոսը անջատած էր, հետո տնեցիք նկատեցին ու միացրին: Մի գեղեցիկ օր էլ դասղեկը զանգեց, ու ես շան ծեծ կերա:
Մյուս օրը դասարան մտավ, ու իրա առաջին հարցը ոչ թե սենց էր` "Ո՞վ է բացակա", կամ "Ի՞նչ է հանձնարարված", այլ.
-Երեկ լավ ծեծ կերա՞ր:
Դրանից հետո ճիշտ ա ձեռագիրս (հետևաբար` առաջադիմությունս) չլավացավ, բայց ահագին խելոքացա: Մենակ մի անգամ դասի չնստեցի, որովհետև մուկ էի տեսել, վախում էի դպրոց մտնեի:
Զարմանալի ա, բայց ոչ մի արտառոց դեպք չեմ հիշում ավելի բարձր դասարաններից: 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից տեղափոխվեցի Երևան, 59 դպրոց. անսովոր էր... 4 հարկանի շենք, ինքն իրան աշխատող զանգ, ֆիզկուլտ դահլիճ իրա հանդերձարաններով ու նման բաներ: Ու ամենաահավորը` պարսկերեն էին սովորացնում: 2,5 տարի սովորելուց հետո ընդունվեցի ՖիզՄաթ, որն էլ ավարտեցի: Շատ սիրեցի էդ դպրոցը, չնայած որ շատ ցածր էի ստանում: Իմ միակ դասարանը, որ ես գերազանցիկ եմ եղել, մնաց 6-րդ դասարանը:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ես էլ Քվանտ վարժարան հաճախեցի իններորդ դասարանից՝ կենսաքիմիայի հոսքում էի, բայց ոչ իմ կամքով: Իսկապես որ Քվանտը հրաշալի ընտանիք էր: Ափսոս ընդամենը մի կիսամյակ գնացի Քվանտ, որովհէտև տեղափփոխվեցինք ԱՄՆ: Կարոտել եմ բոլոր դասատուներիս, հատկապես Դավթյանին ու Նավասարդյանին: Նավասարդյանի շնորհիվ սկսեցի քիմիա առարկան սիրել:Alize_etoilik-ի խոսքերից
Ամալիա տատիկն իսկապէս շատ լավ ու համբերատար կին էր: Հիշում եմ մի օր հիվանդ մեռնում էի, տատիկս որոշեց զանգի Քվանտ և տեղեկացնի, որ հաջորդ օրը դասի չեմ գնալու:Alize_etoilik-ի խոսքերից
Լսափողը վերցրեցին և տատիկս համեստորեն խնդրեց Ամալիա տատիկին, որ ասի իմ մասին/չգիտեմ ինչու էր որոշել հենց պահակին զգուշացնել/: Ասացին, որ նա այնտեղ չի: Երկար-բարակ խոսալուց հետո պարզվեց, որ լսափողը վերցրել էր փոխտնօրեն Ասատրյանը, ով նաև իմ կենսաբանության ուսուցիչն էր: Ահավոր բարկացել էի տատիկիս միամտության վրա
:Նույնիսկ ամաչում էի կենսաբի դասին նստել....
![]()
Ես արդեն այստեղ էի, երբ ինձ հայտնեցին այդ մասին:Alize_etoilik-ի խոսքերից
Պարզապես չէի կարողանում հավատալ լսածիս:
![]()
![]()
![]()
Մի անգամ էլ ուզեցանք ինֆորմատիկայի դասից 5 րոպե շուտ դուրս գալ: Համոզեցինք Եսայանին ու բոլորովս դուրս եկանք դասարանից, մեկ էլ միջանցքում տեսանք տնօրենին կանգնած...բոլորս սուսուփուս, անշշուկ վերադարձանք դասարան: Էլ չգիտեմ մինչ այդ մեր ձայները չէր լսել, թե ուղղակի չլսելու էր տվել:![]()
Ասատրյանին ես էլ գիտեմ: Մարզային օլիմպիադայի ժամանակ հանձնաժողովի միակ կարգին մարդն էր: Երբ գրավորս բողոքարկել էի, նա համամիտ էր, որ պետք է մի միավոր բարձրացնել, մինչդեռ հանձնաժողովի մյուս անդամները սկսեցին հեքիաթներ հորինել, որ պետք է գոհ լինեմ, որ այդ հարցին ինձ 3 միավոր են դրել, ոչ թե 4, որովհետև միայն երկու հոգու են 3 դրել, մնացածները եղել են 2 և ավելի քիչ:Երկար-բարակ խոսալուց հետո պարզվեց, որ լսափողը վերցրել էր փոխտնօրեն Ասատրյանը, ով նաև իմ կենսաբանության ուսուցիչն էր:![]()
Հիմա էլ նույն հրաշքն ա.Մի քիչ պահակներն են համը հանում բայց ոչինչ. Եղիազարյանի շնորհիվ կարգերը ահավոր խստացել են.Mogakan`Lapterik-ի խոսքերից
Քանի որ դեռ չեմ ավարտել(չեմ էլ ուզում) հուշերը ներկայում են.Որ հիշեմ, կպատմեմ
Ի՜նչ հաճելի էր հայտնաբերել քվանտցիների…ամեն դեպքումայդպես է,ինչքան էլ այնտեղ սովորած լինեք…
Այդ անուններին իհարկե ճանաչում եմ…Նավասարդյանն ինձ էլ ա դաս տվել…
Ո՜նց ուրախացա…Ասատրյանի տղայի հետ նույն դասարանից ենք եղել…
Բա Տիկին Լարիսայի բուտերբրոդները
Ավելացվել է 57 վարկյան անց
Բա տեսնու՞մ եսԲյուրակն-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 03.01.2007, 13:09: Պատճառ: Գրառման ավելացում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ