User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 96 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Դպրոցական հուշեր

  1. #91
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեր ռուսերենի դասատուն շաաատ թույլ ա:Ճիշտ ա ինքը գիտելիքներ ունի բայց չի կարում դասարանը լռեցնի ու ռուսերենի ժամին մեր դասարանը վերածվում ա շուկայի:Ինքը ամեն տարի ասում ա որ հաջորդ տարի մեր դասարանը չի վերցնելու՝բայց 1-ին դասարանից մինչև հիմա ինքն ա մեր դասատուն:անցած տարի մի օր երեխեքով ոշեցինք գնդակ խաղալ հենց դպրոցում մեր դասարանում:Սարքեցինք թղտե գնդակ ու սկոչապատեցինք:Ընենց ստացվեց որ վերջացրեցինք հենց ռուսերենի ժամին:Դասատուն եկավ նստեց սեղանի առաջ որ մատյանը լրացնի գլուխը կախեց թե չէ մեր դասարանի տղաներից մեկը գնդակը տշեց շատ ուժեղ:Գնդակը գնաց բայց հարցն են եր որ ետ տղու կոշիկն ել հելավ ու վայրեջք կատարեց հենց դասատուի գլխին:Մեր շաաատ սիրելի դասատուն սկսեց լացել ու հետո մեզ ասեցին վոր իրա գլուխը ծակվել ա:Ետ որը մեր գլխին լիքքը ճառ կարդացին բայց մենք շաաաատ մեծ օգուտ ունեցանք ՝ետ օրը դաս չարինքմենակ տնորինի խոսքերն եինք լուռ լսում ու մտածում(յանըմ)ռուսերենի դասատուի մասին:
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  2. #92
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ էի սիրում մեր ռուսերենի դասատուին՝ Ռուզաննա Լեւոնովնային:
    Սկզբից ռուսերենի ժամանակ մեր դասարանը երկու խմբի էր բաժանվում: Մյուս խմբի դասատուները հաճախակի էին փոխվում, մերը մնում էր Ռուզաննա Լեւոնովնան:Գիտեր ինչ էր սովորեցնում, ինչը ճիշտ կլինի մեր համար, 6-8-րդ դասարաններում, երբ մեզ ռուսերենի գրքեր էին բաժանում, ասում էր «էս գրքերը ավելի շատ բթացնելու են» ու նորմալ գրքեր էր առաջարկում: Կարինե Միխայլովնան էլ էր շատ լավ դասատու, մյուս խմբին երեք տարի դասավանդել էր: Իսկ 8-րդ դասարանից մենք արդեն սկսեցինք միացյալ սովորել Ռուզաննա Լեւոնովնայի հետ, Չնայած ինքը չէր ուզում, մեր առանձին խումբը շատ ավելի էր սիրում: Համարյա ամեն մի դասի դուրս էր հանում չարաճճի տղաներին, ուշացողներին երեխեքին էլ ներս չէր թողնում: Մյուս խմբի չարաճճիներն էլ իրե՛ն չէին սիրում: Թող պարծենկոտություն չլինի, բայց ես իր ամենասիրելի աշակերտներից էի:

    Մեր հայոց լեզու/գրականության ուսուցչուհի ու հինգ տարվա ընկեր Մկրտչյանին ո՜նց էին ջղայնացնուում: Խելոք չէին մնում իր դասերին: Հիշում եմ իր «բու՜թ արարածը,» ամբողջ դասարանն էլ ծիծաղում էր այդ պահին:
    «Հենց գալիս եք իմ դասին ոգեւորվում եք, ոնց որ դուք բոլորդ ցուլեր լինեք, ես էլ էստեղ ձեր համար տոռեոդոր եմ:» Բա որ տղերքից մեկը նման պահերին չէր ասում «որովհետեւ մենք ձեզ շատ ենք սիրում,» մտքումս ասում էի, «բայց ինչ կեղծավորն ա:»

    Մեր մաթեմատիկայի դասատուն էլ էր շատ լավը: Հաճախ մի լաաավ կբարկանար, իսկ շատ դեպքերում էլ կատակներ կաներ մեր հետ: Նրան իսկապես շատ էինք սիրում: Հիշում եմ վեցերորդ դասարանում, տարեվերջին, մաթեմատիկայից թույլ երեխաներին ասում էր, վերջին օրերն են, պատրաստվեն, իրենց հերթով հարցեր կտա, մի ձեւով գնահատականները կբարձրացնի: Ամենավերջին օրն էր, մի խումբ երեխաներ գրատախտակի մոտ կանգնած, ընկեր Մկրտչյանը բարկացած խոսում է իրենց վրա ու խոսքը վերջացնում այսպես «բայց էս անգամ ես ձեզ ցածր չեմ գնահատի, մի պայմանով, որ սրանից հետո լավ սովորեք:» Ո՜նց էին ուրախացեեել, ընկեր Մկրտչյանն էլ ժպտում էր, ինքն էլ էր ուրախ, բայց ո՞վ գիտի ինչ էր մտածում:
    Իսկ 7-րդ դասարանում... ընկեր Մկրտչյանը մահացավ:

    Հիշում եմ մեր երաժշտության դասատու ընկեր Եղիազարյանին: Ո՜նց էր ղժղժում, ո՜նց էր գոռգոռում մեր վրա: Այստեղ կմեջբերե մի գրառումը:

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ առաջին դասարանում (հենց առաջին օրերից էին) նստել էինք երաժշտության դասին: Դասատուն դեռ չէր եկել, դասարանն էլ առիթից օգտվելով աղմկում էր: Եկավ դպրոցի քարտուղարուհին, բարկացավ, գնաց: Որոշ ժամանակ անց էլի սկսվեց: Քարտուղարուհին երկրորդ անգամ եկավ, էլի բարկացավ, գնաց: Ընդամենը մի քանի վայրկյան անց մեր երաժշտության դասատուն, շատ հանգիստ ու դանդաղ քայլելով, ձեռքերը խաչած, ուրախ ու գոհ ժպիտով գալիս ա ու...
    _Էս ի՞նչ խելոք եք նստած...
    Մենք ծիծաղում ենք, իսկ դասատուն չէր հավատում տեսածին:
    _Էս ի՞նչ խելոք եք նստել, հեչ չէի մտածի, որ տենց խելոք նստած ինձ կսպասեք:
    Մենք մի լավ ծիծծաղում էինք:
    Է՜հ... քարտուղարուհին հենց առաջին պահերից եկավ ու...
    Բայց մեկ ա ծիծաղում էինք... նույնիսկ երբ դասատուն ջղայնացած գոռում էր:
    4-6-րդ դասարան, պատմության ուսուցչուհի ընկեր Հայրապետյան: Ոչ մի անգամ երեխաների վրա ձեռք բարձրացրած չկար, իմ կարծիքով դա արդեն իսկ մեծ բան է: 4-րդ եւ 5-րդ դասարաններում լավ էր... եթե 6-րդի հետ համեմատ եմ: 6-ում էն ի՜նչ էին անում իր դասերի ժամանաակ, գժանոց էր, միիի-քիչ էլ խիղճ չունեին, ամոթ չունեին:




    Ես մինչեւ 7-րդ դասարանը 4-երով եւ 5-երով էի սովորում: Հետո մի քանի առարկաներից սկսեցի 3, երբեմն էլ 2 ստանալ: Իսկ վարքագիծս նորմալ էր:
    Սիրելի առարկաներս ռուսերենն ու գրականությունն էին:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.08.2011, 21:55:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.08.2011), Kanamar (16.08.2011), Նիկեա (26.10.2014)

  4. #93
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ հիշողություններս քանդեմ մի բան էլ ես պատմեմ.
    Առաջին դասարանի առաջին օրերն էին:Ուսուցչուհին հենց առաջին օրը բոլորիս զգուշացրել էր ,եթե զուգարան ուզենք ձեռք բարձրացնենք ասենք պատճառը ու հանգիստ դուրս գանք դասարանից:Մեր դասարանի Սուսանիկը արագ ձեռք բարձրացրացրեց ու դասարանից դուրս թռավ :Երևի երկար ժամանակ անցավ,չգիտեմ,բայց ուսուցչուհին սկսեց անհանգստանալ ու աղջիկներց մեկին ուղարկեց Սուսանիկի հետևից:Մի քանի րոպեից Լիդան վազելով ներս ընկավ , թե` ընկեր Ղարիբյան Սուսանիկը ասում է, ընկեր Ղարիբյանին ասեք թող թուղթ բերի , զուգարանում թուղթ չկա...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kanamar (16.08.2011), Lionne_en_Chasse (16.08.2011), Mark Pauler (02.09.2011), Smokie (16.08.2011), Մանուլ (16.08.2011), ՆանՍ (16.08.2011), Նիկեա (26.10.2014)

  6. #94
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցս շատ եմ սիրել, շաաաաաաատ: Ես վեցերորդ դասարանում փոխեցի դպրոցս ու գնացի «Ուսում»: Մինչև էդ, դպրոցն ուղղակի ատում էի: Հետո էդտեղ սկսեցի սիրել, չնայած, որ շատ դժվար էր սովորելը: «Ոսում» դպրոցը գտնվում է Ֆիզմաթ դպրոցի հետ մի բակում: Ու մեզ միշտ դասատուները ասում էին "Մի գնացեք էդ Ֆիզմաթի կողմը, դրանք սաղ կռվարար են", հիշում եմ, ժամանակ կար, նույնիսկ խիստ կերպով արգելել էին, բայց դե մենք իհարկե գնում էինք Ամենալավ հիշողությունները Ժոռա պապիյի հետ են կապված(դպրոցի պահակն էր), վերջին զանգի տոնակատարության ամենաառաջին երգը իրա մասին էր

    Դպրոցից ամենաշատը սիրում եմ վերջին տարին: Դասատուները էլ խիստ չեին, համարյա բոլորը մեր հետ ընկերություն էին անում: Էդ վերջին տարում հեռախոսին միացող մի քիչ մեծոտ դինամիկներ կաին, դրանից էինք բերում, դասամիջոցներին միացնում էին ուուու........ գնաց քեֆ-ուրախությունը Տղեքից մեկն էլ ակարդեոն ուներ, բերել էր, որ էդ վերջին զանգի համար փորձեր անեին, վերջին երկու ամիսը դպրոցում էր: Հիշում եմ, մի օր ռուսական էն հնոտ ու շախով երգերից էր նվագում, ես ու դասղեկս էլ մեզ չկորցրեցինք, վեր կացանք ու սկսեցինք իրար հետ պարել

    Հիշում եմ, մի օր էլ էքսկուրսիա էինք գնացել: Ոնց չէի սիրում ես էդ էքսկուրսիաները: Գնացել էինք Գյումրի, ման եկանք, մի քանի եկեղեցի, թանգարան ու նմանատիպ տեղեր մտանք: Հետո նախաճաշ արեցինք, կալբաս-մալբաս ու տենց բաներ Հետո մեզ տարան մի հատ անկապ չոլ, տվեցին գնդակ ու ասեցին էդ ցեխերի մեջ խաղացեք: Ես հիմա մտածում եմ` «տենաս խորովածը ո՞վ ա անելու», վերջը, մտածեցի դե երևի շոֆերը կանի, մենք էլ կողքից կօգնենք: Ինչ խորոված???? Էն առավոտվա նախաճաշի շարունակությունը դրեցին, կերանք, գնացինք մթամ խաղացինք (խի սոված խաղալ կլինի՞) Ու ըտենց սոված էլ էկա տուն: Ձեր համար կարողա էսի ծիծաղալու չի... ճիշտն ասած իմ համար էլ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.08.2011), Universe (30.08.2011), Նիկեա (26.10.2014)

  8. #95
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցական սարսափ հիշողություններից ամենասարսափելին իմ համար առաջին օրն էր Բայց մի փոքրիկ նախաբան:

    Նախքան Սպիտակի երկրաշարժը թիվ 20 անգլիական թեքումով դպրոցը Գյումրիի լավագույն դպրոցներից մեկն էր, երկու եղբայրներս էդ դպրոցում էին սովորում: Երկրաշարժի ժամանակ դպրոցի երկու կորպուսներից մեկը փլվեց ու անգլիացիները եկան Գյումրի նոր դպրոց կառուցելու: 1 տարվա ընթացքում դպրոցը արագ կառուցեցին ու արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ շինություն, որի նմանը ու տեխնիկական հագեցվածությունը էդ թվերին Հայաստանում հաստատ չկար: Ինտերնետում նորմալ նկար չգտա, մենակ մակետը կա, որ մոտավորապես հասկանաք, թե դպրոցն ինչ տեսք ունի:



    1990թ-ին դպրոցի բացման արարողության համար Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Մարգարետ Թետչերը անձամբ եկավ Գյումրի: Մինչև հիմա հիշում եմ էդ օրը, թե ոնց էին կիսափուլ ու տխուր քաղաքի փողոցները ասֆալտել ու ամեն կերպ փորձել սիրունացնել, որ Թետչերի աչքի առաջ ամոթով չմնանք: Էդ օրը գյումրեցիների համար իսկական տոն էր, գյումրեցիները փուչիկներով, սիրուն հագնված դուրս էին եկել փողոց Թետչերին դիմավորելու: Դե ես էլ Թետչերին տեսա, ինքն էլ դպրոցը բարով-խերով բացեց ու հետ գնաց մառախլապատ Ալբիոն:

    Մնաց իմ դպրոց գնալու հարցը: 1990թ-ին բոլոր գյումրեցիների երազանքն էր, որ իր երեխան սովորեր Լորդ Բայրոնի անվան թիվ 20 անգլիական թեքումով դպրոցում: Էդ թվերին Գյումրու դպրոցներից շատերը կամ տնակային պայմաններում էին գործում կամ էլ վթարային շենքերում, իսկ 20 դպրոցը ոչ միայն սիրուն էր, այլ նաև ջեռուցում ուներ ու ամեն տեսակի հարմարություններ դասընթացների համար: Նույնիսկ համակարգչային դասարան ուներ, ինչն էդ թվերի Հայաստանի համար իսկական ֆանտաստիկա էր: Ծնողներս էլ որոշել էին, որ քանի որ ավագ եղբայրներս էդ դպրոցում էին սովորում, ես էլ պիտի 20 դպրոցը գնայի, ինչ անենք, որ մեր տնից շատ հեռու էր: Իսկ ընդունվելու մրցակցությունն էնքան բարձր էր, որ դպրոցի տնօրինությունը որոշեց ընդունելությունը լոտոյով անցկացնել: Ընդունվել ցանկացողները թուղթ էին քաշում, որի մեջ գրված էր, այո կամ ոչ: Իմ բախտը ինչպես միշտ չբերեց, իմ սեփական ձեռքով «ոչ» քաշեցի: Ու համակերպվեցի էդ մտքի հետ, որ փոխարենը պետք է սովորեմ մեր տան մոտ գտնվող տնակային պայմաններում գործող ֆրանսիական թեքումով դպրոցում

    Բայց ծնողներս էդ մտքի հետ չէին համակերպվել ու ուրիշ լուծում գտան 20 դպրոցի կենսաբանության դասատուն իմ տռայուռոդնի Կլարա հորքուրն էր: Կլարան հորքուրը, ով ինձ շատ էր սիրում, ծնողներիս խոստացավ, որ ինչ էլ լինի, ես էդ դպրոցի սան եմ դառնալու ու էլ կարիք չկա բացատրելու, թե հետո ինչ արեց Հանդիպում տնօրենի հետ, մի քիչ էլ դրական վերաբերմունք ու սեպտեմբերի 1-ին սիրուն հագնված եղբայրներիս ու մամայիս հետ գնում եմ դպրոց: Դպրոցի պաշտոնական բացմանը հաջորդող առաջին զանգի արարողությունը շատ ճոխ էր, ափսոս, որ ես չէի մասնակցում ու հեռվում մամայիս ձեռքը բռնած նախանձով նայում էի, թե ոնց էին 10-րդ ու առաջին դասարանցիները իրար միջև ծաղիկներ ու գրքեր փոխանակում: Արարողությունից հետո դպրոցականները գնացին դասարաններ իսկ ես մնացի դրսում Մի փոքր անց Կլարա հորքուրն եկավ, ձեռքս բռնեց ու տարավ դպրոց: Առաջին դասը արդեն սկսվել էր, իսկ ես տարրական դասարանների կորպուսի բազմոցներից մեկին նստած մտածում էի իմ ճակատագրի մասին: Քանի դեռ Կլարա հորքուրը հերթով մտնում էր առաջին դասարաններ ու բանակցում դասղեկների հետ, թե ում դասարանում պիտի սովորեի, ես մտածում էի, թե վերջ, ոչ մեկ ինձ չի ուզի ու կուղարկեն ուրիշ դպրոց: Բարեբաբախտաբար երկար սպասելուց հետո Կլարա հորքուրը եկավ, ու ինձ տարավ 1Բ դասարան: Ու էդպես դարձա 20-րդ դպրոցի սան՝ առանց Առաջին Զանգի, առանց 10-րդ դասարանցու նվիրած գրքի ու առանց առաջին դասի: Ճակատագրի հեգնանքով 10 տարի անց ոչ էլ Վերջին Զանգ ունեցա, բայց սա էլ լրիվ ուրիշ պատմություն է
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.11.2011, 12:20:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.11.2011), Claudia Mori (24.11.2011), Freeman (24.11.2011), Ripsim (24.11.2011), Valentina (24.11.2011), VisTolog (24.11.2011), Արևհատիկ (24.11.2011), Նիկեա (26.10.2014)

  10. #96
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ դպրոցական սարսափ հիշողություն՝ ֆիզկուլտուրայի դասերը:

    Ֆիզկուլտը դպրոցական ցածր դասարաններում իմ ամենաատելի առարկան էր: Սկսենք նրանից, որ ես եղել եմ փոքր, նիհար երեխա ու առանձնապես աչքի չեմ ընկել ոչ ֆիզիկական ուժով, ոչ էլ դիմացկունությամբ: Ֆիզկուլտի բոլոր դասերը սկսվում էին ըստ բոյի շարք կանգնելուց, որը շատ ստորացուցիչ արարողություն էր իմ համար: Չնայած հիմա ես ակումբցիներին հայտնի եմ որպես բարձրահասակ, երկարոտն ու սլացիկ երիտասարդ (), բայց մինչև 16-17 տարեկանս եղել եմ կարճահասակ երեխա ու միշտ նեղվել եմ կարճ բոյից: 36 հոգանոց դասարանում ինձանից ավելի կարճ մենակ երկու աղջիկ կար ու մեկ էլ մեր Ֆրունզիկը, ով դասարանում ամեն ինչում վերջինն էր Մի խոսքով, ամեն անգամ շարք կանգնելուց ոտքերիս մատների վրա էի կանգնում, որ ավելի բարձրահասակ երևամ ու գոնե շարքի մեջտեղներում լինեմ, բայց դա չէր օգնում, ֆիզկուլտի դասատուն ամեն անգամ թևիցս բռնում տանում շարքի վերջերում էր կանգնեցնում ու ես իմ սև բախտս անիծելով, որ ավելի բոյով չեմ ծնվել «հավսար, զգաստ, աջ դարձ, ձախ դարձ» էի անում Այ, որ էն ժամանակ իմանայի, որ մի 10 տարուց հետո մեր դասարանցիների մեծ մասից բոյով էի լինելու, հաստատ քիթս վեր ցցած ման կգայի

    Մյուս ստորացուցիչ հանգամանքը թիմային խաղերն էին. ֆուտբոլ, բասկետբոլ ու վոլեյբոլ: Հիմա գիտեմ, որ ես թիմային խաղերի համար ստեղծված չեմ, բայց դե էն ժամանակ ես կամ դասատուս ինչ իմանայինք դրա մասին: Մի խոսքով, ֆուտբոլի կամ բասկետբոլի ժամանակ իմ համար վազվզում էի դաշտում ինքս ինձ հույս տալով, որ փոքր, նիհար երեխա եմ ու թիմակիցներս ինձ չեն նկատի ու գնդակ չեն փոխանցի: Բայց որ հանկարծ սխալվում ու ինձ գնդակ էին փոխանցում, մի կողմից ուրախությանս չափ ու սահման չկար, որ վերջապես ինձ էլ գնդակ բաժին ընկավ ու մյուս կողմից ահավոր վախենում էի ու պատասխանատվության մեծ զգացում էր մոտս առաջանում, որ հիմա պետք է ճիշտ փոխանցում կատարեմ, որպեսզի իմ թիմը հանկարծ չպարտվի: Ու էդ պատասխանատվության վախն էնքան մեծ էր, որ հենց գնդակը մոտս էր հայտնվում, անմիջապես փորձում էի դրանից ազատվել՝ գնդակը մի կողմ տշելով Դրան անմիջապես հաջորդում էին թիմակիցներիս հիշոցները, որոնք արժանապատվորեն կուլ էի տալիս ինձ հույս տալով, որ դրանից հետո էլ ոչ ոք ինձ գնդակ չի փոխանցի: Բայց ֆիզկուլտիս դասատուն շատ համառն էր ու խաղի ընթացքում անընդհատ թիմակիցներիս հորդորում էր ինձ գնդակ փոխանցել, իսկ իմ բոլոր փոխանցումներն ու գոլային պահերը ավարտվում էին անհաջողությամբ Մի քանի խաղից հետո դասատուս համոզվեց, որ ես անհույս եմ ու դրանից հետո ֆուտբոլի կամ բասկետբոլի խաղերի ժամանակ ինձ թողնում էր, որ դահլիճում նստեմ ու գիրք կարդամ Էդպես էլ դպրոցն ավարտեցի առանց գոլերի ու գնդակը զամբյուղի մեջ գցելու
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.11.2011, 14:55:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.11.2011), Claudia Mori (26.11.2011), Freeman (24.11.2011), Ruby Rue (08.01.2013), Srtik (26.10.2014), Valentina (24.11.2011), Արևհատիկ (24.11.2011), Նիկեա (26.10.2014)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հուշեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.08.2017, 00:03
  2. Մանկական գրքեր նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 22.07.2016, 19:13
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. Գրառումներ: 157
    Վերջինը: 09.02.2010, 15:36
  5. Հուշեր
    Հեղինակ՝ Anush, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.11.2006, 10:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •