Վայ նենց եմ կարոտել դպրոցըՇատ պատմություններ կան դպրոցի հետ կապված և լավ,
և վատ
Ընթացքում երբ հիշեմ կպատմեմ
![]()
Վայ նենց եմ կարոտել դպրոցըՇատ պատմություններ կան դպրոցի հետ կապված և լավ,
և վատ
Ընթացքում երբ հիշեմ կպատմեմ
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Զրուցարանում ծավալված հավես խոսակցությունն ինձ ստիպեց էս թեման բացել: Չնայած թեմայի իմաստը, կարծում եմ, պարզ ա, բայց, ամեն դեպքում, զրուցարանից որոշ գրառումներ մեջբերեմ այստեղ՝ թեմայի ֆորմատն ավելի հստակեցնելու համար:
Գրառումներից մի քանի սմայլեր պակասեցրել եմ, որտև մեկ գրառման թույլատրելի սահմանն անցնում էր:
Մի խոսքով, ժողովուրդ, գրեք, քանի հիշում եք, բայց զգույշ կլինեք, որ ձեր երեխեքը դպրոցական տարիքում չկարդան էս գրառումները:ՃՃ
Մեկ էլ թեման զրուցարանի չվերածենք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (01.05.2011), Ariadna (01.05.2011), Freeman (01.05.2011), Jarre (01.05.2011), Kita (09.06.2011), Monk (01.05.2011), Moonwalker (09.06.2011), Morg (01.05.2011), My World My Space (01.05.2011), Nare-M (21.07.2011), Sagittarius (01.05.2011), Ungrateful (01.05.2011), Աթեիստ (01.05.2011), Ապե Ջան (01.05.2011), Լուսաբեր (01.05.2011), Հայկօ (01.05.2011), Մանուլ (09.06.2011), Նաիրուհի (01.05.2011), ՆանՍ (10.06.2011)
էդ դասի վրով թռնելուց առաջ դասատուն ասեց.
-էրեխեք էս դասն էլ տանը կկարդաք
մեր դասարանի Արթուրն էլ թե.
- մամաս չի թողում ես տենց դասեր սովորեմ....![]()
Ambrosine (01.05.2011), erexa (01.05.2011), Freeman (01.05.2011), Kuk (01.05.2011), Monk (01.05.2011), Moonwalker (09.06.2011), Nare-M (21.07.2011), Sagittarius (01.05.2011), Ungrateful (01.05.2011), Աբելյան (01.05.2011), Դարք (01.05.2011), ՆանՍ (10.06.2011), Ռուֆուս (01.05.2011)
Առաջի ժամը՝ աշխատանքի ուսուցում, երկրորդը՝ Ֆիզկուլտուրա, երրորդը՝ դասատուն հիվանդ էր, վաղն էլ չենք անելու, դե չորրորդ ժամի հանրահաշիվն էլ դպրոցում այսօր արել եմ ռւոսկիի ժամի դասամիջոցին:![]()
Էհհհ, ինչ էլ լավ ժամանակին բացվեց էս թեման, կակռազ գիշերվա կեսին ընկել էի դպրոցական հիշողություններիս գիրկը: Ինչպես բոլոր 8-րդ դասարաններում, մեր դասարանում էլ էդ դասը բացատրելու օրվան սպասել էինք ամբողջ տարին: Դասատուն էլ հենց սեպտեմբերից մեզ նախապատրաստել էր դրան, ասել էր ես ձեզ ամեն ինչ պարզ ու մանրամասնորեն եմ բացատրելու, շփվելու ենք ազատ ու անկաշկանդ: Բացատրելու օրն էլ բոլորս կազմ պատրաստ նստած սպասում ենք իրան, էտ օրը ոչ մեկ դասից չէր փախել, բայց դասատուն եկավ, ասեց թեման կկարդաք, մյուս դասին անցնելու ենք հաջորդ թեմային, էսօր դաս չենք անում, ազատ եք:![]()
Վերջին խմբագրող՝ Morg: 01.05.2011, 01:43:
Դպրոցի ամենավառ հիշողությունս երկար դասամիջոցին ճաշարանում փողով կամ պարտքով` Ալվարդ տոտայի սարքած կոտլետ հացերն են, որի համար արժեր ամեն օր դասի գնալ
Իրականում, տաս տարվա մեջ երևի հաշված անգամ եմ դասից բացակայել, եսիմ որտեղից մեջս մտել էր, որ կարևորը գնահատականը չի, այլ գիտելիքը ու տենց դասի էի գնում, որ եթե գոնե դասը չեմ սովորել գոնե լսեմ օրվա դասը:
Անատոմիայի խուժան դասերը մենք սիրուն անցել ենք, ոնց-որ մնացած դասերը, ուղղակի աղջիկները առանձին, տղաներn էլ իրենց համար առանձին... հատուկ ժամեր էին հատկացրել... ականջդ կանչի Սիմոնյան, չնայած ասում են գիշերը ականջ չեն կանչի)
Հոգեբանության ժամերն էին հավես անցնում մեր դպրոցում, որովհետև հատուկ սենյակ էին սարքել կլոր սեղանով ու տենց կլոր սեղանով նստում խոսում քննարկում էինք, գնահատական ստանալ չկար, հոգեբանությունից ինչ գնահատական ստանալ ախր ))), այ տենց լավ դասատուններ էլ ենք ունեցել ))
բայց ինչ հիշեմ չհիշեմ դպրոցական տարիներս վառ հիշողություն են դարձրել առաջին ու միակ սերսԵս ու Սասը մի ուղղությամբ էինք նստում, երկրորդ շարքում, կողքս նստող աղջկան ասում էի հետ նստի միշտ որ ես մի ձեռիս հենված իբր դաս եմ գրում կամ կարդում, բայց նայեմ ու զմայլվեմ Սասով
))), էլ չասեմ ոնց էի խուճապի մատնվում, երբ հանկարծ մեր հայացքները հանդիպում էին ու հասկանում էր, որ իրեն եմ նայում, էն որ մանթո ես լինում ու փոխանակ շարունակես նայել կամ զուսպ մի հատ ժպտաս, փոխարենը հայացքդ արագ փախցնում ես ու կարմրատակում )) Ինչ օրեր էին է՜ :ՃՃ
Դպրոցական տարիներին.... մեկ էլ ասում էին, որ երանի ենք տալու էտ տարիները.... ես երանի չեմ տալիս, ես ուղղակի հաճույքով հիշում եմ![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 01.05.2011, 01:48:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Վայ ինչ ամոթա, բան չեմ հիշում դպրոցական տարիներից![]()
Էխ, դպրոցական տարիներ: Էնքան բան կա պատմելուուուՀավես թեմա է, հետո մի երկու բան կպատմեմ: Սկզբի համար մի ուրիշ թեմայում արածս գրառման լինկը դնեմ
![]()
Նաիրուհի (01.05.2011)

Մոդերատորական. «Հիշողություններ դպրոցական կյանքից» նորաբաց թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Դպրոցական հուշեր» թեմային։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կրտսեր դպրոցական սարսափներ
Դպրոցն ինձ համար տեղով մեկ սարսափ էր: Եթե երջանիկ պահեր էլ ունեցել եմ, ապա դրանք եղել են միջին դպրոցական շրջանում: Թե կրտսեր, թե ավագ դպրոցն անտանելի էին:
Երևի որ մանկապարտեզ գնացած լինեի, դպրոցն ավելի հեշտ տանեի: Իսկ էսպես ձեռքերի վրա պահած, կյանքից բեխաբար էրեխեն մեկ էլ ընկնում է սովետական դպրոց: Սթրես: Էն էլ թե ինչ սթրես:
Մինչև հիմա հուշերիս մեջ մնացել են ցածր դասարաններում ապրածս սարսափները: Գրեմ, բալքիմ պատմելուց հալվեն, մաշվեն, կորչեն գնան...
Առաջին օրը
Էն ժամանակ ով էր մտածում էրեխեքի "separation anxiety"-ների (բաժանման տագնապ) ու նման նուրբ հոգեբանական բաների մասին: Առաջին զանգը հնչեց ու քըրթ, թափով կտրեցին ինձ մամայիցս: Հա, վեց տարեկանում ես արդեն լիքը բաներ գիտեի ու չափերով էլ մի տռուզ մուկ էի, բայց դա դեռ հերիք չէր, որ դպրոցին պատրաստ լինեի... Ես մամայիս մոտ էի ուզում, բայց անծանոթ ծյոծյաները տարան ինձ, ու ես լուռ լաց եղա իմ դառը բախտի վրա:
Մեր դասվարը
Ընկեր Դ-ն շատ նիհար, պեպենոտ մի կին էր՝ իրարից հեռու ատամներով, «բոքս» արած մազերով ու օծանելիքի ուժեղ հոտով: Լավն այն էր, որ ի տարբերություն ուրիշ ուսուցիչների, ինքը գիտեր ժպտալ, վատն այն էր, որ չափից դուրս էքսցենտրիկ էր: Դասի ժամանակ կարող էր ինչ-որ պատմվածքից (կրտսեր դպրոցական դասագրքի) հուզվել ու սկսել աղեկտուր լաց լինել, հետո էլ մեծ թաշկինակը առած՝ դուրս վազել դասարանից: Ես՝ մի մատ էրէխա, էդպիսի բաներից սարսափահար էի լինում:
Նա համ մաթեմ էր դասավանդում, համ մայրենի լեզու: Բայց մաթեմից հեչ ուժեղ չէր, անգամ ցածր դասարանների մաթեմից: Մեկ-մեկ ասում էր՝ «էս խնդիրը չի լուծվում» և անցնում մյուսին: Ու ես մաթեմ էդպես էլ չսովորեցի, դե թող մեղավորն էլ ընկեր Դ-ն լինի:
Կաթը
Մեզ տանում էին բուֆետ ու ստիպում կաթ խմել: Մինչև հիմա հիշում եմ թե բուֆետի հոտը, թե կաթի: Գոլ, զզվելի կաթ էր՝ անդուր բաժակների մեջ: Ես էն ժամանակ դեռ չգիտեի, որ աշխարհում ամեն ինչ էնքան համով չի, ինչքան մեր տանը: Ու առաջին անգամ թափով մի մեծ կում արեցի էդ կաթից: Մի քանի վայրկյան շանթահարվելուց հետո հասկացա, որ ես դա կուլ տվողը չեմ, ու բերանիս ամբողջ պարունակությունը ուղիղ նշանակետով դուրս ցայտեցի դիմացս նստած տղայի դեմքին: Ձայն չհանեց խեղճը... Բայց թրջված հայացքը մինչև հիմա հիշում եմ:
Նկարչության ուսուցչուհին
Մեր նկարչության ուսուցչուհին տեղով մեկ սարսափ էր: Գաջած երեսով ու քառակուսի մարմնով, անհայտ տարիքի այդ կնոջ դեմքին ոչ մի միմիկա չէր շարժվում: Մուգ ներկած շուրթերը միշտ սեղմված էին: Ինքը մեզ ինչ-որ բարդ հանձնարարություններ էր տալիս, որոնք հիմա ոնց մտածում եմ էդ տարիքի էրեխեքի խելքի բանը չէր: Ու հետն էլ մեծական դասախոսություններ էր կարդում, որոնցից բան չէինք հասկանում: Մի խոսքով, էդ կինը ոչ մի կերպ չէր ընկալում, որ ինքը կրտսեր դպրոցում է: Գուցե ինքը չէր էլ ուզում էտեղ լինել, դրա համար էլ էդքան չարն էր: Մի անգամ հետևիս նստած տղան ինչ-որ բան էր ուզում հարցնել ինձնից, հետ շրջվեցի, ու էդ պահին դասատուն մատը տնկեց վրաս.
- Համարդ:
- Քսանմեկ...
- Նստիր, 1 ես ստանում:
Խփնված շան որդի... Ես՝ օրիորդ գերազանցիկս, որ տեղում կաթվածահար լինեի, դո՞ւ էիր պատասխան տալու:
Ֆիզկուլտուրայի դասերը
Էն գլխից դանդալոշ եմ եղել: Ի՜նչ վազել, ցատկել ու գնդակ վարել... Ի՜նչ եք խոսում: Ես տատիս ձեռների վրա մեծացած երեխա էի՝ «Չարենցի գյոզալը» (էդ մեր փողոցն էր), բա ինձ սազակա՞ն էր ամբախ-զամբախ շարժվելը: Բայց մեր ֆիզկուլտի դասատուն դրա մասին բան չգիտեր ու հոգիս հանում էր: Էնքան էր վազացնում, մեր քութիկի օրն էի ընկնում՝ լեզուս դուրս գցած, ինձ կորցրած: Վերջում էլ «4» էր նշանակում, որի համար դասվարս հետը կռվում էր, որովհետև ես իմ կոչումով «գերազանցիկ» էի՝ անկախ նրանից, որ ոչ մաթեմ գիտեի, ոչ նկարել, ոչ էլ գնդակ վարել: Չարենցի գյոզալը տենց գիտի:
Ոջիլ ստուգելը
Մենակ կասկածելը, մտքներով անցկացնելը, որ ես կարող է ոջիլ ունենամ, արդեն իսկ սթրես էր: Ես՝ բամբակի ու շոլկի մեջ ապրած էրեխա, դա ոչ մի կերպ չէի կարող հասկանալ: Բայց էդ գեր տիկինը ամիսը մեկ գալիս էր ու բոլորիս մազերը քուջուջ անում՝ առանց ինձ բացառություն անելով: Ու շատ կոպիտ էր: Քաշքշում էր սիրուն կապած պոչիկներս՝ գլուխս էսկողմ-էնկողմ տարուբերելով: Էն ժամանակ էրեխեքի հանդեպ հարգանք չկար, կոպիտ դար էր, կոպիտ բարքեր... Ու հլը մեկը գլխին ոջիլ կամ անիծ ունենար: «Տռաս» էին հանում խեղճին, կարծես ինքն էր իր գլխին ոջլաբուծական ֆերմա բացել ու փակել չէր ուզում: Հո մի չէ՜ին գոռում.
- Աղջի՜կ ջան...
Ու գնաց...
Մենակ էդ «աղջիկ ջան»-ը արդեն իսկ հայհոյանք էր:
Սրսկումներ ու հաբեր
Չգիտեմ ում ոնց, բայց մեզ դպրոցում տանում էին սրսկելու: Չեմ կարողանում հիշել, թե որտեղ էին սրսկում, բայց համոզված եմ, որ տուտուզին չէր: Ես էդպիսի բանը չէի մոռանա: Հետն էլ մեծ ու զզվելի համով ինչ-որ հաբեր էին տալիս, որ հալվի բերանում: Ես մինչև կեսը դիմանում էի, հետո բարեհաջող հետ տալիս:
Ինչեր ասես չենք քաշել դպրոցական տարիներին...
Դա դեռ առաջին դասարաններն էին: Բա հետո՝ միջին դպրոցում, հայտնվեցին փայտով ծեծող ուսուցիչները, բայց դա արդեն էդքան սարսափելի չէր. ադապտացվել էի դպրոցական կյանքին, համ էլ, ինչպես ասում են՝ «ծեծում է, ուրեմն սիրում է»:![]()
Ameli (09.06.2011), Ariadna (09.06.2011), CactuSoul (09.06.2011), davidus (09.06.2011), impression (09.06.2011), Kita (09.06.2011), Moonwalker (09.06.2011), Shah (09.06.2011), Srtik (28.11.2013), V!k (09.06.2011), Արէա (10.06.2011), Գեա (10.06.2011), Հայկօ (09.06.2011), Մանուլ (09.06.2011), ՆանՍ (10.06.2011), Ռուֆուս (09.06.2011)
Ես աչքիս ահագին անջո եմ եղելՈրտև ոչ մի ձև չեմ հիշում ոնց եմ ծանոթացել դասարանիս աղջիկների հետ
Բայց ինձ դաժե մաման դասի չէր տարել 1ին օրը, այլ մեր հարևանը, ով կենսաբի դասատու էր իմ դպրոցում, իսկ մաման ուրիշ դպրոցում էր դասի![]()
Ես էտ տենց էլ ստրեսային չտարա, բայց մինչև այսօր հիշացնում եմ
Կաթը
Կաթը մեզ դասարանում էին բերում լցնում, երբեք չեմ խմել, կակաո էի հետս բերում, դրանով խմեի-խմեի, չէ-չէ, չէին կարա ստիպելբայց կաթը թքած, պեչենին, էտ պեչենիի համար ուշքս գնում էր
Նենց կուտեի հիմա
Սրսկումներ ու հաբեր
Ես հաբ կուլ տալ մինչ օրս չեմ կարումդպրոցում էլ բերանս էի քցում, հետո հելնում էի բուժկետից թքում
Որտև որ ասում էի կուլ տալ չեմ կարող, մի կռիվ էր
Իսկ սրսկումների մի այլ կարգի ստրես էին
Նախ բերում էին դասարանում էին սրսկում, բոլորի դեմը, տուտուզներից ու ամեն անգամ տարբեր մարդկանց
ԲԱյց դուք պատկերացնում եք հայ աղջիկ երեխեն ու հայ տղա երեխեն էտ իրավիճակում, կարմրում, լացում, կռվում, ծեծ ուտում
Բայց էտ սաղ տարիների ընթացքում ինձ այդպես էլ չսրսկեցին դպրցում, ես միշտ խափում, ասում էի, թե ինձ պոլիկլինիկայում սրսկել են ու պրծնում էի
Մեկ էլ ավելի բարձր դասարաններում եմջքից էին սրսկում, լռիվ սադիստ էին դրանք
Մեկ էլ հիշում եմ, որ մեր ավագ դպրոցի դասղեկը ոնց էր պառկետը առած տղեքին ծեծում կամ հետևներից վազում դասարանով մեկ աթոռների վրայով ու որ ստիպում էր մարտի 8ին, ապրիլի 7ին նույնիսկ բուժքույրի համար փող հավաքել
Մի խոսքով տենց էլ չեմ ջոկում, ոնց են մարդիկ կարոտում դպրոցին![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Վույ, որ հիշում եմ մեր անատոմիայի էն դասը, մազերս բիզ-բիզ են կանգնումԷդ օրվան մեր դասարանի տղաները կարծես ամբողջ կյանքն էին սպասել, ասենք , մենք էլ նենց պակաս հետաքրքրված չէինք, բայց դե իրենց աչքերը մի այլ կերպ էին փայլում...Իսկ կենսաբի դասատուն մեր դասարանցի մի տղայի մայրն էր, որը որդու կողմից խիստ զգուշացվել էր.
-Մա՛մ, նայի հա, չբացակայես, քեզ լիքը հարցեր ենք տալու, էդ սաղ աղջիկներին նեղենք ...
Բայց շատ լկտին էր , հա![]()
Ու զանգը տվեեեեեեեց:Դասատուն մտավ թե չէ, մի նենց ուրախացան ու աշխուժացան տղաները , որ քիչ մնացին գնային, մեկ-մեկ դասատուի վզովն ընկնեին, պաչեին, որ եկել էրՄենք էլ ամոթից չգիտեինք, որ կողմը նայեինք, ծիծաղներս պահեինք, որ հանկարծ մի հայացքով չմատնեինք մեր՝ յանի թե, չհետաքրքրվածությունը
Բայց լուրջ չէինք պատկերացնում, որ էդ աստիճան բուռն քննարկում կլիներ:Ուսուցչի տղայի հարցերի տարափից սփրթնած մաման, հազիվ էր հասցնում նենց նախադասությունները կազմեր, որ շատ անվայելուչ չլիներ,իսկ էդ անշնորհք տղաներն ամեն վայրկյան նայում էին մեր երեսին, տեսնեին՝ ինչ ռեակցիա կտանք, բայց հո մենք էդքան դոդ չէինք, լուրջ էինք ձևանում
: Դասի կեսից արդեն սկսեցին անտերները մեզ էլ հարցեր տալ, նաև գլոբալ հարցեր, ասենք՝ռեկլամներից
Վաաաաայ, օդը չէր հերիքում,չգիտեինք գլուխներս որ պատին տայինք, մտածում էինք՝ տենաս երբ ա զանգը տալու
: Ու արդեն հեսա-հեսա դասը կպրծնի, մեկել դիմացիս նստած տղան արագ շրջվեց ինձ ու իր վերջին ապուշ հարցը տվեց, որից ես մնացի ընդմիշտ մանթո
: Ասեց՝ բա կարա՞ս ասես, խի՞ են աղջիկները լիֆ հագնում
...
![]()
Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 10.06.2011, 12:54:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Freeman (10.06.2011), Moonwalker (22.07.2011), Արէա (10.06.2011), Գեա (10.06.2011), Նիկեա (26.10.2014)
Դպրոցի սարսափներից ես էլ մի քիչ հիշեմ.
մի դեպք էղավ, որից հետո ես պետք ա որ կլաուստրաֆոբիա ձեռք բերեի, բայց աչքիս շատ պնդաճակատն եմ, մենակ էդ մի ֆոբիան ա, որ տենց էլ չառաջացավ մոտս
մի օր ինչ-որ երկար էինք մնացել ֆիզկուլտից հետո հանդերձարանում, ես էի ու էլի երկու աղջիկ, չգիտեմ ինչս էր պակաս, որ տենց մնացել էի, որովհետև էդ ռեզինի ու չիշիկի հոտ բուրող հանդերձարանից մի այլ կարգի զզվում էի, ու դե ֆիզկուլտի էլ համարյա չէի գնում, քառորդներս դասատուն փակում էր մի շարք խորը փիլիսոփայական հարցերի քննարկումից հետո` հասկանալով, որ ես երբեք, նու ԵՐԲԵՔ մեդալ չեմ ստանա որևէ մարզաձևից, ու որ իմ միակ սիրած սպորտաձևն ընթերցանությունն էր: Էրեխեքի պայուսակների մեջ փոխվելու շորեր էին, իմի մեջ` արկածային գրադարան: Հետո ճիշտն ասած էդ ազարտն էլ մեջս չկար, էն որ էրեխեքը ինչ ասես անում էին, մենակ թե գնդակն իրենց չկպնի, որ երկար մնան խաղի մեջ, ես տնկվում էի տեղս, ու գնդակն ուղիղ գալիս էր գիրկս` փրկելով ինձ անտեղի ու հիմար շարժումներ անելու պարտականությունից:
Էդպես մի օր մնացել էինք հանդերձարանում, ու հետո որ դուրս եկանք, պարզվեց, որ մենք փակված ենք դահլիճում, ոչ էրեխեքը կան, որ էլ մարզիչը: Սիրուն փակել են մեզ ու գնացել:Մյուս երկու աղջիկների մոտ հիստերիա սկսվեց: Նստել զռռում են: Օրը ուրբաթ, ու վերջին դասն էր: Առնվազն երկու օր մնալու էինք էդտեղ: Ճիշտը որ ասեմ, եթե իրենք չզռռային, ես հավեսով էլ կմնայի, պայուսակումս բուլկի կար ու գիրք, էլ ինչ էր պետք: Բայց դե երբ ականջիդ տակ բայաթի են կապում` մամա ջա~ն, վախում ե~մ, տուն եմ ուզու~մ... էլ հնարավոր չի սեփական հաճույքների մասին մտածել: Մի խոսքով, տեսա ճար չկա, անցա գործի: Իրենք զռռում են, իսկ ես գնում եմ հետ, թափ հավաքում ու գալիս ողջ մարմնով տպկվում դռանը, որ կոտրվի, ազատվենք. իրենք` փակ մնալուց, ես` իրենց ձայներից: Էդպես մի քանի անգամ դռանը զարկվելուց հետո դուրս ենք թռնում ես ու դուռը` գրկախառնված ու գրեթե հարազատացած, մեր հետևից էլ` ողբացող ընկերուհիներս: Ես դռան հետ միասին փռվում եմ գետնին, փոշու մեջ կորում, ռետուզս ճղում, արմունկներս քերծում, բայց հերոս եմ հո, մեծահոգաբար ասում եմ` բան չկա, կանցնի, ու ուղղելով շագանակագույն դարձած վերնաշապիկս ու հագիցս ընկնող ռետուզս` հեռանում:
Երկուշաբթի օրը գալիս եմ դպրոց ու ողջ ճանապարհին պատկերացնում, թե ոնց են ինձ մեդալ տալու` ընկերուհիներիս կյանքը փրկելու համար, ու թե ոնց եմ ես համեստորեն դրանից հրաժարվում, թե ոնց են դասարանցիներս հիացած նայում ինձ` գիրք կրծող ու չշփվող "պրոֆեսորին", ով պարզվում է` ի վիճակի է հերոսության, երբ դրա կարիքը կա: Պատկերացնում եմ, որ ընկերուհիներիս պապաներն ու մամաները դասարանում են, անհամբեր սպասում են իրենց բալիկներին ազատողի գալուն, ու որ գուցե ինձ համար քաղցրավենիք են բերել, կամ ուզում են դասերից հետո տանել կարուսել, հետս նկարվել, դե ամեն օր հո հերոսի հետ չես կարող նկարվել, ու թե ոնց եմ ես բարեհոգի ժպտում նկարի մեջ` պեպենոտ դեմքով ու կկոցած աչքերով:
Տնից դպրոց ուղիղ յոթ րոպե էր, ու երկար երազելու ժամանակ չկար:
Մտա դասարան, ու առաջին հիասթափությունն այն էր, որ ծնողները չկային: Աչքերով փնտրեցի ընկերուհիներիս, տեսա, որ քթի տակ ծիծաղում են: Սուս ու փուս գնացի նստեցի տեղս, մտածեցի, որ երևի իմ մահից հետո կհասկանան, թե ես ով եմ եղել: Մեկ էլ եկան մեր դասարանի տղերքը ու շարվեցին դեմս: Վախենում էի վրաները նայել: Առհասարակ տղաներից ահավոր վախենում էի դպրոցում: Բայց հիշեցի, որ հերոս եմ, թեկուզ չճանաչված, ու մի կերպ նայեցի նրանցից ամենասարսափելիին` մեր դասղեկի տղային: Էդ հիմարը նենց էր ժպտում, ոնց որ երեկվա պատմության մեխն ինքը եղած լիներ: Մեկ էլ դա սենց արեց.
- Լսել ենք աղջկերքով մնացել էիք հանդերձարանում, ու դու դուռը ջարդել ես, դուրս եք էկել: Ինչ ասեմ... Քո անունը կդնենք Տորք Անգեղ:
Ու մի խի~նդ, մի ուրախությու~ն...
տենց
զզվում եմ դպրոցից
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ameli (10.06.2011), Ariadna (10.06.2011), Claudia Mori (10.06.2011), Freeman (10.06.2011), Kita (10.06.2011), Lem (10.06.2011), LisBeth (27.11.2017), Moonwalker (22.07.2011), murmushka (10.06.2011), V!k (10.06.2011), VisTolog (10.06.2011), Արէա (10.06.2011), ՆանՍ (10.06.2011), Նիկեա (26.10.2014), Ռուֆուս (10.06.2011)
Հավեսի ընկա, խնդալու դեպքերից հիշեցի`
Մեր տղաները մի ախմախ սովորություն ունեին, չնայած երևի բոլոր դասարաններում էլ դա կա` իրար դասարան էին գնում ու սկսում իրար ծեծել դասարանի պարագաներով` կավիճոտ բարձիկ, աղբարկղ և ավել: Մերը Ա-ն էր` <<զարգացածների>> դասարանը ու մերոնք միշտ կռիվ էին անում Գ-ի հետ: Վերջը հասավ նրան, որ մեր դասարանի Գոռը վազելով մտավ դասարան ու ավելով կանգնեց դռան մոտ, որ հենց Գ-ի տղաներից մեկը գա, ավելով զարկի գլխին: Զանգը տվեց ու Գ-ի տղայի փոխարեն ներս մտավ ընկեր Ստեփանյանը և ավելը հայտնվեց իր գլխին
Մյուս դեպքը եղել է աշխարհագրության դասին, բայց քրոջս դասարանում: Ուրեմն քարտեզի մոտ են կանչում ամենավատ սովորողին ու հարցնում են, թե օրինակ Իտալիայի մայրաքաղաքը, ո?րն է: Դասղեկը ցույց է տալիս Իտալիայի տեղը, երեխաներն էլ հուշելու համար քարտեզին ուղղված փայտիկին նայելով ասում են `տակը, տակը, որ ներքերևում գրվածը նայի: Այս տղան գլուխը բարձրացնում է ու ասում` Իտալիա` մայրաքաղաքը` Տակը![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
«Դպրոցական քաղցր, թանկ ու անմոռանալի հուշեր, որոնք հավերժ կդաջվեն ու կմնանան մեր սրտերում» Այ մոտավորապես էս տիպի բաներ էինք ասում վերջին զանգին, բայց էդ պահին հաստատ չէինք էլ գիտակցում, թե ի՞նչ ենք ասում, ինչի՞ համար ենք ասում, անգամ չէինք էլ զգում, որ հաջորդ օրը դասի էլ չենք գնալու...Երևի մենակ տարիներ հետո կարող ենք հասկանալ էդ ասածների իմաստը ու հիմա, երբ ընդամենը 3 տարի ա անցել, ինչ դպրոցն ավարտել եմ, բայց մի տեսակ կարոտով եմ լցվել դպրոցի հանդեպ, չնայած իսկապես որ այնքան էլ շատ չէի սիրում դպրոցական տարիները, ամեն դեպքում, այդքանով հանդերձ մի քանի զավեշտալի դեպքեր են եղել այդ տարիների ընթացքում, որոնցից մեկը կցանկանայի էստեղ հիշատակել....
Մեր դասարանը դպրոցի ամենաչար դասարաններից մեկն էր /նույնիսկ ես երբեմն ամաչում էի, որ էդպիսի դասարանում էի սովորում/, սակայն էդ հանգամանքը ոչ մի կերպ խոչընդոտ չէր հանդիսացել այն բանին, որ մեր դասասենյակը գտնվում էր հենց տնօրենի սենյակի անմիջապես վերևում: Մեր դասասենյակի հատակի վրա մի անցք կար, որը շատ փոքր էր, բայց երբեմն մեր դասարանի չարաճճի տղաները հորիզոնական դիրք էին ընդունում, որպեսզի տեսնեին տնօրենին իր աշխատասենյակում, ու երբ տնօրենը այնտեղ չէր լինում էրեխեքը այդ անցքից թղթի կտորներ էին շպրտում...իսկ հետո, երբ տնօրենը վերադառնում էր, բնականաբար իր գործավարուհուն էր մեղադրում այդ աղտոտուոթյան համար... Մի օր էդպես հերթական անգամ մեր չարաճճիները թղթեր էին շպրտում, երբ մեր դասղեկը լացակումած ներս մտավ ու արցունքներն աչքերին ասաց.
- Անամոթնեեեեր, անպատկառնեեեեր, իմ անվան հետ եք հա՞ խաղում, չե՞ք էլ ամաչում... Տնօրենի սենյակից եմ գալիս ու ինձ երևի գործից կհանի հենց ձեր պատճառով,
ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողներից տնօրենի մոտ նստած են լինում ու մեկ էլ վերևից ինչ-որ թղթեր են թափվում իրենց գլխին, ու տնօրենը համոզված է, որ դա ձեր արածն է:
Փոխանակ մենք դասղեկին մխիթարեինք, սկսեցինք շատ բարձր ծիծաղել ու բնական է, որ դրանից մեր դասղեկը ավելի զարյացավ, իսկ դե սարսափելի հետևանքներն անխուսափելի էին:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ