Էտ դեպքում անուն ազգանունդ ասում էս՝ Լպուծյան Գեռասին, ու սաղ իրա տեղնա ընկնում, էլ քեզ ոչ մեկ չի ասի արի ծանոթանանքՎաայ, դու մեր ավագն ես, արի ծանոթանանք…![]()
Էտ դեպքում անուն ազգանունդ ասում էս՝ Լպուծյան Գեռասին, ու սաղ իրա տեղնա ընկնում, էլ քեզ ոչ մեկ չի ասի արի ծանոթանանքՎաայ, դու մեր ավագն ես, արի ծանոթանանք…![]()
Վերջին խմբագրող՝ Mesrop: 01.09.2007, 13:58: Պատճառ: Գրառման ավելացում
Շնորհավոր![]()
Էսօր հերթական անգամ ինձ ավագ նշանակեցին
Պարզվեց,որ նոր դասղեկ ունենք
Իմիջայլոց ես ել առաջին զանգին չեմ լացել,ոչ էլ մամային եմ ման եկել,լավ էլ խելոք աշակերտ ԷԻԲայց դասարանս էնքան էլ չէի սիրում
Բայց հիմա շաատ եմ սիրում համ դպրոցս,համ դասարանս,համ էլ դասատուներիս
Մենակ մի պրոբլեմ կա,դասի գնալ չեմ ուզում
Ավելացվել է 5 րոպե անց
Որ ձեր կուրսում Անուշ կամ Նաիրա լինի/շրջանից/,մի հատ ձեն հանի![]()
Վերջին խմբագրող՝ Մանե: 01.09.2007, 14:18: Պատճառ: Գրառման ավելացում
Հենց առաջին օրը, որ գնացի դասի, թեթև վիճաբանություն ունեցա: Գնացել, նստել էի առաջին սեղանին, մեկ էլ մի հատ տղա էկավ, բա ինչի ես նստել առաջին սեղանին, հել, գնա, թե չէ հեսա Սամվելը կգա, լավ չի լինի, (հետո իմացա, Սամվելին շատերը ճանաչում էին): Դե ես էլ, բնականաբար, չհելա, բայց ձայն չհանեցի, էդ տղեն ինչ-որ շատ ուժեղ էր թվում, ես էլ որ տարիքով բոլորից փոքր էի, տենց, մի քիչ վախեցա: Հետո եկավ Սամվելը, էլի ասեց, էլի չհելա: Ու մնացած 10 տարին իրանց հիշացնում էի, թե հիշում եք, ոնց էիք ուզում ինձ առաջին նստարանից հանեիք, ու չկարողացաք: Իրանք դարձան իմ ամենամոտիկ ընկերները: Հիմա երկուսն էլ ստեղ չեն: Էհ, ընկա հիշողությունների գիրկը
: Ինչքան արագ ա անցնում կյանքը:
Лучше Гор могут быть только Горы.
Ես լավ եմ հիշում իմ առաջին սեպտեմբերի մեկը, շատ անտարբերությամբ եմ գնացել, մտքովս չի անցել լացել, մամաենցս այդ օրը չեմ էլ հիշում: Հիշում եմ որ սկզբից դպրոցը շատ մեծ թվաց, հետո դասարանում դասատուն ինձ կորցրել էր, չնայած ես նրա հետևում համեստորեն կանգնած էի ու չէի արձագանքում նրա կանչին, քանի որ ազգանունս սխալ էր կարդում:Հիշում եմ որ նստեցի մեջտեղի շարքի երկրորդ նստարանի աջ կողմում, իսկ կողքինս Արամն էր, որը սիրում էր գլուխ գովել ու չեղած պատմություններ էր հորինում: Ինձ անվանում էին քնաց դշխուհի, քանզի դասերի ընթացքում նստած երազում էի ու չէի նկատում ինչ է կատարվում շուրջս: Առաջին գնահատականս եմ հիշում, 1 էի ստացել բառաթելադրությունից:
Հիշում եմ շատ լավ 2-րդ օրը, հենց այսօրվանից սկսվեց իմ ինքնուրույն կյանքը, մենակ էի գնում դպրոց ու կորել էի դպրոցի ներսում, բայց չշփոթվեցի, դուրս եկա ու տուն գնացի, պապիկիս խնդրեցի նորից ճանապարհել ցույց տալ դասարանի տեղը ու վերջ:
Հիշում եմ, ինչպես էի վախեցրել մի աշակարտուհու, երբ տեսել էի, որ նա գրիչի ծայրը կռծում է, ասել էի, մի կռծի այնտեղ միկրոբներ կան գնան փորիդ մեջ ու կհիվանդանաս: Նա սկսել էր լացել, ծնող էին կանչել ու մամաս էլ չէր հասկանում թե ես որտեղից գիտեմ միկրոբ բառը ու ինչու եմ այդպես վստահ ասել:
Մեկա չէի սիրում դպրոցը ու չսիրեցի այն պահից երբ տեսա անարդարություն ու տեսա թե ինչպես են տարբերություն դնում երեխաների մեջ, ելնելով թե ծնողն ով է:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Սեպտեմբերի մեկին, շաբաթ
Դասարանում
Ի՞նչպես անցկացրեցի ամառային արձակուրդները
/շարադրություն/
Ոսկեզօծ աշուն է. սեպտեմբերի մեկը.....![]()
Ամենաշատը զզվում էի այս անիմաստ շարադրություններից:
1-ին ու 2-րդ դասարանները սովորել եմ 33միջն. դպրոցում:Առաջին օրը չեմ լացել: Հիշեցի պայուսակս. ոնց էի ուրախացել, որ ամսի մեկին մամայենք տվեցին ինձ:
Հիշում եմ, որ գովասանագիրս ստացա, ոտքով 13 հարկ 2 րոպեում բարձրացել եմ, ու ամբողջ միջանցքով մեկ գոռում էի՝ «Գովանասագիր եմ ստաաաացել»:
Հետո 3-րդ դասարանից տեղափոխվեցի անգլիական թեքումով դպրոց/39/: Դասարանի գերազանցիկն էի, որ դասատուն դասարան էր մտնում, անմիջապես՝ Մարի արի գրատախտակի մոտ:![]()
Դպրոցի բոլոր միջոցառումները ես էի վարում:
2003-ին ավարտեցի դպրոցս: Մեկ-մեկ ոնց եմ ուզում գնալ դպրոց:Չի ստացվում:
Իսկ համալսարան մենակ եմ գնացել: Մեր կուրսի տղաների մեծ մասը իրանց մամաների հետ էր եկել![]()
Դե ամսի 3-ին քրոջս պիտի տանեմ դասի. բժշկական է ընդունվել/բայց ինչքան հասկացա գրառումներից, այսօր էլ է դաս եղել/:
ԵՊՀ սպասիր, ես դեռ գալու եմ/տենաս մագիստրատուրա ընդունվածներն էլ են շքախմբով գալու/
Շնորհավորում եմ բոլորին սեպտեմբերի մեկի կապակցությամբ, հատկապես 1-ին դասարանցիներին ու 1-ին կուրսեցիներին:
Սակայն այնքան միեւնույն է...
Ես իմ սեպտեմբերի 1-ին հիշում եմ որ լացել եմ,որովհետև մամաս ել էր եկել,ես լացում եի ու ասում մամ ջան գնա ստուց ես առդեն մեծ եմ:Հետո հիշում եմ որ մեր դասարանից մի աղջկա հետ եմ կռվել,որ նա մենակ կոնֆետ էր ուտում,ու նա ինձ էլ տվեց ,հիմա ես ու ետ աղջիկը մոտիկ ընկերուհիներ ենք,չնայած հիմա ավարտել ենք բայց շուտ շուտ ենք հանդիպում:
Ես տարի ամառը շատ եմ կարոտել իմ դասառանցիներին,ամեն օր մեր Վերջին Զանգն էի նայում:Շատ եմ կարոտում մեր դասարանցիներին,իսկ եսօր համալսարան մենակ եի գնացել:
Ես քեզ երևի կճանաչեմ հա1-ին ու 2-րդ դասարանները սովորել եմ 33միջն. դպրոցում:Առաջին օրը չեմ լացել: Հիշեցի պայուսակս. ոնց էի ուրախացել, որ ամսի մեկին մամայենք տվեցին ինձես էլ եմ մինչև 8 33ից եղել
Համ էլ աչքիս մեր մոտերն ես ապրում որ 33 հետո 39քա՞նի տարի առաջ ես ավարտել
Էխխ մի քիչ էլ ես գրեմ…
Առաջի օրը չեմ լացել կարելիա ասել ինձ բավականին լավ էի զգում դպրոցում
2 տղու հետ էի ծանոթացել Մայիսի մեկ էլ Բենիկի բայց չէի հիշում նրանցից որնա Մայիսը որը Բենիկըու տենց մի 2 շաբաթ հետո նոր պարզել էի
![]()
Էն առաջի օրը Մաթեմից հարցեր էին տալիս ինձ լավ էի զգումսաղին պատասխանում էի ասեն գումարում բան ման
Մեկից տասը հաշվել և հակառակը
ԲԱյց դպրոցը սկզբնական շրջանում սիրում էիՆկարս Վայթմ հլը Դպրոցի պատին կպցրածա … Հետո մանրից դավադիտ եղա…օրինակ որ մեր տարականի դասղեկը ստիպեց ինձ ջարդած ձերքով /գիպսի մեջ/ գրել ու ձեռագիրս դրանից հետո վախճանվեց
Չնայած համարյա միշտ դասերի նստում էի ... մինչև ընդունվա Վարժարան ...
Վարժարանում Սեպտեմբերի մեկը առանձնապես եմ հիշում
Դրանցի մի 2 օր առաջ ֆուտբոլ խաղալուց ոտքս վնասվել էր կաղելով էի գնում դասի
Մտա ներս սաղ սենց թարս մարս էին նայում..
Մի հատ տղա էլ 9րդ դասարանում շորտիկով էր դասի էկէլ սաղին բացել էրբայց հիմա ամենալավ ընկերներիցսա ..
Վարժարանում առաջի մի ամիսը կատաղած սովորում էի.. տենց ծնողականին գովել էին բան ման ..դրանից հետո ինձ լավ զգացի ու սկսեցի դասերին չնստելու գնաց 3ները
Մի հատ քիմիայի դասատու ունեինք ինձ չէր ճանաչում բայց մի 6 ամիս դաս էր տվել
կողքով անցում էի բարևում ու իրա դասից գնում
Տենց էլիԼավ բանա Դասերի սկիզբը բայց ես ինչոր չեմ ուզում գնամ դասի
Հետո էլի կհիշեմ կգրեմ![]()
Loading your personal settings....
Սակայն այնքան միեւնույն է...
Մի քիչ էլ Ֆիզմաթից
Առաջին օրը որ գնացի,ահավոր վատ էի զգում,ծանոթ մարդ չկար
Հետո տարան դասարանՊարզվեց,որ 23 տղա էին,5 աղջիկ
Սաղս զարմացել էինք
Ինչպես սովորաբար,առաջին օրը բոլորի հետ ծանոթացա,ու դասղեկը սկսեց տեղերով դասավորել:Մի հատ տղու կողքս նստացրին,ասեց «Ընկեր ***,էս խեղճ աղջիկը ինչ մեղք ա գործել,որ կողքս եք նստացնում:»բայց մի շաբաթ հետո փոշմանեց,պարզվեց,որ ինքն ա մեղք գործելՍաղ օրը կռվում էինք,հայտեր ներկայացնում,որ մեզ իրար կողքից հանեն,արդյունքում դարձանք շատ լավ ընկերներ
Երևի մերոնցից մեկը չկա,որի հետ 7-ում գոնե 2 անգամ կռվաց չլինեմ,բայց ոչինչ,դրանից ավելի ենք մոտիկանում
էդ օրը մենակ էն էր վատ,որ 2 ժամ մեր հրապարակում տարբեր մարդիկ խոսացին,մեռանք,մինչև պրծավ/ամենավատ հուշս ա/Մեկ էլ որ ինձ ավագ նշանակեցին,առանց ինձ հարցնելու
Իմիջայլոց,10-րդ դասարան տենց էլ չկոչվեցինք
Հիմա էս թազա հիմար օրենքով համարվում ենք 11-րդ դասարան![]()
Վերջին խմբագրող՝ Մանե: 01.09.2007, 16:49:
Վայ, ինչքան լավ թեմա էԸնկա հիշողությունների գիրկը, ու հենց ամենաշատը սիրում եմ 1-3-րդ դասարաներիս ապրած շրջանը, որովհետև այդ ժամանակ դեռ հնարավորինս շատ էր անմեղությունն ու անմիջականությունը երեխաների
Անհամբերությամբ էի սպասում իմ առաջին սեպտեմբերի մեկին, որքան էի երազել դպրոց գնալու մասին՝ մանկապարտեզի ճաղերի ներսի կողմ կանգնած: Այսօրվա պես հիշում եմ առաջին պայուսակս, որն ի դեպ, տատիկս էր իր առաջին թոռնիկին նվեր տվել, ու հետն էլ բարեմաղթել էր լավ սովորել, որ ծնողներիս ուրախացնեիՀիշում եմ, որ ես դասարանում տարիքով ամենափոքրն էի, ու մի քանի անգամ տանն իհարկե, դաս անելիս ձեռքերս դրել եմ տետրերիս ու մուշ-մուշ քնել, երևի մանկապարտեզյան ցերեկային քնի ժամն է եղել
, անգամ մայրս փոշմանել է, որ ինձ մի տարի շուտ է տարել դպրոց, բայց դե ես ինձ արդարացրեցի էլի՝ 10 տարի շարունակ գովասանագիր ստանալու հաճույքը ծնողական ժողովներում մայրիկիս պարգևելով
Մի անգամ էլ, առաջին դասարանցի էի, նստում էի առաջին նստարանին, մեկ էլ տեսնեմ՝ ոտքերիս տակ ջուր էՄի քիչ կռացա, նայեմ տեսնեմ՝ ետևի նստարանին նստած տղան մոռացել է, որ դպրոցում էլ կան զուգարաններ ու կարելի է դասի ժամանակ թույլտվություն հարցնել ու դուրս գալ, արդյունքնում էլ երկու օր ամոթի պատճառով դասից չէր բացակայի:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
ամենալավ հուշը ավարտական քնուտյունների վախտ եր որ դիրեկտորը կօմիսիաին արաջարկեց գնալ սուրջ խմելու ու մեզ ձերկով արեց որ հանգիստ ձեր շպարգալկեքով արտագրեկ ու ամենա լավ այն եր որ ուսմասվարը գալիս հարցնում եր տե ունեկ շպորգալկա տե ոչ ետե չեինկ ունենում ինկներ գնում մեզ ետ սպորգալկեքը բերում
դպրոցից շատ բան կարաս հիշես վայ են որերը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
հիմա ուսումնարանում ավելի բարդա և դջվարա!!!!!!!!!1բայց դե լավա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ