Աաա, էս Ալիկ Ենոքյանի՞ մասին է խոսքը գնում։ Ճիշտն ասած վատ չի վարում։ Բայց, որ մի պիլոտ մեկին վազանց պիտի անի սկսվում է…
–Եվ ահա, սիրելի բարեկամներ կողք կողքի, կողք կողքի, ներկասյիս չեմպիոնը և կողք կողքի, այժմյան առաջատարը, կողք կողքի, կողք կողքի սիրելի հեռուստադիտողներ, և գործող չեմպիոնը, կողք կողքի ընթանալով, այոոոոոոոոոոոո՜ (այս մասը անպայման ձայնի բարձրացմամբ է առաջնորդվում), կարողանում է վերջիվերջո վազանց կատարել։
Այս մոմենտներին գլուխս տանում է, բայց էլի լավ է վարում քան Երվանդ Ղարիբյանը։ Վերջինս ընդհանրապես քնած է։ Անգամ վազանցի ժամանակ ռեակցիա չի տալիս։ Երևի Ալիկը մեկ-մեկ հրում է, որ զարթնի։![]()
Չնայած Ալիկը, որպես հաղորդավար, դուրս գալիս է։ Լավ տեղեկացված է ֆորմուլայից և գժի պես սիրում է ֆորմուլան։ Դա գովելի է։




Մեջբերել
։ Բայց դե ռուսներինը ավելի դուրս եկավ՝ ավելի որակով էին պատրաստված։
Դրանից հետո խաղերն ոնց որ անկապ դարձան։ Էլի սիրում եմ և գժվում Ֆորմուլայի համար, բայց արդեն այն չի ինչպես Շումախերի ժամանակով։ Հիմա սիրտս ոչ մեկին չի կպնում։Եթե իմանայի որ գնալու է կսկսեի զապիս անել։ Հիմա շատ եմ կարոտում նրան։ Ինքը Ֆերրարիին իսկապես պակասում է։ Ռայկոնենը և Մասսան էլ լավն են, բայց այն շունչը՝ հաղթանակի և ուրախության, միայն Շումախեռն էր կարողանում բերել Ֆերրարի։ Չէ, իսկապես տեղը պակասում է։



Էջանիշներ